Չվացուցակ մետրոյի դրամարկղների մոտ

Տրանսպորտ

12-07-2019

Պ. ՄԱՐԳԱՐՅԱՆ

Առաջարկներ՝ 2

Առաջարկ

Ես շատ հաճախ եմ երթևեկում մետրոյով և շատ դեպքեր են եղել, երբ շտապում եմ, դրամարկղից մինչև կայարան իջնում եմ  տեսնում եմ, որ գնացքը հենց նոր շարժվեց, ինչը շատ տհաճ իրավիճակ է երբ շտապում ես: Վստահ եմ շատերի մոտ է նման տհաճ իրավիճակ հանդիպել:

Եթե շտապող ուղևորը դրամարկղի մոտ տեսնի որ գնացքը կանգնած է կայարանում, կարող է ավելի արագ մոտենալ գնացքին և հասցնել նստել այդ գնացքը: 

Երևանի մետրոպոլիտենի Ուղևորահոսքը մեկ օրում‎: ‎40 000,   Ուղևորահոսքը մեկ տարում‎: ‎14 929 100

Այս առաջարկի նպատակն է շտապող մարդկանց ժամանակի խնայումը:

Այս ուղևորափոխադրումների քանակի դեպքում պատկերացրեք ինչքան ուղևորների ժամանակ կխնայվի:

Լուծում

Որպես գաղափարի լուծում առաջարկում եմ կայարանների դրամարղների մոտ տեղադրել մոնիտոր , որտեղ զետեղված կլինի  անհրաժեշտ ինֆորմացիա: Օրինակ կարելի է հասարակ լուծում տալ, ամեն կայարանում կա ցուցատախտակ որտեղ նշված է քանի րոպե առաջ է անցել գնացքը, Այդ ինֆորմացիան կարելի է փոխանցել դրամարկղի մոնիտորին:

10 հատ կայարանի համար կարելի է տեղադրել 9 հատ մոնիտոր (բացի Չարբախ կայարանը,այնտեղ դրամարկղը կայարանի մոտ է), 

1 հատ մոնիտորը արժի 80 000- 120 000 դրամ: Գաղափարը ամբողջությամբ կարծում եմ հնարավոր կլինի կատարել 1 500 000 դրամով։

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ՊԵՏՐՈՍ ՄԱՐԳԱՐՅԱՆ

07-25-2019 12:05:31

Էն պահը չի լինի , էն , որ վազելով հասնում ես վագոնի դռներին, մեկ էլ շըրըխկ դռները փակվում են դեմքիտ :)

ԳՐԻԳՈՐ ՍԱՆԴԱԼՋՅԱՆ

07-25-2019 11:50:20

Հոյակապ միտք. Ամեն անգամ ավելորդ չենք նեռվայնանա գնացքի հետևից ուշացած վազելուց.

ՎԱՐԴԳԵՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ

07-14-2019 23:43:59

Հրաշալի գաղափար, միշտ մտածել եմ ում դիմել այս հարցով... մանրակրկիտ ներկայացված է, վստահ եմ կիրագործվի !

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
Ազատ ավտոկայանատեղիները ցույց տվող ծրագրային ապահովում

06-08-2019

ՆՈՐԱՅՐ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ

Քաղաքում ազատ ավտոկայանատեղի գտնելը իրական գլխացավանք է վարորդների համար։ Հաճախ ստիպված ենք լինում շրջել փողոցներում գտնելու համար ազատ ավտոկայանատեղիներ։ Դա պատճառում է ժամանակային, ֆինանսական և այլ կորուստներ։ Առաջարկում ենք Մոբայլ Հավելված, որը ցույց կտա քաղաքում ազատ ավտոկայանատեղիները իրական ժամանակում։ Օգտատերերը հավելվածի միջոցով կտեսնեն ինչպես մոտակա, այնպես էլ իրենց ցանկալի փողոցում ազատ և զբաղված ավտոկայանատեղիների վերաբերյալ տվյալներ։ Ընտրելուց հետո տվյալ փողոցը կամ կայանատեղին, նավիգացիոն համակարգը կուղղորդի վարորդին դեպի տվյալ կայանատեղի։ Այդ ընթացքում եթե կայանատեղին դառնա զբաղված, ձայնային հաղորդագրությունը կտեղեկացնի դրա մասին վարորդին և կառաջարկի այլ ազատ ավտոկայանատեղի տվյալ հատվածում։ Հավելվածը ունի որոնողական ֆունկցիա, որի միջոցով վարորդները կարող են որոնել այն փողոցը կամ հատվածը որտեղ ցանկանում են կայանել, և ստանալ իրական ժամանակում ինֆորմացիա՝ արդյոք տվյալ փողոցում կա ազատ կայանատեղի, քանի հետ (այդ ամենը պատկերավոր երևում է հավելվածում), թե ոչ։ 

suggest image
Երգող նստարաններ

05-09-2019

ԷԼՄԻՐԱ ԱՆԴՐԻԿՅԱՆ

Առաջարկում եմ Դավթաշեն վարչական շրջանում տեղադրել  «երգող» նստարաններ  /գրանիտեսենսորային/:  Նստելով նստարանին՝  զբոսաշրջիկների  համար կհնչի հատվածներ  հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից /Առնո Բաբաջանյան, Արամ Խաչատրյան, Կոմիտաս, և այլն/:  Բացի երաժշտություն ունկնդրելուց  նստարանները /համապատասխան կոճակը սեղմելուց հետո/ հնարավորություն կտան զբոսաշրջիկներին  բջջային հեռախոսի app-երի միջոցով  ներբեռնել աուդիոձայնագրություններ տարբեր լեզուներով և  ստանալ  հետևյալ  տեղեկատվությունները.

  •  տեղեկատվություն՝  կոմպոզիտորների ստեղծագործական  կյանքի  մասին / հնչյունային  էֆեկտներով զուգորդված/  
  • կոմպոզիտորների  տուն –թանգարանների  և Երևան քաղաքում  գտնվող տեսարժան  վայրերի  ճանապարհային քարտեզները
  • Տեսարժան  վայրերի  մասին պատմող  տեղեկատվություն  / զբոսաշրջիկը տեսարժան վայրում  միացնում  է  բջջային հեռախոսը  և տեղում ստանում  լիարժեք  նյութ՝ տվյալ  վայրի վերաբերյալ/:

Այս գաղափարի իրագործումը մեծ հետաքրքրություն կառաջացնի   զբոսաշրջիկների  շրջանում և  կօգնի նրանց   զգալ 21-րդ դարի Հայաստանյան  մթնոլորտը :

Վայր: Դավթաշեն վարչական շրջան, Կենտրոնական այգի