Հետիոտնային ցանկապատներ ավելացնել

Շինարարություն

13-08-2019

ԳՍ

Գ. ՍԱՆԴԱԼՋՅԱՆ

Առաջարկներ՝ 6

Քվեարկողներ

Առաջարկ

Առաջարկում եմ լուծել տարիներ շարունակ գոյություն ունեցող խնդիր, որը անմիջականորեն վերաբերում է Երևանի բոլոր քաղաքացիներին. բոլորս ամեն պահի ականատես ենք լինում փողոցը սխալ տեղերով անցնող հետիոտներին և ինչու չէ շատ հաճախ ինքներս ենք խախտում անվտանգության օրենքները՝ փողոցը սխալ տեղով հատելով, ստեղծում ենք վթարային իրավիճակներ և որոշ դեպքերում դրանք շատ ցավալի ավարտ են ունենում: Բայց այնուամենայնիվ պետք է տարանջատել փողոց - մայթ հասկացությունները: Տեղադրելով հետիոտնային ցանկապատներ, ճանապարհը սխալ տեղերով հատելու դեպքեր չեն լինի:  

Լուծում

Առաջարկում եմ որոշ շատ կարևոր հատվածներում կամ գլխավոր փողոցներում, որտեղով հետիոտները հաճախակի խախտում են երթևեկության օրենքները ու անցնում փողոցները սխալ տեղերով, տեղադրել փողոցները հետիոտնային մայթերից հստակ տարանջատող հետիոտնային ցանկապատներ:

 Սահմանափակող հետիոտնային ցանկապատերը կարգավորում են հետիոտների երթևեկությունը և կանխում են, արգելված մասերում, նրանց ելքը երթևեկելի գոտի, վրաերթերից խուսափելու համար:

 

Կարելի է սկսել 30 միլոն դրամի սահմաններում:

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ՀՂ
ՀՈՎՍԵՓ ՂՈՒՄԱՇՅԱՆ

11-04-2019 04:30:46

Եվ սա պետք է դառնա պարտադիր չափանիշ քաղաքաշինության ոլորտում: Ժամանակակից քաղաքներում փողոցներն ապահովված են նման ցանկապատերով, ինչպես նաև փողոց հատելու այլ հարմարանքներով, ինչպիսիք են վերելակները: Սա կփրկի շատ կյանքեր: Նույն համատեքստում անհապաղ անհարժեշտ է հետիոտնային անցման կետերը ապահովել LED վառ լուսավորությամբ, որպեսզի վարորդները մութ ժամերին հեշտությամբ նկատեն փողոց անցնող մարդկանց:

ԳՍ
ԳՐԻԳՈՐ ՍԱՆԴԱԼՋՅԱՆ

08-18-2019 13:15:48

Ավելի շատ դեպքեր են եղել, երբ ցանկապատը պատնեշ է հանդիսացել փրկելով կյանքեր, կամ ուղղակիորեն երեխաներին չթողնելով դուրս գալ փողոց արդեն իսկ կանխել է վտանգը: Այո, որոշ շատ ուժեղ հարվածների դեպքում կտոր կտոր կարող է լինել, բայց թույլ հարվածից կանխում է մեքենայի մայթ դուրս գալը:

Համեմատելով մի քանի վարորդի մայթ բարձրանալն ու ամեն րոպե փողոցը մեջտեղով անցնող հետիոտների ռիսկերը, ինձ թվում է ինքներդ կհասկանաք որն է ավելի ճիշտ: Եվ վերջում, չեմ կարծում, որ բարձիթողի արված մայթերն ու իրարից քանդված բորդյուրներն ավելի գեղեցիկ ու էսթետիկ տեսք ունեն: Ինչևէ, որոշումը Երևանի քաղաքապետարանինն է:

ԳՍ
ԳՐԻԳՈՐ ՍԱՆԴԱԼՋՅԱՆ

08-18-2019 13:00:18

Հետիոտնային ցանկապատի իմաստն էլ հենց այն է, որպեսզի տեղ չլինի անցնելու չթույլատրված վայրով այն ուղղորդում է մարդկանց դեպի գետնանցումներ ու դրդում որպեսզի անցումներով անցնեն.

Անվտանգության տեսանկյունից՝ երեխան կարող է ակնթարթորեն վազել՝  ՛՛բորդյուրից՛՛ իջնել ու արդեն փողոցի վրա է, իսկ ցանկապատի լինելու դեպքում ինչպես պետք է հասնի փողոց? Ամբողջ ցանկապատը պետք է շրջանցի: Ձեր տեսանկյունը չեմ հասկանում ուղղակի: Ձեր ասած 200 մետրը ցանկապատի առկայության դեպքում արդեն ստիպված պետք է քայլեն որպեսզի կարանան անցնեն փողոցը, հետո աստիճանաբար գիտակցորեն կանցնեն միայն անցումներով: 

ՎՍ
ՎԱՀԱՆ ՍԱՀԱԿՅԱՆ

08-18-2019 12:51:27

Բացի դրանից հետիոտնային ցանկապատը մեքենայի բախվելուց վերածվում ա բազմաթիվ մանր ու արագ թռնող բեկորների, որոնք մահացու վտանգավոր են (ՌԴ-ում դեպքեր են եղել, երբ բեկորներից մարդ ա մահացել)։ Պլյուս ցանկապատը շատ անհարմար է կայանած մեքենաների վարորդների համար ու նաև նոր ռիսկ է ստեղծում, քանի որ վարորդը իրա մեքենային մոտենալու համար պիտի դուրս գա երթևեկելի մաս ու այնտեղով քայլի։ Ու վերջում հետիոտնային ցանկապատը շատ տգեղ ու ոչ էսթետիկ երևույթ է։

ՎՍ
ՎԱՀԱՆ ՍԱՀԱԿՅԱՆ

08-18-2019 12:34:18

Իրականում հետիոտնային ցանկապատը ամենավատ լուծումներից անվտանգության տեսանկյունից։ Նույն էֆֆեկտն ա ունենում ինչ վերգետնյա ու ստորգետնյա անցումները։ Վարորդների թվում ա, որ ըտեղով մարդ չի անցնելու ու ավելի առխային և արագ են քշում; Իսկ մարդիկ մեկա խախտում են ու անցնում <<չթույլատրված վայրով>>։ Արդյունքում վթարայանությունը մենակ բարձրանում ա։ Խնդիրը նրանում ա, որ փողոցները սխալ են նախագծվում ու դառնում են հետիոտների համար անհարմար։ Մարդիկ չեն ուզում 2-3 հարկ բարձրանալ իջնել կամ 200 մետր ավել քայլել մի հատ փողոց անցնելու համար։ Ընդամենը պետք ա մարդակենտրոն փողոցներ ունենալ։

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

no image
Կարգավորվող ցայտաղբյուրներ

16-07-2019

ԱՆԴՐԱՆԻԿ ՉՈՐՈԽՅԱՆ

Ներկայումս Երևանի ցայտաղբյուրների գերակշռող մեծամասնությունը կարգավորվող չէ, ինչը հանգեցնում է ջրի անխնա կորստի: Հիմա Հայաստանը համարվում է շատ հարուստ երկիր՝ քաղցրահամ ջրի պաշարներով: Վստահ եմ՝ շատ մոտ ապագայում ջուրը դառնալու է հզոր ռեսուրս երկրի տնտեսության համար: Այդ իսկ պատճառով մենք պետք է ավելի խելամիտ օգտագործենք մեր ջրի պաշարները: 

Առաջարկում եմ Երևան քաղաքի բոլոր ցայտաղբյուրները դարձնել կարգավորվող (օրինակ կոճակի սեղմումով):

Ներքևում ներկայացրել եմ իմ սուբյեկտիվ ոչ պրոֆեսիոնալ հաշվարկները.

Երևանում մոտավոր հաշվարկներով կա 2000 ից ավելի ցայտաղբյուր: Իմ գնահատմամբ մեկ ցայտաղբյուրից միջինում ցայտում է 1 խմ ջուր 3 րոպեի ընթացքում: Մեկ օրում դա մոտավոր 500 խմ է: Բոլորը միասին մեկ օրում բաց են թողնում մոտավոր 1000000 խմ ջուր: Հաշվի առնելով, որ տարվա մեջ 7-8 ամիս են գործում, դրանք միասին տարեկան բաց են թողնում 240 միլիոն խմ ջուր: Կարծում եմ ցայտաղբյուրների միջին ՕԳԳ-ն օրվա ընթացքում (երբ մարդիկ իրականում օգտվում են դրանից) մոտ 30% է (կենտրոնում մի փոքր ավել, ծայրամասերում՝ ավելի քիչ): Հետևաբար՝ կորոստը կազմում է մոտավոր 70%:  Այսինքն՝ տարվա կտրվածքով, Երևանի ցայտաղբյուրները կորցնում են մոտավոր 170 միլիոն խմ ջուր, որը կարելի է կանխել:

Հիշեցնեմ միայն, որ Սևանից տարեկան ջրառը կազմում է հենց 170 միլիոն խմ:

Եթե ենթադրենք, որ յուրաքանչյուր ցայտաղբյուրի համար կծախսվի մոտավոր 10000 դրամ, բոլորը միասին կարժենա 20 միլիոն դրամ: Բնակիչների համար 1 խմ ջրի սակագինը կազմում է 191 դրամ: 170 միլիոն խմ - ի գինը մոտավոր 32 միլիարդ 470 միլիոն դրամ է կազմում: Թվերից երևում է, որ ներդրումը չափազանց չնչին գումար է կազմում ի համեմատություն սպասվող եկամտի:

Արդյունքը երկարաժամկետ կտվածքում օգտակար է լինելու ոչ միայն Երևանի, այլ ամբողջ Հայաստանի համար:

Տեսնել բոլորը