Հասցեների ցուցանակներ

Քաղաքային միջոցառումներ

05-09-2019

ՄԳ

Մ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Առաջարկներ՝ 1

Առաջարկ

Փաստ է, որ մեր սիրելի քաղաքի շենքերի ճնշող մեծամասնությունը զուրկ է հասցե մատնանշող ցուցանակներից, ինչը անհարմարություն է առաջացնում թե՛ մեր քաղաքի բնակիչների, թե՛ քաղաքի հյուրերի համար։ Առաջարկում եմ լրացնել այդ բացը՝ 600/200մմ չափսի օրգանական ապակուց կամ ճկուն պլաստիկից պատրաստված ցուցանակներով, որի սկզբնամասում կարելի է զետեղել նաև մեր այն մեծանուն հայրենակցի նկարը, ում պատվին անվանակոչված է տվյալ փողոցը։ Ավելին կարող եմ ներկայացնել, եթե առաջարկն առաջանա հավանության։ Անձամբ պատրաստ եմ ներգրավվել այդ գործընթացում։

Լուծում

Ցուցանակի սկզբնամասում զետեղվում է այն անձի նկարը,ում պատվին անվանակոչվել է տվյալ փողոցը։ Փողոցի անվանումը և շենքի համարը գրվում է հատուկ լույսն անդրադարձնող ներկով, հայերեն և ավելի փոքր տառաչափով, նաև լատինատառ։ Մեկ ցուցանակի պատրաստման ու տեղադրոման ծախսը կկազմի 2800-3800դրամ:

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:

Մեկնաբանություններ չկան

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

no image
Գովազդային վահանակներին  նոր բովանդակություն

24-09-2019

ԱՐՄԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Կարծում եմ՝ մայրաքաղաքի կենտրոնում տեղադրված գովազդային վահանակներին նոր շունչ, որակ և բովանդակություն հաղորդելու ժամանակն է եկել:

Արդեն գոյություն ունեցողներից շատերը ակտուալ չեն ,իսկ գովազդին կից Հայաստանին կամ Մեծ հայերին վերաբերվող տեղեկատվությունը restart-ի կարիք ունի: Նկատել եմ,որ զբոսաշրջիկներից շատ քչերն են կանգնում նըանց առջև: Հետաքրքիր կլինի նոր մատուցմամբ ներկայացնել այն մեր հայրենակիցներին,որոնք մեծ ավանդ ունեն համաշխարհային գիտության, արվեստի, սպորտի մեջ, բայց որոնք քիչ ծանոթ են լայն հանրությանը: Օրինակ, MRT-ի (Ռայմոնդ Դամաղյան), բանկոմատի, մեխանիկական փոխանցման տուփի, գունավոր հեռուստատեսության, լուսնագնացի(«Луноход»), այսօր Մարսի վրա աշխատող «Curiosity» մարսագնացի, բարձր տեխնոլոգիաների բնագավառից (սկսած Խորհրդային Միության առաջին համակարգիչներից մինչ մեր օրերը) հայտնագործողները, սպորտից՝ Ալեն Պրոստ (Formula 1), Անդրէ Աղասի, Ալբերտ Ազարյանի «խաչը», հոկեյի և ֆուտբոլի օլիմպիական և աշխարհի չեմպիոններ և այլն : Անակնկալները շատ են ...

Տեսնել բոլորը