Բնապահպանություն և առողջ ապագա

Կանաչ քաղաք և բարեկարգում

30-07-2019

ԱԳ

Ա. ԳԵՎՈՐԳՅԱՆ

Առաջարկներ՝ 1

Առաջարկ

1. Աջափնյակ վարչական շրջանի Նորաշեն թաղամասի /16 թաղ/ առաջին շղթայի այգում ոռոգման համակարգը կատաստրոֆիկ վիճակում է, ինչի պատճառով մոտ 15 ծառ արդեն չորացել են, իսկ նույնքան ծառ էլ չորացման ճանապարհին են: Հարցի կապակցությամբ դիմել եմ քաղաքապետարան, որտեղից ստացված պատասխանի համաձայն ջրի ճնշումը չի բավականացնում և կձեռնարկեն միջոցներ, սակայն ծառերը շարունակում են չորանալ: Այգու ոռոգման համակարգը ավելի քան 30 տարեկան է, մաշված է թե ֆիզիկապես, թե բարոյապես: Ոռոգման խողովակաշարի բազմաթիվ հատվածներում առկա են ծակեր՝ ժամանակի ընթացքում տնկված ծառերը ջրելու համար, ինչի հետևանքով էլ ընկնում է ճնշումը և ավելի հեռու գտնվող ծառերին ջուր չի հասնում: Անհամաչափ ոռոգման պատճառռով այգու որոշ հատվածներ կորում են ջրի տակ, մինչդեռ որոշ հատվածներ անխնա չորանում են:

2. Նույն այգում առկա են խաղահրապարակներ և մարզահրապարակներ: Մարզահրապարակներում տեղադրված մի քանի մարզասարքեր /տուռնիկներ, զուգափայտեր և այլ մետաղյա կոնստրուկցիաներ/ չափազանց հին են և ֆիզիկապես մաշված: Ավելին, այդ մարզասարքերը չափազանց վտանգավոր են այն հարյուրավոր երեխաների կյանքի և առողջության համար, ովքեր ամեն օր բառի բուն իմաստով կախված են այդ մարզասարքերից: Վտանգավորություն ներկայացնում են ոչ միայն այդ մարզասարքերի ֆիզիկական մաշվածությունը և կոտրվելու մեծ հավանականությունը, այլ այդ մարզասարքերի դուրս ցցված բետոնյա  հիմքերն ու տեղադրված եզրաքարերը, որոնք ամեն վարկյան կարող են անդառնալի վնաս պատճառել այդ մարզասարքերից օգտվող անձանց:

3. Այգու լուսավորությունը: Լուսավորված է այգու մոտ 10-15 տոկոսը, ընդ որում ոչ խաղահրապարակները և ոչ էլ մարզահրապարակները լուսավորված չեն: Մութն ընկնելուն պես դատարկվում է այգին, խաղահրապարակն ու մարզահրապարակը, ինչը ցավոք սրտի նպաստում է, որ մեր երեխաները ավելի շուտ գամվեն հեռախոսներին ու պլանշետներին ինչի վնասակար հետևանքները բոլորիս են հայտնի:

Լուծում

1. Հիմնովին փոխել ոռոգման համակարգը նոր և ժամանակակից համակարգերով, ինչը ոչ միայն կնպաստի այգու բոլոր ծառերի և թփերի լիարժեք և համաչափ ոռոգմանը, այլև առավել նպատակային և խնայողաբար կօգտագործվի ոռոգման ջուր, խնայելով նաև համայնքային բյուջեն:

2. Նախ անհրաժեշտ է իրականացնել տեխնիկական փորձաքննություն, պարզելու համար հնամաշ մարզասարքերի հետագա օգտագործման վտանգավորությունը, որից հետո որոշել դրանց փոխարինելու կամ վերանորոգելու հնարավորությունը: Միաժամանակ անհրաժեշտ է հիմնանորոգել մարզահրապարակի ծածկը, որպեսզի ինչպես հին, այնպես էլ նոր տեղադրված մարզասարքերի բետոնյա հիմքերը մնան ծածկի տակ, իսկ ծածկն էլ իր հերթին լինի ժամանակակից տեխնոլոգիաներով պատրաստված հնարավորինս փափուկ:

3. Այգում առկա էլեկտրական սյուները հնարավորության դեպքում կահավորել արևային պանելներով, իսկ լամպերը փոխարինել էներգախնայող ժամանակակից լամպերով, ինչի շնորհիվ ամբողջ այգին կլուսավորվի իսկ համայնքային բյուջեն էլ կտնտեսի բավականաչափ գումար:

Հասցե` Հայաստան, Երևան, park 1-ya Tsepochka

Մեկնաբանություն

 

Առաջարկը դիտարկվել է Երևանի քաղաքապետարանի համապատասխան մասնագիտական խմբի կողմից, և ստորև ներկայացվում են մեկնաբանությունները: 

Ծրագիրը կարող է իրականացվել 30 միլիոն դրամ բյուջեի սահմաններում

Հարթակի կանոնների համաձայն՝ Երևանի քաղաքապետարանը կարող է իրականացնել սույն ծրագիրը 30 միլիոն դրամի շրջանակում:

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:

Մեկնաբանություններ չկան

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

no image
12 մայրաքաղաք

06-08-2019

ՎՐԵԺ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Համոզված եմ, որ արդիական է «12-րդ մայրաքաղաք» գունազարդ և եռալեզու հանդեսի լույսընծայումը, որը և երևանաբնակներին,և հյուրերին կներկայացնի աշխարհի հնագույն քաղաքը՝ իր ողջ հմայքով, զարմանալի եղելություններով, ավանդույթներով և ներկա զարգացումներով։

Հանդեսի խորագրերը այն կներկայացնեն ողջ գալիք ասելիքով։ Եվ․․․ հմայքով։


Հինավուրց քաղաքի հևքը (եղելություններ՝ կապված Երևանի ծագման հետ)
Երևանը խաչմերուկում (նշանավոր ճանապարհորդների հուշագրությունը)
Թամանյանի արեվային քաղաքը (ներկայացվում են ճարտարապետի ոչ այնքան հայտնի գործերը, Երևանի ՀԷԿ-ը,անկյունային շենքը Սայաթ-Նովա և Տերյան փողոցների խաչմերուկում և այլն)
Քաղաքի Ազնվական կնքահայրեր (քաղաքաշինարարներ, ճարտարապետներ, քանդակագործներ․․․Իսրայելյան, Մերկուրով, Կնտեղցյան․․․)
ԲՈՀԵՄ (Երևանի սրճարան հանճարանոցները, օր․<<Սկվազնյաչոկ>>․․․)
Ընհատակյա քաղաք (մայրաքաղաքի հետնաբեմը՝ Գետառ գետ)
XIII քաղաքամայր (Երևանի քաղաքաշինական և ճարտարապետական շեղումները՝վերջին 100 տարում)
Նորագույն քաղաքի հևքը (ներկա զարգացումները․․․)