Առաջարկ
Մինչ օրս մայրաքաղաքի online պատկերը արժանի, որակյալ ներկայացված չէ, պատկերը սամանափակ է: Առաջարկում եմ տեղադրել FULL HD կամ 4K ձևաչափի, վերջին սերնդի web տեսախցիկներ: Տեղադրելու օպտիմալ վայրը իմ կարծիքով Հաղթանակ զբոսայգու, Մայր Հայաստան հուշարձանի շրջակայքն է, որտեղից հրաշալի տեսարան է բացվում Երևանի և Արարատ լեռան վրա: Այդ նպատակով կարելի է բացել նոր կայք կամ օգտագործել քաղաքապետարանի կայքը՝ link-օրինակ, Yerevan live-Ararat, տեղադրելով ջերմաստիճանի, ժամի և այլ հրատապ տեղեկություններ:
Ունենալով բարձրորակ պատկեր՝ կարելի է պրոյեկցիոն սարքի միջոցով ծավալել, տեղափոխել բնակատեղիի որևէ հարմար հատվածում կամ սրճարաններում, լինի դա Երևանում, Բեյրութում ,թե Տորոնտոյում:
Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:
Ձեր կարծիք չափազանց կարևոր է
Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ԼՈՒՍԻԿ ԹՈՎՄԱՍՅԱՆ
10-12-2019 21:05:48
այո, պարտադիր
Հարթակի հիմնական պայմանները
Առաջարկները պետք է լինեն՝
- հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
- ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
- ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
- այլ անձանց իրավունքները չոտնահարող,
- իրականանալի և իրագործելի:
Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը:
Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում: