Եկեք ավելի անվտանգ դարձնենք մեր երեխաների կյանքը
Սոցիալական ոլորտ
26-09-2019





Առաջարկ
Սկսած մանկապարտեզից և դպրոցից երեխաները մեծահասակների ուղեկցությամբ կամ ինքնուրույն մասնակցում են երթևեկությանը՝ դպրոց կամ տուն գնալիս, էքսկուրսիաներ, թանգարաններ և տարբեր միջոցառումներ այցելելիս: Մինչդեռ տարբեր պատճառներով վարորդներ միշտ չէ, որ լավ են տեսնում փողոցը հատող երեխաներին: Այդ պստճառով շատ երկրներում արդեր երկար ժամանակ է, որ օրենքը երեխաներին պարտավորեցնում է կրել լույսը արտացոլող բաճկոններ:
Այսպիսով երեխաները ստանում են պաշտպանության լրացուցիչ աստիճան, և միևնույն ժամանակ այդ բաճկոնները օգնում են վարորդներին ժամանակին և հեռվից տեսնել վտանգը, ինչպես նաև ճիշտ ժամանակին արձագանքել:
Ծրագրի գաղափարն այն է, որ երեխաներին տրամադրվեն արտացոլող ժապավեններով բաճկոններ:
Նման ակցիան կարող է լինել նախադեպային և հետագայում հնարավոր լինի բաճկոններ տրամադրել Հայաստանի բոլոր դպրոցական և նախադպրոցական հաստատություններին:
Լուծում
Որպես մեր երեխաների անվտանգության բարձրացման առաջին քայլ, առաջարկվում է.
1. Գնել մանկական չափերի լույսը արտացոլող բաճկոններ:
2. Այս բաճկոնները նվիրել Երևանի մանկապարտեզներին, որպեսզի, էքսկուրսի կամ զբոսանքի գնալիս, տրամադրվեն երեխաներին:
3. Այս բաճկոնները նվիրել Երևանի դպրոցներին, որպեսզի, էքսկուրսի կամ զբոսանքի գնալիս, տրամադրվեն տարրական դասարանների երեխաներին:
Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:
Ձեր կարծիք չափազանց կարևոր է
Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ՀԱԿՈԲ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
09-27-2019 17:58:48
Բաճկոնի փոխարեն կարելի է լույս արտացոլող թևկապ կապել, և լավ կլինի, որ այս փորձը այս կամ այն ձևով տարածվի ոչ միայն նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների համար, այլև մթության պարագայում կամ գոնե չլուսավորված փողոցներում բոլոր տարիքային խմբերի մարդկանց համար։
Հարթակի հիմնական պայմանները
Առաջարկները պետք է լինեն՝
- հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
- ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
- ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
- այլ անձանց իրավունքները չոտնահարող,
- իրականանալի և իրագործելի:
Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը:
Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:
Այլ առաջարկներ

Ծառատունկ Paulownia ծառատեսակով
14-08-2019
ՀՌԻՓՍԻՄԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Առաջարկում եմ Երևան քաղաքում կազմակերպել ծառատունկ Paulownia տեսակի ծառերով: Այս ծառերը աճում են շատ արագ մոտ 5 ամսում 3 մետր բարձրությամբ: 3-4 տարում բարձրությունը հասնում է մինչև 25 մետրի: Այս ծառատեսակը անհրաժեշտ է ջրել 2 տարի, իսկ երրորդ տարում արմատները խորանում են և հողից կլանում ջուր: 1 հա Paulownia-ն մեկ տարում կլանում է 130 տոննա ածխաթթու գազ: Նաև տարին 2 անգամ (գարուն,աշուն) ծառը ծաղկում է մանուշակագույն ծաղիկներով, ծաղկման շրջանը տևում է 6 շաբաթ: Հայաստանում հաջողությամբ աճեցնում են այն:
Կից տեղադրում եմ հոլովակներ՝
https://www.youtube.com/watch?v=C5VMYd_x7JY
https://www.youtube.com/watch?v=DqG4yLDL17g&t=159s