Հերոսների ծառուղի

Կանաչ քաղաք և բարեկարգում

28-09-2019

ՇՂ

Շ. ՂԵՎՈՆԴՅԱՆ

Առաջարկներ՝ 3

Քվեարկողներ

Առաջարկ

Առաջարկում եմ Եռաբլուր զինվորական պանթեոնի կից տարածքում իրականացնել Արցախյան ազատամարտի զոհերի նվիրված անվանական ծառատունկ: Գաղափարը հետևյալն է՝ ամեն մի զոհ նոր կյանք, նոր օդ, թթվածին է տալիս իր երկրին՝ ապրելու համար: Առանց թթվածնի չկա կյանք, իսկ առանց հերոսների՝ ամուր ու հզոր պետություն: Ծառատունկ իրականացնելու համար նախօրոք պետք է անցկացվի ոռոգման ցանց, իսկ ծառատունկին պետք է մասնակցեն զոհված ազատամարտիկների ընտանիքի անդամները՝ տնկելով իրենց ընտանիքի հերոսի անվան ծառը: Ծառերի վրա պետք է նաև լինի նշում, թե ում է նվիրված այդ ծառը: 

Լուծում

Հերոսների ծառուղու իրականացումը կլինի յուրօրինակ հարգանքի տուրք մեր Երկրի համար զոհված ազատամարտիկների հիշատակին, իսկ այդ ծառերի պարբերաբար խնամքը կստիպի մեզ մշտապես հիշել նրանց ու նրանց  կատարած հսկայական զոհողությունը՝ հանուն մեր պետականության :

Հասցե` Հայաստան, Երևան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան

Մեկնաբանություն

 

Առաջարկը դիտարկվել է Երևանի քաղաքապետարանի համապատասխան մասնագիտական խմբի կողմից, և ստորև ներկայացվում են մեկնաբանությունները: 

Իրականացումը որոշ չափով կարող է տարբերվել

Կայքի կանոնների համաձայն՝ ստացված առաջարկներն ու դրանց իրականացումը որոշ չափով կարող են տարբերվել:

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ԱԱ
ԱՆՆԱ ԱՆԱՆՅԱՆ

10-28-2019 12:44:26

Հիանալի նախագիծ է

ԱՍ
ԱՐՏՅՈՄ ՍԱՖԱՐՅԱՆ

10-14-2019 22:00:30

   Եռաբլուրը այն սրբավայրն է որը մշտապես պետք է ուշադրության կենտրոնում լինի իսկ գաղափարը միանշանակ ողջունելի է։

ՍՄ
ՍԱՍՈՒՆ ՄԿՐՏՉՅԱՆ

10-14-2019 15:21:13

Վահագ ստեղ կայանալու խնդիր ունես ՞, քո նմաները եկել գնացել են լիքը ֆեյսբուքում կան: 

Նորից եմ ասում քո նման մարդը չի որ ինձ հայրենասիրության դասերա տալու: 

Ու խորհուրդ մի երկարացրու գնա գործերիդ նայի եթե այլևս մի բան ստեղ գրելու լինես հարցրու հեռախոսիս համարը տամ զանգի տեսնեմ ինչա ասածդ

ՎԳ
ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

10-14-2019 15:03:48

Սասուն Մկրտչյան  լուսավորության մասին խոսում ես Եռաբլուրի ծրագրի տակ բավական չի մի հատ էլ երկարացնում ես։ Բա ուր մնաց հայրենասիրությունդ, անգամ չես հավանել այս ծրագիրը։Թե կարողա քո առաջարկի հետ մրցակիցը։

 

ՍՄ
ՍԱՍՈՒՆ ՄԿՐՏՉՅԱՆ

10-14-2019 15:01:04

Դա հետո կպարզվի ով ինչպես և ինչ միջոցներով է ապահովվել իր հավանումները: Մի անհանգստացեք եթե արդար է ամեն ինչ դուք որևէ անհանգստանալու կարիք չունեք )))

ԳԱ
ԳԱՅԱՆԵ ԱՆԴՐԻԱՍՅԱՆ

10-14-2019 14:27:37

Հարգելի Սասուն Մկրտչյան,քանի որ Մալաթիա Սեբաստիա Վարչակական շրջանի հետ կապված կա ընդամենը 3 առաջարկ, հետևաբար մենք՝ մալաթիայի բնակիչներս հնարավոր ամեն ինչ անելու ենք գաղափարներն ի կատար ածելու համար: Ի՞նչ խնդիր եք տեսնում: Նույն հաջողությամբ Ձեր առաջարկը ևս 80 հավանում ունի, մենք էլ Ձե՞զ մեղադրենք կասկածելի հավանումներ հավաքելու մեջ: Եվ այո, սպասեք ավելիին :)

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

Տեսնել բոլորը