Բոլորին հարմար

Սոցիալական ոլորտ

02-10-2019

ՆՄ

Ն. ՄԱՆՈՒԿՅԱՆ

Առաջարկներ՝ 1

Քվեարկողներ

Առաջարկ

Տիգրան Մեծ 53 հասցեում առաջիկայում շահագործման կհանձնվի Մանկական ներառական զարգացման կենտրոն, որտեղ հաշմանդամություն  ունեցող և հաշմանդամություն  չունեցող 2-6 տարեկան երեխաները միասին ժամանակ կանցկացնեն՝ կոտրելով բոլոր կարծրատիպերը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևանում դեռևս չկա ներառական մանկական զարգացման կենտրոն (գործող ներառական մանկապարտեզներում խնդիրներ ունեցող երեխաների և խնդիրներ չունեցող երեխաների խմբերը հստակ առանձնացված են)՝ չափազանց կարևորում ենք նման մոդելով զարգացման կենտրոնի առկայությունը։ Խնդիրներ ունեցող ու չունեցող երեխաները լինելու են միևնույն խմբում՝ ձևավորելով առողջ ներառական միջավայր, նպաստելով երեխաների ճիշտ հոգեբանական ինտեգրմանը, իրազեկմանը և ճանապարհ հարթելով երեխաներին ինտեգրվել ներառական դպրոցում ՝ հեշտությամբ և հոգեբանորեն ավելի պատրաստ։ 

Զարգացման կենտրոնում հաշմանդամություն ունեցող երեխաները անհրաժեշտության դեպքում կստանան նաև վերականգնողական թերապիաներ՝ ֆիզեոթերապիա, էրգոթերապիա, լոգոպեդի և հոգեբանի ծառայություն: 

Առաջարկում ենք նախատեսված բյուջեի սահմաններում տրամադրել  ներառական զարգացման կենտրոնի 6 սենյակի  սարքավորումներ, ինչպես նաև գնդակներ, ծեփամածիկներ, կավ, կինետիկ ավազ և զարգացնող տարբեր խաղեր։ 

Համապատասխան սարքավորումներով ու հատուկ խաղերով հագեցվածությունը կնպաստի ներառական զարգացման կենտրոնի նպատակի իրագործմանը՝ օգնելով ապահովել  բոլոր երեխաների համաչափ զարգացումը։ 

Լուծում

Հաշմանդամություն ունեցող երեխաների զարգացում և ներառում։ 

Առողջ ներառական միջավայրի ձևավորում։ 

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ԼՇ
ԼՈՒԻԶԱ ՇԱՀԲԱԶՅԱՆ

11-10-2019 22:36:02

Լավ գաղափար ա, թեկուզ նրա համար, որ առաջին օրինակը դառնա

 

ՍՉ
ՍՈՒՍԱՆ ՉՈԲԱՆՅԱՆ

11-09-2019 17:46:52

Հրատապ անհրաժեշտ ծրագիր:

ԱՎ
ԱՆՆԱ ՎԻՐԱԲՅԱՆ

11-09-2019 17:43:04

Խնդրում եմ քվեարկեք, իսկապես մեր երեխաներն ունեն սրա կարիքը :) 

ՍՊ
ՍԱԿԱՆՈՒՇ ՊՈՂՈՍՅԱՆ

11-01-2019 23:53:59

Շատ կարևոր ու անհրաժեշտ ծրագիր է։ 

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

Տեսնել բոլորը