Հրազդանի կիրճը՝ հանրային հանգստի գոտի

Կանաչ քաղաք և բարեկարգում

09-08-2019

ԴԳ

Դ. ԳԵՎՈՐԳՅԱՆ

Առաջարկներ՝ 6

Քվեարկողներ

Առաջարկ

Երևան քաղաքը չունի իր վարչական տարածքում ընտանեկան հանգստի գոտի։ Միակ նման հատվածը Հրազդանի կիրճն է, բայց «վայրի» ձևով՝ բազմաթիվ ռեստորանների արանքների ամենաթեք և անհարմար հատվածներում:։ Շատ ողջունելի կլինի բնակիչների կողմից Հրազդանի կիրճում հանրային հանգստի գոտու կազմակերպումը տաղավարներով, մաղալներով, աղբամաններով, զուգարանով, սառը ցնցուղներով:

Նման գոտու լավ օրինակ կա Թբիլիսիում։

30 միլիոն դրամի շրջանակներում հնարավոր է իրականացնել ծրագրի հիմնական հատվածը և հետագայում Երևանի բյուջեյում նախատեսել սպասարկման գումար:

Երևանի բազմաթիվ քաղաքացիներ, որոնց սիրված ընտանեկան հանգստի վայրերից էր Հրազդանի կիրճը ծրագրի արդյունքում կվերագտնեն այս գոտին և շատ կարճ ժամանակահատվածում այն կդառնա ներքաղաքային օրինակելի պիկնիկային գոտի (ինչպես օրինակ արվեց Սևանի հանրային լողափերի հաջողված ծրագիրը): Այս գոտին ինտենսիվ կաշխատի վաղ գարնանից մինչ ուշ աշուն: Շահառուները կլինեն երևանցիները: Ծրագիրը նաև սոցիալական նշանակություն կունենա՝  շատ ընտանիքների համար  պիկնիկային հանգստի հնարավորություն կլինի (քաղաքում «քաղաքից դուրս») նվազագույն ծախսերով:

Լուծում

Նախ, պետք է ընտրել առավել հարմարավետ հատված, ապահովել տարածքի մաքրումը, տաղավարների պարզագույն հարթակների ստեղծումը, տաղավարների տեղադրումը, ջրամատակարարման, կոյուղու և հոսանքի ապահովումը, զուգարանների, լվացարանների և հանդերձարանների կառուցումն ու ցնցուղների տեղադրումը և այլն:

Ծրագրի հետ կապված արդյունավետ կլինի նաև դիմել տարբեր դոնոր և մասնավոր կառույցների համաֆինանսավորման նպատակով՝ համայնք-մասնավոր ձևաչափով:

Հնարավոր տարբերակ է շահագործման ընթացքում  որոշակի վճարի սահմանումը մաքրության պահպանման, հոսանքի և ջրի մասով: 

Հասցե` Հայաստան, Երևան, Հրազդանի կիրճ փողոց

Մեկնաբանություն

 

Առաջարկը դիտարկվել է Երևանի քաղաքապետարանի համապատասխան մասնագիտական խմբի կողմից, և ստորև ներկայացվում են մեկնաբանությունները: 

Ծրագիրը կիրականացվի կիրճի մեկ հատվածում

Ծրագիրը կարող է իրականացվել Հրազդանի կիրճի մի հատվածում, որն ամենահարմարը կլինի նախագծի իրագործման համար:

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ԼԹ
ԼՈՒՍԻԿ ԹՈՎՄԱՍՅԱՆ

10-12-2019 21:40:23

կողմ եմ

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
Մայթերի բարելավում կանաչ թփերով

20-09-2019

ՆԵԼԼԻ ՍԵԼՅԱՆ

Այժմ մայթերը փողոցից անջատվում են եզրաքարերով։ Փողոցում քայլելը նման է մոխրագույն միջավայրում լինելու։ Կանաչ գրեթե չկա։ Այդ պատճառով առաջարկում եմ մայթերի եզրերի ամբողջ երկարությամբ տնկել թփեր, որոնք կանջատեն մայթը փողոցից։ 

