Երևանն առանց պլաստիկի
Բնապահպանություն
11-07-2019





Առաջարկ
Հաշվի առնելով 21-րդ դարում առկա բնապահպանական հիմնախնդիրները, ինչպես նաև մայրաքաղաքների գերբեռնվածության ցուցանիշը, անհնար է չնկատել, որ զարգացած երկրների մայրաքաղաքներում իրականացվող բնապահպանական միջոցառումները մեծ դեր ունեն քաղաքի կանաչ տարածքների պահպանման և բնապահպանական խնդրիներից զերծ մնալու հարցում: Մեր քաղաքում կան բազմաթիվ այդպիսի խնդրիներ և ես ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիել քաղաքի աղտոտման վրա՝ մասնավորապես պլաստիկ տարրաներով: Այս խնդրիը շատ լուրջ բնապահպանական խնդրի է հանդիսանում քանի, որ պլաստիկ շշերը շատ դժվար են քայքավում և բնության մեջ հայտնվելով կարող են 100 տարուց ավել մնալ և վնաս հասցնել ամբողջ շրջակա միջավայրին: Քանի որ մեր երկրում չկա սորտավորված աղբահավաք, չկա ռեսուրսի մի քանի անգամ վերամշակելու և օգտագործելու մշակույթը, պլաստիկ տարրաները հայտնվում են բնության մեջ և մեծ վնաս են հասցնում մեզ և մեր շրջակա միջավայրին: Ես առաջարկում եմ լուծել այս խնդիրը հատուկ սարքերի միջոցով, որոնց մեջ պլաստիկ շիշ տեղադրելու դեպքում այն շշի փոխարեն տալիս է գումար կամ այդ գումարին համարժեք կտրոն, որը մարդիկ կարող են օգտագործել գնումներ կատարելիս: Այս սարքերի շնորհիվ բազմաթիվ մարդիկ դեն չեն նետի պլաստիկ շշերը: Մեր մտածողությունից դրուս կգա այն սխալ ըմբռնումը, որ շշերը հավաքելը և դրանց դիմաց գումար ստանալը աղքատ կամ անապահով լինելու նշան է: Մեր քաղաքի որոշ կետերում կան պլաստիկ շշերի համար նախատեսված տարրաներ, բայց ցավոք սրտի դրանք իրենց բուն նպատակին չեն ծառայում: Մարդիկ բացի շշերից այնտեղ այլ տեսակի աղբ էլ են գցում, քանի որ չկա շահագռգռող առիթ: Այս սարքավորումները, որոնք շշի դիմաց գումար են տրամադրում կամ գումարին համարժեք կտրոն մեծ հետաքրքրություն կառաջացնեն բազմաթիվ քաղաքացիների մոտ:
Հավաքված շշերը կուղղարկվեն վերամշակող գործարան, որից ստացված շահույթը կօգտագործվի ծրագրի շարունակական բնույթը ապահովելու, ընթացիկ ծախսերի և առաջացած խնդրիների լուծման համար:Սարքերի վրա կարող ենք գովազդային պաստառներ փակցնել, որոնցից նույպես կարող ենք շահույթ ստանալ: Ծրագիրը ունի շարունակական բնույթ. Հաջողելու դեպքում կարող ենք զարգացնել շշերը դեն չնետելու մշակույթը, որը մի քանի տարում մեծ ծավալներ կընդգրիկի և հավաքված շահույթը կուղղվի նոր սարքեր ձեռք բերելուն, որոնք պլաստիկից բացի կարող են ընդունել ապակյա և մետաղյա շշեր:Արդյունքում մեր մայրաքաղաքը կդառնա ավելի մաքուր և ժամանակի պահանջների համահունչ:
Լուծում
Եթե ծրագիրը ընդունվի և հնարավորություն ընդձեռնվի իրականացնել այն, ապա ավելի մանրամասն կներկայացվի, թե տվյալ ծրագրի իրականացման համար կոնկրետ ինչ տեսակի սարքեր են անհրաժեշտ, որ երկրից պետք է այն ձեռք բերել, ինչքան գումար է հարկավոր սարքերի ներմուծման և շահագործման համար, քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատաողների հետ կքննարկվի և կորոշվի սարքեիր տեղադրման վայրը: Նախնական պայմանավորվածություն ձեռք կբերենք պլաստիկ վերամշակող հայկական ընկերություններից մեկի հետ, կորոշվի թե մեկ կիլոգրամի դիմաց ինչքան գումար է պատրաստ վճարել այդ ընկերությունը:
Կկատարվի մանրամասն հաշվարկ, որպեսզի ծրագրի համար նախատեսված գումարը ճիշտ և ռացիոնալ օգտագործվի:
Հասցե` Հայաստան, Երևան, Թումանյան փողոց, 34/5
Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:
Ձեր կարծիք չափազանց կարևոր է
Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ՍՈՒՍԱՆՆԱ ԱՆՏՈՆՅԱՆ
09-08-2019 19:04:17
Եթե իմ ներկայացրած ծրագիրը ֆինանսավորվի բնականաբար սարքերը ձեռք կբերեք հայկական ընկերությունից, որը հնարավորություն կտա մեր քաղաքում ունենալ նմանատիպ ավելի շատ սարքեր։
ՍՈՖԻ ՍԻՄՈՆՅԱՆ
08-14-2019 22:22:33
Նման սարքեր ձեռք բերել պետք չի, մենք էլ ենք սարքում Հայաստանում։
https://www.youtube.com/watch?v=it2qOjHlX5Q
ՄՀԵՐ ԱՂԱՍՅԱՆ
07-18-2019 16:37:55
Պլաստիկ տոպրակներից ել է պետք ազատվել, թե չէ կանաչի փոխարեն մենակ եդ ենք տեսնում ու ցույց տալիս հյուրերին․․․․
ՀԱԿՈԲ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
07-12-2019 16:57:30
Թխտե տարայի համարել,իսկ մնացածը շատ լավ առաջարկ է այդ մշակույթը արագ է պետք մտցնել մեր առորյա որքան շուտ սովորեն մարդիկ այնքան լավ մեր շրջակա միջավայրի մաքրության համար,․․․
ԱՐՄԵՆ ՈՒԼԻԽԱՆՅԱՆ
07-12-2019 12:49:46
Կարծում եմ դեռևս վաղ է այս սարքերի ձեռք բերման համար գումար ծախսել: Նախ կարելի է պարզագույն ցանցապատ արկղեր կիրառել: Ովքեր ուզենան, այդ արկղերից շշեր կհանեն և կօգտագործեն, մինչև որ մրցակցություն առաջանա և շիշ օգտագործողները այս սարքերի համար ներդրում կատարեն: Ոչ միայն շշերի մասով: Ընդհանրապես հարկավոր է մշակույթ ներդնել և աղբը տանից տեսակավորած հանել, թեկուզ դեռևս նույն արկղի մեջ նետելու պայմանով: Կգտնվեն մարդիկ, ովքեր հացի և սննդի մնացորդները կհավաքեն կենդանիներ պահելու համար, եթե դրանք օրինակ սիգարետի կոթունների հետ խառնված չլինեն:

ԱՐԱՄ ՄԻՐԶՈՅԱՆ
07-12-2019 10:01:05
Շատ լավ առաջարկ է
Հարթակի հիմնական պայմանները
Առաջարկները պետք է լինեն՝
- հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
- ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
- ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
- այլ անձանց իրավունքները չոտնահարող,
- իրականանալի և իրագործելի:
Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը:
Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում: