ֆուտբոլ և բասկետբոլ

Սպորտ

11-07-2019

ՀԳ

Հ. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Առաջարկներ՝ 1

Քվեարկողներ

Առաջարկ

Առաջարկում եմ բակերում շատացնել փոքր ֆուտբոլի և բասկետբոլի խաղահրապարակները, եթե շատ լինեն դրանք երեխաները ավելի շատ խաղալու ցանկություն կունենան և կկտրվեն հեռախոսներից, պլանշետներից և համակարգչից։

Լուծում

Առողջ ապրելակերպ

Հասցե` Հայաստան, Երևան, Մարգարյան փողոց, 19

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ՀՀ
ՀԱԿՈԲ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

07-12-2019 16:46:38

 Այդ  ամենը պետք է կառուցել դպրոցներում որ երեխաները և երիտասարդները դասերի ավարտից հետո մնան դպրոցում ժամանկը անցկացնեն այդ տարացքում և ընդանրապես պետք է երաժշտական, սպորտային և գեղարվեստական խմբակները բերել այդ տարածք ինչպես միացնող պինդ օղակ հանրության համար,․․․

ԱՐԱՄ ՄԻՐԶՈՅԱՆ

07-12-2019 10:53:18

Շատ լավ առաջարկ է

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

no image
Թափոնների կառավարում

29-09-2019

ՄԱՐԻՅԱ ԱՐՍԵՆՅԱՆ

Հարգելի պարոն քաղաքապետ,

Թափոնների կառավարման խնդիրը օրհասական է ամբողջ աշխարհի համար և դրանց հավաքման, տեսակավորման և օգտահանման կազմակերպումը ժամանակակից աշխարհի կարևորագույն մարտահրավերներից է:

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում և հատկապես Երևանում մենք յուրաքանչյուր օր բախվում ենք այդ խնդրի հետ, որի լուծումը, գտնում եմ, որ պետք է լինի համակարգային և վերջնական, այլապես մեր քաղաքը կթաղվի աղբի մեջ:

Ինչ եմ ես առաջարկում, որպեսզի այս խնդիրը լուծվի նախ Երևանում, այնուհետև նաև ՀՀ մյուս մարզերում: 

Առաջարկ

Առաջարկում եմ Երևանում տեղադրել աղբի տեսակավորման համար նախատեսված աղբանաններ, աղբի հետևյալ տեսակների համար պոլիէթիլենային տարաների/թափոնների համար նախատեսված աբղանաններ, ապակյա տարաների/թափոնների համար նախատեսված աղբամաններ, թղթյա տարաների/թափոնների համար նախատեսված աղբամաններ և այլ թափոնների համար նախատեսված աղբամաններ: Սակայն այստեղ մենք ունենք երկու մեծ խնդիր:

Խնդիր 1. մեր հասարակությանը անհրաժեշտ է կրթեր, որպեսզի վերջիններս գիտակցեն աղբի տեսակավորման անհրաժեշտությունը և սոցիալապես լինեն պատասխանատու նախ իրենք իրենց և ապա նաև ապագա սերունդների համար:

Խնդիր 2. մենք ազգովի ինչ-որ բան անելուց փորձում ենք շահ փնտրել: Այս խնդրի լուծման համար կարող ենք ներդնել գերմանական փորձը. ինչ են անում գերմանացիները, գերմանացիները ունեն տեսակավորված աղբի ընդունման կետեր, որտեղ քաղաքացիները կարող են բերել աղբ (տեսակավորված, այսենք օրինակ պոլիէթիլենային շշեր) և դրա դիմաց ստանան անդորրագիր, որը հնարավոր է կանխիկացնել և ստանալ գումար: Այսինքն Պոլիէթիլենային շշերի ընդունման կետը քաղաքացուց ընդունում է թափոնը, այնուհետև կշռում է այն և դրա հիման վրա քաղաքացում տրամադրում է կտրոն կամ անդորրագիր, որը քաղաքացին կարող է ներկայացնել այսենք օրինակ առևտրային բանկ և դրա դիմաց ստանալ գումար: Հարկ է նաև այստեղ հասկանալ այդ գումարը Երևանի քաղաքապետարանից թե արտաբյուջետային միջոցներից պետք է ստանան քաղաքացիները (ինչու եմ նշել համայնքային բյուջեն, քանի որ չեմ իմանում արդյոք Հայաստանում կան վերամշակող կազմակերպություններ, որոնք հետաքրքրված կլինեն այս նախաձեռնությամբ):

Այսպիսով, քաղաքացիներին ֆինանսապես շահագրգռելով մենք միանշանակ կարող ենք շատ կարճ ժամանակահատվածում մեր քաղաքի աղբը հավաքագրել և տեսակավորել: 

Տեսնել բոլորը