Առաջարկ
Առաջարկում եմ ստեղծել ընթերցասերի այգի:
Այգին ոչ միայն հարմարավետ վայր կլինի ընթերցելու համար, այլև հնարավորություն կստեղծի նոր ծանոթություններ հաստատելու, գրքեր փոխանակելու կամ նվիրելու համար:
Յուրաքանչյուր նստարան կարող է կրել որևէ հայտնի հեղինակի կամ գրքի անուն, ինչը կունենա ճանաչողական և կրթական արդյունք: Այգում տեղադրված գովազդային վահանակներում ընթերցողը կծանոթանա ինպես հայ հեղինակների նոր գրքերին, այնպես էլ արտասահմանյան բեսթսելլերներին:
Հեղինակները հնարավորություն կունենան կազմակերպել իրենց նոր գրքերի շնորհանդեսը և տեղում կազմակերպել վաճառք: Այգուն կից կարելի է հիմնել նաև փոքրիկ սրճարան, որից ստացված շահույթով հնարավոր կլինի հոգալ այգու ծախսերը:
Այսպիսով կարելի է կրթել մեր հասարակությանը և նոր մշակույթ ձևավորել:
Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:
Ձեր կարծիք չափազանց կարևոր է
Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ՎԱՐՈՒԺԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
07-22-2019 00:45:03
Այգում կարելի է տեղադրել գրքի փոխանակման կետ
ԱՆՆԱ ՆԵՐՍԵՍՅԱՆ
07-21-2019 19:52:02
Վախ, ես համամիտ եմ: Բայց կցանկանայի, որ այդ այգում շատ ծառեր լինեն ու դրանց շվաքի տակ գիրք կարդալը իմ երազանքներից մեկն է:
ԳԱԳԻԿ ԱՅՎԱԶՅԱՆ
07-16-2019 15:27:13
Լավ գաղափար է
Մենակ վախենամ ծերանոցի վերացվի,երիտասարդությունը գիրք կարդալ չի սիրում,բայց կարելի է կատարելագործել գաղափարը,ուրիշ տարբերակներով էլ ջահելությանը մղել գիրք կարդալու
Հարթակի հիմնական պայմանները
Առաջարկները պետք է լինեն՝
- հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
- ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
- ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
- այլ անձանց իրավունքները չոտնահարող,
- իրականանալի և իրագործելի:
Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը:
Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում: