Հետիոտնային անցումների (չկարգավորվող) գիշերային լուսավորություն

Այլ

11-07-2019

ՀՍ

Հ. ՍԱՐԱՖՅԱՆ

Առաջարկներ՝ 1

Քվեարկողներ

Առաջարկ

Հիմք ընդունելով վերջին ժամանակաշրջանում վրաերթերի վիճակագրությունը առաջարկում եմ չկարգավորվող հետիոտնային անցումնեերի գիշերային լուսավորություն, նորարարական տեխնոլոգիաներով

Լուծում

Արևային էներգիայով աշխատող լուսատուներով հնարավոր է մաքսիմալ քիչ էներգիայի օգտագործմամբ մաքսիմալ անվտանգ դարձնել չկարգավորվող հետիոտնային անցումները:
Ստորև ներկայացված Իրականացման արժեք դաշտում նշել եմ ըստ իս 1 հետիոնային անցման արդիականացման արժեքը

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ԼՀ
ԼԻԼԻԹ ՀԱԿՈԲՅԱՆ

09-30-2019 14:43:32

Շատ լավ միտք է

ԱԱ
ԱՇՈՏ ԱՅՎԱԶՅԱՆ

08-14-2019 23:01:19

  շատ լավ ու պրակտիկ առաջարկ է /շատ առաջարկներ էստեղ իրական չեն և նման են բարեմաղթանքների/, հատկապես օգտակար կլինի գիշերային  այն ժամերին երբ անջատվում է գիշերային լուսավորությունը

ԱՏ
ԱՐԹՈՒՐ ՏԵՐ-ՍԻՄՈՆՅԱՆ

07-23-2019 18:21:50

ՎՄ
ՎԱՐՈՒԺԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

07-22-2019 00:57:46

Առաջարկում եմ բոլոր չկարգավորվող անցումները դարձնել 3D:

ԱՀ
ԱՍՏՂԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

07-20-2019 17:55:29

Շատ լավ առաջարկ է 

ՄԱ
ՄՀԵՐ ԱՂԱՍՅԱՆ

07-18-2019 15:41:26

տեսողության հետ խնդիրներով վաչոչդներ չեն լինի եթե դիմացից հեռառձակ լւսյերվ կամ առանց օպտիկայի դիդոներվ մեքենա չհգա․

մեր մոտ մռցում է ով ում շուտ ու ուժեղ կքոռացնի․․․
իսկ առաջարկը անհրաժեշտ է 

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

no image
Կանգառներում և այլ հասարակական վայրերում աղբամանների ավելացում

12-07-2019

ԷԴԳԱՐ ԶԱՏԻԿՅԱՆ

Երևանի մաքրության հարցը մնում է ամենաքննարկվողը մեր քաղաքում։ Բացի նրանից որ Սանիթեքը թերանում է թե աղբահանության և թե սանմաքրման հարցում կա նաև մեկ այլ խնդիր։

Երևանի բազմաթիվ կանգառներում, փողոցներում և այլ հասարակական վայրերում աղբամանները բացակայում են։ Մենք մեր հոգեբանության և բնավորության մեջ դեռ չենք ձևավորել աղբը պահել ուրիշ տեղ գցելու մշակույթը և շատ հաճախ նետում ենք գետնին, բայց և աղբամանների առկայության դեպքում շատ ու շատ քաղաքացիներ կնետեն իրենց աղբը այդտեղ։ Ամենատարածված աղբը եր կարելի է տեսնել կանգառներում դրանք ծխախոտի մնացորդներն են (բիչոկները) որոնք նետում են ծառերի, խոտերի մեջ գետնին։ Ճիշտ է գիշերները սանմաքրման աշխատակիցները հավաքում են դրանք։ Շատ հաճախ էլ այդ նույն բիչոկները մնում են հողի մեջ, կամ քամու միջոցով տարածվում քաղաքով մեկ։ 

Համացանցում չկարողացա գտնել մեկ աղբամանի արժեքը բայց կարելի է հաշվարկել մինչև 20,000֏ սահմաներում։ 

Մի քանի կանգառներ որոնք կարող եմ նշել` Ազատության պողոտայի (Ռայկոմ) երկու կանգառներում, դեպի Հաղթանակի զբոսագի ճանապարհի կանգառներում, Տիգրան Մեծի պողոտայի վրա Ռոսիյա Մոլի դիմացի մայթի կանգառում, Խանջյան փողոցի վրա Մանկավարժական Համալսարանի կանգառներում։

Մեկնաբանաություններում կարող եք գրել մնացած տեղերի մասին։

no image
Գրադարան-Այգի (Library Park)

26-07-2019

ԳՐԻԶԵԼՏԱ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Հարգելի քաղաքապետ, 

Առաջարկում եմ Երևանում ստեղծել գրադարան-այգի, որը բացառապես կծառայի ուսանողներին՝ այնտեղ սովորելու, ուսանողներով գիտական քննարկումներ կատարելու և կամ պարզպես (գիտական, կրթական և այլն) ընթերցանությամբ զբաղվելու համար։ Այսօր նմանատիպ վայրեր շատ քիչ կան Երևանում և, կարծում եմ, հիանալի հնարավորություն կլինի թե՜ ուսանողության և թե՜ այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են բնության գրկում զբաղվել հաճելի ընթերցանությամբ։ Այգին կարող է ծառայել նաև գործնական հանդիպումներ իրականացնելու համար և բացառապես պետք է արգելվի ժամանցային զբոսանքների, հանդիպումների կամ հավաքների համար։ Այգին ստեղծելիս պատկերացնում եմ նաև ազատ գրադարանի առկայություն՝ լի տարբեր ժանրերի գրքերով։ Հնարավորության դեպքում կարող է այգում գործել նաև ինտերնետ, որպեսզի ցանկության դեպքում մասնավորապես ուսանողները կարողանան իրենց գիտական և կրթական թղթերը (ռեֆերատներ, պռեզենտացիներ, թեզեր, էսսեյներ և այլն) գրել և պատրաստել հաճելի եղանակին հաճելի բնության գրկում, ընդ որում ինտերնետի առկայության դեպքում մուտքը հասանելի լինի միայն գիտական կայքեր։ 

Հարգանքներով

Գրիզելտա 

Տեսնել բոլորը