Ճանապարհային երթևեկության կանոններին համապատասխան կլինեն մայթից փողոց անցնելու ասֆալտապատ հատվածներ։ Այսինքն, դեպի փողոց դուրս գալու համար, որպեսզի ավտոմեքենա նստեք կլինեն բաց մասեր ինչպես ցույց է տրված վիդեոյում։

Այս պահին քաղաքի որոշ մասերում կան նմանատիպ թփեր, օրինակ՝ Կոմիտասի սկզբնամասում կամ Վազգեն Սարգսյան փողոցի վրա։ Այդ թփերը փողոցի տեսքն ու միջավայրը ամբողջովին փոխում են։ Ավտոներից առանձնացված է լինում մայթը, որը ավելի հաճելի և ապահով է դարձնում զբոսնելը քաղաքում։ 

Առաջարկի առավելությունները՝ 

- Ավելի կանաչ Երևան

- Մաքուր օդ փողոցով քայլելուց 

- Երեխաների ապահովություն, քանի որ չեն կարողանա անսպասելի փողոց անցնել

- Փոքրիկ տարանջատում փոշոտ ու ծխոտ ավտոների վազքից 

- Թփերը մշտադալար են և տարվա բոլոր եղանակներին նրանք նույն տեսքը կունենան՝ քաղաքին տալով խնամված, կանաչ  և գեղեցիկ տեսք

 

no image
Հրատապ խնդիրների հարթակ

23-07-2019

ԱՆՆԱ ՆԵՐՍԵՍՅԱՆ

Հարգելի՛ Երևանի քաղաքապետարան և Ակտիվ քաղաքացի նախաձեռնության անդամներ ու քաղաքացիներ,

Մեր բոլորիս կողմից սիրված քաղաքը այսօր ունի բազմաթիվ խնդիրներ, որոնք պահանջում են իրենց լուծումները, սակայն անհնար է այդ բոլոր խնդիրների միանգամից լուծել, և բացի այդ, կան խնդիրներ, որոնց մասին հասարակության և քաղաքացիների միայն մի մասն է քաջատեղյակ, սակայն ինչ-ինչ պատճառներով անկարող են դրանք իքնուրույն լուծել և անգամ դրանց մասին համապատասխան հաստատություններին տեղյակ պահել: Ուստի առաջարկում եմ այս հարթակում կամ այս հարթակին կից ստեղծել մեկ այլ՝ անհապաղ լուծում պահանջող խնդիրների հարթակ, որտեղ ակտիվ քաղաքացիները հնարավորություն կունենան ծանոթացնել մնացածներին, ինչպես նաև Քաղաքապետարանին քաղաքի հրատապ խնդիրներին և առաջարկներ ներկայացնել կամ խնդրել այդ խնդիրները լուծելու համար:

suggest image
Թռչնածառ

11-07-2019

ԿԱՐԵՆ ՆԱԶԱՐՅԱՆ

Սիրելի Երևանցիներ, առաջարկում եմ Երևանի այգիներից մեկում ստեղծել թռչնածառ:

Այսպիսի կրեատիվ արվեստի օբյեկտ ստեղծելով ոչ միայն կունենանք կրեատիվ քաղաք այլ նաև կօգնենք թռչուններին քանի որ շատ դեպքերում քաղաքում ապրող թռչունները ( Երևանցի թռչունները ՃՃՃ ) ձմռանը մտնում են խողովակների կամ այլ անցքերի մեջ և շատ դեպքերում էլ դա վատ ավարտ է ունենեւմ: Կամ ընդհանրապես թռչունների համար ապահով և հարմար պայմաններ ստեղծել:

Հիմնական պահանջներն են

  1. Անպայման այգում և ոչ կենտրոն համայնքում
  2. Մոտակայքում լինի ջրի աղբուր կամ ցայտաղբյուր
  3. Պահպանվեն տնակների պատրաստման ստանդարտները
  4. Մինչ սկսելը խորհրդակցել բանապահպանույան նախարարության հետ

Ըստ մասնագետներ այսպիս արվեստի օբյեկտը կարող է ծառայել 7-10 տարի: Միայն կցանկանայ ավելացնել տեղադրված նկարներում գույանվոր տնակների փոխարեն լինեին ավելի կրեատիվ տնակներ:

Տեսնել բոլորը