Այգի (Park)

Կանաչ քաղաք և բարեկարգում

15-07-2019

ՎՀ

Վ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Առաջարկներ՝ 1

Առաջարկ

Այգի եմ ուզում Երեւանում, մենակ կանաչ խոտ, անկյուններում հատուկենտ ծառեր ու թփեր:

 

ԱՌԱՆՑ

  • մառմարե եւ տուֆի սալիկների,
  • գրանիտե բարծրածաշակ նստարանների
  • Ուրարտուն հիշացնող արյուծների եւ ցլի բռոնզաձույն արձանների
  • նախշազարդ բետոնած գորգերի
  • ցեմենտի
  • բետոնի
  • բուտկայի
  • շատրվանի
  • բորձյուրի
  • կարմիր ավազի
  • չափառների ու պարիսպների
  • կաֆեի
  • մառոժնիանոցի
  • խաչքարերի
  • ռոստելեկոմի զնակի
  • գովազդային վահանակի
  • ծաղկապատ կիթառի/դաշնամուրի/սաքսաֆոնի
  • բորդյուրների մեջ վեկալած ծառերի
  • գարեգին նժդեհի արձանի
  • շղթայված թանկանոց արվեստի գործերի
  • էկզոտիկ բույսերի
  • «կենդանիներին ման չտալ» նշանի
  • անվտանգության աշխատակիցների
  • արգելող նշանների
  • ոչ մասնավոր ու հանրությանը պատկանող

 

ՈՐՈՎՀԵՏԵւ

  • կանաչ խոտը կլանում ա արեւի էներգիան, քաղաքը հովացնում ա, մինչդեռ բետոնը արեւի էներգիան հետ ա անդրադարձնում ու տաքացնում օդը,
  • կանաչ տարածքը թթվածին ա արտադրում,
  • կանաչ գույնը հանգստացնում ա,
  • բաց տարածությունները ազատության շունչ են տալիս,
  • կկարանաս հանգիստ գնաս, խոտերի վրա նստես, պառկես վիտամին D սինթեզես, պիկնիկ անես, ֆրիզբի կամ քայթ խաղաս, կամ գնդակ տշես:

 

Բացի այգի լինելուց, տարածքը կարող է ծառայել հետեւյալի համար

  • օpen air համերգների տարածք կունենաք
  • ձմռանը ամանորյա այգի կամ ձնագնդի խախալու այգի

 

Օրինակներ՝

  • South Park, Oxford (UK) https://en.wikipedia.org/wiki/South_Park,_Oxford
  • Green Park, London (UK) https://en.wikipedia.org/wiki/Green_Park

 

 

Լուծում

Շատ բան պետք չի:

  1. 200-250 կմ2 ազատ/չսեփականաշնորհած տարածք Երեւանի կենտրոնում
  2. 1 տոնա խոտի սերմ
  3. 100 հատ ծառի տնկի (ոչ էկզոտիկ, սովորական: կաղնի, ուռենի, կեչի
  4. 20 հատ շատ հասարակ փայտից նստարան (էն Երեւան գրությամբ շքեղ նստարաններից հանկարծ չլինի, անճաշակ զզվելի նստարան ա)
  5. Աղբի ամաների
  6. Ոռոգման համակարգ (բայց նենց որ ցեխի չվերածվի այգին)
  7. Մի անկյունում կարա լինի տուռնիկներ, ճոճանակներ, կառուսելներ
  8. Նարգիզի սոխուկներ կդնեք, բայց Ծիծեռնակաբերդի կակաչների նման մի գծով չշարեք: Թող վայրի իրանք իրանցով աճեն ու ծախկեն:
  9. Մի անկյունում թող բուսաբանական այգի լինի, որտեղ էկզոտիկ բույսեր կաճացնենք (օրինակ էն միջատ ուտող բույսերը)

 

Հասցե` Հայաստան, Երևան, Երիտասարդության զբոսայգի

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ԳՎ
ԳՈՌ ՎԱՐԴԱՆՅԱՆ

08-01-2019 14:32:06

Շատ լավ առաջարկա,ինձ շատ դուր էկավ,ես էլ եմ ուզում որ Երևանում ունենանք նման այգի որտեղ կարելիա պիկնիկ անել,գնդակ խաղալ,շանը ման տալ,զբոսնել,պարկել խոտի վրա,ափսոս որ Երևանում դեռ չկա նման այգի,բայց հուսով եմ մի օր կլինի

ՎՄ
ՎԱՐՈՒԺԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

07-22-2019 00:29:53

Կարելի է ճոճանակ տեղադրել այգում  

ԱՄ
ԱՐՍԵՆ ՄԱԿԱՐՅԱՆ

07-16-2019 21:23:06

Ավելացնեմ օրինակ՝
Bryant Park, New York, NY, USA
https://en.wikipedia.org/wiki/Bryant_Park

Այն է ինչ հեղինակը նկարագրում է, 

Կարևորը նորմալ լինի կանաչ հողատարածքի վրա քայլելը, նստելը, պարկելը,
որը ինչևինչ պատճառներով վանվում է հայկական հասարակության կողմից, տաբույա - "Չի կարելի կանաչի վրայով քայլել" 

նման տիպի այգու կարելի վերափոխել մի շարք այգիներ, հանելով սալիկները, բետոնապատ հողատարածքը նաև կաֆեները
- անգլիական այգին
- մանկական այգին
- Շահումյան պուրակ
- Ազատության հրապարակի շրջակայքը

 

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
Կրծքով կերակրման սենյակներ

05-08-2019

ԼԻԼԻԹ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Կրծքի կաթը լավագույն սնունդն է մանկան համար: Այն պաշտպանում է վարակներից, նվազեցնում է հետագայում քրոնիկ հիվանդությունների զարգացման հավանականությունը, նպաստում է երեխայի մտավոր զարգացմանը: Այն առավելագույնս նպաստում է մոր և մանկան միջև հուզական կապի հաստատմանը: Կրծքով կերակրելուց շահում է նաև մոր առողջությունը: Կրծքով կերակրած կանայք ավելի քիչ են հիվանդանում կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղով, սակավարյունությամբ, ոսկրերի դյուրաբեկությամբ: Եկեք խրախուսենք կրծքով սնուցումը և ստեղծենք պայմաններ մոր և երեխայի համար: Մենք բոլորս գիտենք, որ մեր հասարակության մեջ ընդունված չէ փողոցում, այգում կամ այլ հասարակական վայրում երեխային կրծքով կերակրելը, այդ իսկ պատճառով ահրաժեշտ է մեր փոքրիկ քաղաքացիների իրավունքները պահել և ստեղծել պայմաններ նրանց կերակրման համար:  Առաջարկում եմ մայրաքաղաքի այգիներում նախաձեռնել կրծքով կերակրման սենյակների կառուցում: Դրանք կարող են լինել նաև նոր կառուցված մաքուր զուգարաններ տղամարդկանց և կանանց համար, իսկ կողքին առանձին կերակրման սենյակ, որտեղ մայրիկը հանգիստ առանց ավելորդ լարվածության կկերակրի և ահրաժեշտության դեպքում նաև կփոխի երեխայի տակդիրը: Զուգարանները կլինեն վճարովի, իսկ կերակրման սենյակն անվճար: Այնտեղ կլինի աշխատակից և կվարձատրվի վճարովի ծառայություններից և կերակրման սենյակը հավելյալ ծախս չի համարվի: