«ԵՐԵՎԱՆ» տուֆակերտ հուշաքարի տարածքի վերակառուցման նախագիծ

Զբոսաշրջություն

13-08-2019

ԴԳ

Դ. ԳԵՎՈՐԳՅԱՆ

Առաջարկներ՝ 6

Քվեարկողներ

Առաջարկ

Երևան- Սևան M4 մայրուղու «ԵՐԵՎԱՆ» տուֆակերտ հուշաքարի տարածքի վերակառուցման նախագիծ:

Երևան–Սևան մայրուղու վրա Կոտայքի մարզի տարածքում գտնվող տուֆակերտ «ԵՐԵՎԱՆ»  հուշաքարը Երևան քաղաքի այցեքարտն էր ժամանակին և Երևանի զբոսաշրջային գրքույկների առաջին էջերում զետեղվում էր այս խորհրդանշի լուսանկարը։

Առանձնահատուկն այն էր, որ զբոսաշրջիկները նախընտրում էին այս հուշարձանի մոտ նկարվել, «հաստատելու» համար Հայաստան կամ Երևան իրենց այցելությունը, քանի որ «Երևան» գրվածքը բազմալեզու է:  Գրվածքով այլ հավաքական հուշարձան-խորհրդանիշ իրականում չկա:

Ներկայումս այս հուշարձանի շրջակա տարածքը, մեղմ ասած, շատ անմխիար վիճակում է։ Համացանցում անգամ մեկ լուսանկար որևէ անձի կողմից արված դժվար է գտնել:

Տարածքը, ռելյեֆը բավականին նմանացնում է Արցախի «Մենք ենք մեր սարերը» կամ, ժողովրդական լեզվով ասած՝ «տատն ու պապը» հուշարձանը և նորոգումից ու տարածքի բարեկարգումից հետո այս տարածքը կարող է նմանվել հենց «տատ ու պապին» և զբոսաշրջային օրինակելի ճամփեզրային վայր լինել՝ վայել 2800-ամյա մայրաքաղաքին: Շահառուները՝ ՀՀ ազգաբնակչությունը և հյուրերը: Վստահաբար, վերակառուցումից հետո Հուշարձանը կդառնա «պարտադիր» կանգառի և լուսանկարվելու տեղ:

Լուծում

Հուշարձանի հարակից տարածքում անհրաժեշտ է ցայտաղբյուր, սիզամարգ, ոռոգման ցանց, աստիճաններ, գեղեցիկ լուսավորում, նստարաններ, կայանատեղի և այլն: Մայրուղուն հարակից բազալտե սրբատաշ քարերի վերականգնում և այլն: Միաժամանակ անհրաժեշտ է նախատեսել պահակակետ-տաղավար /սրճարան, հուշանվերային կրպակ-ինֆոկետ, հանրային վճարովի բարձրակարգ զուգարան/:

Շուրջ 8-10 միլիոն դրամը, կարծում եմ տրամաբանական գումար է տարածքի ամբողջական նախագծի կազմման համար /նախագծա-նախահաշվային աշխատանքների ստույգ գումարը հնարավոր կլինի ճշտել մանրամասն ուսումնասիրումից հետո: Անհրաժեշտ է կազմել նախագիծ և դրա տարբերակների հանրային քննարկում անցկացնել: Քանի որ ծրագիրը կոմերցիոն բաղադրիչ իրականում չունի, իսկ բուն վերակառուցման գումարը 30 միլիոն դրամից շատ ավելի շատ կլինի, կարելի է ձևավորել Հուշարձանի տարածքի վերակառուցման  հիմնադրամ, որտեղ և՛ Երևան համայնքը և՛ ՀՀ պետբյուջեն և բոլոր ցանկացող ընկերություններն ու անհատները կարող են մասնակցություն ունենալ:

Վստահաբար երևանցիների, Հայաստանի մարզերի և մեր սփյուռքի հայրենակիցների համար պատվի հարց պետք է լինի «ԵՐԵՎԱՆ» անունը կրող և Մայրաքաղաքի մուտքն ազդարարող հուշարձանը փաստացի աղբակույտերից և թշվառ վիճակից ազատելն ու նոր կյանք տալը:

Հասցե` Հայաստան, Կոտայքի մարզ, Երևան-Աբովյան խճուղի

Մեկնաբանություն

 

Առաջարկը դիտարկվել է Երևանի քաղաքապետարանի համապատասխան մասնագիտական խմբի կողմից, և ստորև ներկայացվում են մեկնաբանությունները: 

Իրականացումը որոշ չափով կարող է տարբերվել

Կայքի կանոնների համաձայն՝ ստացված առաջարկներն ու դրանց իրականացումը որոշ չափով կարող են տարբերվել:

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:

Մեկնաբանություններ չկան

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
Մարզական կենտրոն Հաղթանակ թաղամասում

24-09-2019

ՇՈՒՇԱՆԻԿ ՂԵՎՈՆԴՅԱՆ

Հաղթանակ թաղամասը գտնվում է Երևանի ծայրամասում, չունի որևէ սպորտային ու  ժամանցի կենտրոն և, հաշվի առնելով Երևան քաղաքի բոլոր վարչական շրջանների համաչափ զարգացման անհրաժեշտությունը, կարևոր եմ համարում Հաղթանակ թաղամասում սպորտային նոր կենտրոնի հիմնումը: Առողջ ու մարզված սերունդ ունենալու համար անհրաժեշտ է ստեղծել հնարավորություն, որպեսզի Հաղթանակ թաղամասի երեխաները կարողանան զբաղվել ֆուտբոլով, բասկեբոլով, վոլեյբոլով, ինպես նաև կարողանան տեղադրված մարզասարքերի շնորհիվ մարզվել: 9000-ից ավել բնակչություն ունեցող թաղամասին չափազանց անհրաժեշտ է նման կենտրոն ունենալը: Նշեմ նաև, որ Հաղթանակ թաղամասի միակ դպրոց հաճախում է մոտ 1000 երեխա և թաղամասում սպորտային միջոցառում անցկացնելու համար չկա համապատասխան  վայր երեխաների սերը դեպի սպորտ զարգացնելու համար: Ներկայացվող տարածքը գտնվում է դպրոցի կողքին և ներկայումս գտնվում է ոչ բարվոք վիճակում, և նշված սպորտային կոմպլեքսի հիմնումը նաև արդյունավետ կլինի դպրոցում ֆիզկուլտուրայի զարգացման և ֆիզիկական կրթության զարգացման համար:

suggest image
Երգող նստարաններ

05-09-2019

ԷԼՄԻՐԱ ԱՆԴՐԻԿՅԱՆ

Առաջարկում եմ Դավթաշեն վարչական շրջանում տեղադրել  «երգող» նստարաններ  /գրանիտեսենսորային/:  Նստելով նստարանին՝  զբոսաշրջիկների  համար կհնչի հատվածներ  հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից /Առնո Բաբաջանյան, Արամ Խաչատրյան, Կոմիտաս, և այլն/:  Բացի երաժշտություն ունկնդրելուց  նստարանները /համապատասխան կոճակը սեղմելուց հետո/ հնարավորություն կտան զբոսաշրջիկներին  բջջային հեռախոսի app-երի միջոցով  ներբեռնել աուդիոձայնագրություններ տարբեր լեզուներով և  ստանալ  հետևյալ  տեղեկատվությունները.

  •  տեղեկատվություն՝  կոմպոզիտորների ստեղծագործական  կյանքի  մասին / հնչյունային  էֆեկտներով զուգորդված/  
  • կոմպոզիտորների  տուն –թանգարանների  և Երևան քաղաքում  գտնվող տեսարժան  վայրերի  ճանապարհային քարտեզները
  • Տեսարժան  վայրերի  մասին պատմող  տեղեկատվություն  / զբոսաշրջիկը տեսարժան վայրում  միացնում  է  բջջային հեռախոսը  և տեղում ստանում  լիարժեք  նյութ՝ տվյալ  վայրի վերաբերյալ/:

Այս գաղափարի իրագործումը մեծ հետաքրքրություն կառաջացնի   զբոսաշրջիկների  շրջանում և  կօգնի նրանց   զգալ 21-րդ դարի Հայաստանյան  մթնոլորտը :

Վայր: Դավթաշեն վարչական շրջան, Կենտրոնական այգի

Տեսնել բոլորը