Բարձրահարկ շենքեր

Կանաչ քաղաք և բարեկարգում

07-08-2019

ԱԲ

Ա. ԲԱԲԱՅԱՆ

Առաջարկներ՝ 1

Քվեարկողներ

Առաջարկ

Բարև Ձեզ։ Իմ առաջարկը վերաբերվում է Երևանի ծայրամասերում գտնվող բարձրահարկ շենքերին, որոնք իրենց գորշ ու տխուր գույներով հիշեցնում են սովետական ոչ այդքան լավ տարիները։ Ես առաջարկում եմ ներկել այդ շենքերը ուրախ և վառ գույներով, որպեսզի մեր երեխաները բակերում խաղալիս շրջապատված լինեն վառ և ուրախ գույներով, այլ ոչ սովետական գորշով։ Իսկ ֆինանսական ծախսերի մեծ մասը առաջարկում եմ թողնել այն կազմակերպությունների վրա, որոնք հենց նույն այդ բարձրահարկ շենքերի վերելակներում փաքցնում են իրենց գովազդային պաստառները և գրեթե ոչինչ չեն անում այդ շենքերի համար։ Նախապես շնորակալություն։

Հասցե` Հայաստան, Երևան, Նոր Նորք վարչական շրջան, Ջրվեժ թաղամաս, 34

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ՀԲ
ՀԱՅԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

10-23-2019 09:03:14

Կարծում եմ բնական քարի կամ երեսպատման սալիկների գույնը ավելի նախընտրելի է, քան դեղին կամ կարմիր ներկով ներկված շենքը։ Կարելի է այդպիսի որոշ թաղամասեր ունենալ, բայց ոչ համատարած․․․

ԱՍ
ԱԲԳԱՐ ՍԱՐԳՍՅԱՆ

10-22-2019 15:57:11

Լավ միտք է, բայց դա ահռելի գումարներ են: Ոչ մի ընկերություն՝ զբաղվող կամ պատվիրող գովազդ, իվիճակի չի լինի նման ծաղսերի տակից դուրս գալ

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

Տեսնել բոլորը