Հաղորդագրություններ վարորդների համար

Տրանսպորտ

20-09-2019

ԳՄ

Գ. ՄԿՐՏՉՅԱՆ

Առաջարկներ՝ 1

Քվեարկողներ

Առաջարկ

Մեր քաղաքը բավական հաճախ խցանվում է, ու երբեմն այդ խցանումները հասնում են մի քանի կիլոմետրի։ Մարդիկ կորցնում են բավական շատ ժամանակ, խցանումների պատճառով մթնոլորտ է արտանետվում մեծ քանակությամբ վնասակար նյութեր, շտապ օգնության մեքենաները չեն կարողանում ճիշտ ժամանակին հասնեն։ Այդ ամենից հնարավոր կլիներ որոշակի չափով խուսափել, եթե վարորդները նախօրոք իմանային, թե որ փողոցներն են խցանված, և հնարավորինս խուսափեին այդ ճանապարհներով գնալուց։

Լուծում

Լուծումը բավականին էժան և արդյունավետ է։ Մինչև մեծ պողոտաներ տեղադրվում են էլեկտրոնային տաբլոներ։ Այդ տաբլոների վրա կախված իրավիճակից երևում են տարբեր հաղորդագրություններ։ Հաղորդագրությունների համար պատասխանատու է լինում ՃՈ-ն, որը տիրապետում է ամենաակտուալ ինֆորմացիային։ Օրինակ, այսպիսի հաղորդագրություններ կարող են լինել․
- Վթար Մյասնիկյան պողոտայում, ձախ շարք
- Հնարավոր մերկասառույց, իջեցրեք արագությունը
- Շրջանցեք կրկեսի խաչմերուկը, ծանրաբեռնված է
- Վատ տեսանելիություն, իջեցրեք արագությունը

Մեկնաբանություն

 

Առաջարկը դիտարկվել է Երևանի քաղաքապետարանի համապատասխան մասնագիտական խմբի կողմից, և ստորև ներկայացվում են մեկնաբանությունները: 

Իրականացումը որոշ չափով կարող է տարբերվել

Կայքի կանոնների համաձայն՝ ստացված առաջարկներն ու դրանց իրականացումը որոշ չափով կարող են տարբերվել:

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:

Մեկնաբանություններ չկան

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
Մայթերի բարելավում կանաչ թփերով

20-09-2019

ՆԵԼԼԻ ՍԵԼՅԱՆ

Այժմ մայթերը փողոցից անջատվում են եզրաքարերով։ Փողոցում քայլելը նման է մոխրագույն միջավայրում լինելու։ Կանաչ գրեթե չկա։ Այդ պատճառով առաջարկում եմ մայթերի եզրերի ամբողջ երկարությամբ տնկել թփեր, որոնք կանջատեն մայթը փողոցից։ 

Ճանապարհային երթևեկության կանոններին համապատասխան կլինեն մայթից փողոց անցնելու ասֆալտապատ հատվածներ։ Այսինքն, դեպի փողոց դուրս գալու համար, որպեսզի ավտոմեքենա նստեք կլինեն բաց մասեր ինչպես ցույց է տրված վիդեոյում։

Այս պահին քաղաքի որոշ մասերում կան նմանատիպ թփեր, օրինակ՝ Կոմիտասի սկզբնամասում կամ Վազգեն Սարգսյան փողոցի վրա։ Այդ թփերը փողոցի տեսքն ու միջավայրը ամբողջովին փոխում են։ Ավտոներից առանձնացված է լինում մայթը, որը ավելի հաճելի և ապահով է դարձնում զբոսնելը քաղաքում։ 

Առաջարկի առավելությունները՝ 

- Ավելի կանաչ Երևան

- Մաքուր օդ փողոցով քայլելուց 

- Երեխաների ապահովություն, քանի որ չեն կարողանա անսպասելի փողոց անցնել

- Փոքրիկ տարանջատում փոշոտ ու ծխոտ ավտոների վազքից 

- Թփերը մշտադալար են և տարվա բոլոր եղանակներին նրանք նույն տեսքը կունենան՝ քաղաքին տալով խնամված, կանաչ  և գեղեցիկ տեսք

 

Տեսնել բոլորը