Գրադարան-Այգի (Library Park)

Գիտություն և նորարարություն

26-07-2019

Գ. ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Առաջարկներ՝ 1

Քվեարկողներ

Առաջարկ

Հարգելի քաղաքապետ, 

Առաջարկում եմ Երևանում ստեղծել գրադարան-այգի, որը բացառապես կծառայի ուսանողներին՝ այնտեղ սովորելու, ուսանողներով գիտական քննարկումներ կատարելու և կամ պարզպես (գիտական, կրթական և այլն) ընթերցանությամբ զբաղվելու համար։ Այսօր նմանատիպ վայրեր շատ քիչ կան Երևանում և, կարծում եմ, հիանալի հնարավորություն կլինի թե՜ ուսանողության և թե՜ այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են բնության գրկում զբաղվել հաճելի ընթերցանությամբ։ Այգին կարող է ծառայել նաև գործնական հանդիպումներ իրականացնելու համար և բացառապես պետք է արգելվի ժամանցային զբոսանքների, հանդիպումների կամ հավաքների համար։ Այգին ստեղծելիս պատկերացնում եմ նաև ազատ գրադարանի առկայություն՝ լի տարբեր ժանրերի գրքերով։ Հնարավորության դեպքում կարող է այգում գործել նաև ինտերնետ, որպեսզի ցանկության դեպքում մասնավորապես ուսանողները կարողանան իրենց գիտական և կրթական թղթերը (ռեֆերատներ, պռեզենտացիներ, թեզեր, էսսեյներ և այլն) գրել և պատրաստել հաճելի եղանակին հաճելի բնության գրկում, ընդ որում ինտերնետի առկայության դեպքում մուտքը հասանելի լինի միայն գիտական կայքեր։ 

Հարգանքներով

Գրիզելտա 

Լուծում

Այգու ստեղծման նախապատկերը կարող է լինել հետևյալ կերպ, ինչպես որ պատկերացնում եմ՝ ընդարձակ կանաչապատ տարածք, տարածքից դուրս նստարաններ (տարբեր նախասիրության տեր մարդկանց համար), և այգու եզրային հատվածներում փոքրիկ հարմարավետ նստարաններ և սեղաններ ՝ գրավոր աշխատանքներ կատարելու և գործնական հանդիպումներն իրականացնելու համար։ Այգու մի հատվածում կարող է լինել փոքրիկ գրադարան՝ ազատ ընթերցանության համար, ինչպես արդեն նշել եմ առաջարկի մեջ, որտեղից էլ կարող է և բացվել ելքը դեպի այգի։ 

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:

Մեկնաբանություններ չկան

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

no image
Ջրի խնայողության համապարփակ փաթեթ

23-07-2019

ՀԱԿՈԲ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Աշխարհի խմելու ջրի պաշարները անսահման չեն: Մոլորակի բնակչությունը աճում է, դրա հետ մեկտեղ ավելանում է խմելու եւ ոռոգման ջրի պահանջարկը: Ըստ Ջրային ռեսուրսների խմբի (Water Resources Group)` 2050 թ. աշխարհի բնակչությունը կլինի 9 միլիարդ մարդ, որից 4 միլիարդը ապրելու է ջրային քրոնիկական դեֆիցիտի շրջաններում: Այսինքն, ջուրը կդառնա աշխարհի ամենաթանկ ռեսուրսը: Աշխարհում յուրաքանչյուր տարի մոտ երկու միլիոն երեխա է մահանում ջրի անբավարարությունից: Զարգացող երկրներում բնակչության գրեթե 50 տոկոսը անընդհատ տառապում է հիվանդություններից, որոնք առաջանում են, այսպես կոչված, «ջրային սովից»: Բացի այդ մարդկային կորուստներից, ջրի մատակարարման ճգնաժամը շատ երկրներում արգելակում է տնտեսական աճը: Հաջորդ հինգ տարիների ընթացքում Պարսից ծոցի երկրները նախատեսում են ներդնել շուրջ 100 մլրդ դոլար` հետագայում իրենց բնակչությանը ջրի պաշարներով ապահովելու համար: Այսպիսով, Քաթարը հայտարարել է 2017 թվականին ջրի յոթօրյա պաշարների պահպանման համար նախատեսված ռեզերվուարների շինարարության համար 900 մլն դոլար հատկացնելու մասին: Ավելին, Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրները համաձայնել են կառուցել 10,5 մլրդ դոլար արժողությամբ խողովակաշարը, որը ունի մոտ 2000 կմ երկարություն և կապում է Պարսից ծոցի երկրները իրար հետ: Նախագիծը ներառում էր նաեւ Օմանում երկու աղազատիչ կայանների կառուցումը `500 միլիոն խորանարդ մետր ջրի արտադրության համար, որով, խողովակաշարի օգնությամբ, կապահովվեն Պարսից ծոցի համագործակցության խորհրդի շրջանները, որոնք աղազատված ջրի մեծ կարիք ունեն:

Հայաստանում ստորերկրյա ջրերի պաշարները կազմում են շուրջ 3 միլիարդ խորանարդ մետր, որոնց մեծ մասը կենտրոնացած է Արարատյան դաշտի արտեզյան համակարգում: Լճերի կուտակված ջուրը (չհաշված Սեւանը) կազմում է մոտավորապես 300 մլն խորանարդ մետր, ջրամբարներում ` մոտ 1 մլրդ խորանարդ մետր: Սեւանի ջրային պաշարները հասնում են 35 միլիարդ խորանարդ մետրի: Սևանը հանդիսանում է Հայաստանի խոշորագույն ջրային ավազանը: Սեւանա լիճը Հայաստանում խմելու ջրի միակ խոշորագույն երաշխավորված աղբյուրն է: Արարատյան դաշտը ոռոգող ջրանցքների մեծ մասը, ինչպես նաեւ Հրազդանի կասկադի բոլոր 6 կայանները, ապահովվում են միայն Սեւանա լճի ջրերով:

Որոշ փորձագետների գնահատականներով, 2030-2040 թվականներին կլիմայի տաքացման եւ տեղումների նվազման պատճառով Հայաստանի ջրային պաշարները կկրճատվեն 20-25%ով: Ընդհանուր առմամբ, վերջին 10 տարիների ընթացքում Հայաստանում ջրի սպառումը զգալիորեն աճել է: Եթե ​​2000 թվականին այդ ցուցանիշը 1.8 միլիարդ խորանարդ մետր էր, ապա հիմա այն հասել է տարում 3 միլիարդ խորանարդ մետրի: Ավելին, սպառման աճը հիմնականում կապված է ջրի տեղափոխման կորուստների հետ: Այսպիսով, 2008 թ. պաշտոնական վիճակագրության համաձայն, տեղափոխման կորուստները կազմել են 32% 2002 թ. 25%ի փոխարեն: Ստացվում է, որ ճանապարհների վրա մենք տարեկան կորցնում ենք մոտ 1 մլրդ խորանարդ մետր քաղցրահամ ջուր: Եթե ​​մոտակա 10 տարիներին լուրջ փոփոխություններ չկատարվեն ջրի տեղափոխման համակարգում, ապա Հայաստանում ջրի խնդիրը կխորանա:

suggest image
Բարեկարգ և գրավիչ մարզադաշտ Դավթաշենում

08-08-2019

ԱՐՓԻՆԵ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Ծրագրի նպատակն է խթանել Երևանում հեծանիվ վարելու մշակույթը, քաղաքացիների առողջ ապրելակերպը և հաճելի ժամանցի ստեղծումը: Գաղտնի չէ, որ Երևանը հարմարեցված չէ հեծանվավարության, հեծանվասպորտով զբաղվելու համար, թեպետ քաղաքացիների շրջանում հեծանվասպորտի նկատմամբ հետաքրքրությունը աճում է: Հայտնի է, որ հեծանվավարությունը առողջության պահպանման և ամրապնդման արդյունավետ տարբերակ է և ժամանցի միջոց: Եվրոպական երկրներում ընդունված մշակույթ է այն՝ առանց տարիքային սահմանափակման կիրառվում է բնակիչների կողմից: Հայաստանում այս մշակույթի զարգացմանը նպաստող գործոնները, թերևս, բավարար չեն և տևական գործընթաց է պահանջում ոլորտի զարգացումը ապահովելու համար: 

Իմ առաջարկը փոքր ներդրում կարող է լինել այս ամենում: Վերջերս ինքս հեծանիվ եմ գնել՝ նպատակ ունենալով առողջ ապրելակերպով զբաղվել և իմ ժամանցը կազմակերպել այն վարչական շրջանում, որտեղ բնակվում եմ, սակայն ինքս բախվեցի այն խնդրին, որ Դավթաշեն վարչական շրջանում բարեկարգ և հարմարեցված տարածք չկա այդ նպատակի իրագործման համար:

Ամենից հարմարը դպրոցների բակերն են. նույն նպատակով դպրոցների բակերում և հարակից տարածքում հավաքվում են բնակիչներ՝ երեխաներ, պատանիներ, մեծահասակներ՝ իրենց ժամանցն անցկացնելու, հեծանիվ վարելու, զրուցելու, երեխաներին զբոսանքի տանելու: 

Այդպիսի մի տարածք է նաև Դավթաշեն վարչական շրջանի 199 և 196 դպրոցների հարևանությամբ գտնվող բացօթյա մարզադաշտը և դպրոցների բակերը:

Օրվա տարբեր ժամերին մարզադաշտում կարող եք տեսնել վազորդների, հեծանիվ վարողների, սակայն այն անհրապույր է, անբարեկարգ, հնացած և չմոտիվացնող:

Մարզադաշտի անմիջապես հարևանությամբ գտնվող 199 դպրոցի բակի տարածքը նույնպես երեկոյան ժամերին մարդաշատ է. ծերեր, երեխաներ, պատանիներ այդտեղ անցկացնում են իրենց ժամանցը: Դպրոցի բակն ավելի բարեկարգ է, սակայն հարակից մարզադաշտը վատթար վիճակում է. մարզադաշտի բարեկարգումը թույլ կտա ընդհանուր գեղեցիկ միջավայր ստեղծել՝ համախմբելով ժամանցը և սպորտը:

Առաջարկում եմ մարզադաշտի տարածքը բարեկարգել՝ ճաքալցում կատարել՝ ասֆալտապատելով ամբողջ մարզադաշտը, եզրերը կարգի բերել, լույսեր տեղադրել քաղաքացիների երեկոյան զբոսանքի ապահովման և հեծանվավարությունը անվտանգ և հաճելի կազմակերպելու համար, մարզադաշտի եզրերին մոտ տեղադրել նստարաններ, փոքր-ինչ կանաչապատել, ինչպես նաև տեղադրել որևիցէ թեմատիկ մոտիվացնող արձան՝ սպորտի և առողջ ապրելակերպի վերաբերյալ:

Հույս ունեմ, որ այն իրականություն կդառնա և ավելի լայն տարածում կգտնի՝ ներառելով բոլոր վարչական շրջանները:

Տեսնել բոլորը