Առողջարար բոբիկ այգի Երեւանում

Կանաչ քաղաք և բարեկարգում

06-10-2019

ԱԲ

Ա. ԲԵԳՆԱԶԱՐՅԱՆ

Առաջարկներ՝ 1

Քվեարկողներ

Առաջարկ

Առաջարկում եմ Երեւանում կառուցել առողջարար բոբիկ այգի: Այգին այցելուներին հնարավորություն կտա ոտաբոբիկ քայլել տարբեր չափերի, կոշտության եւ ձեւի բնական նյութերի վրայով, որոնք իրենց հերթին կխթանեն մարմնում տարբեր ֆունկցիաների ակտիվացմանը:

Այգու նպատակն է՝
1. Հնարավորություն ստեղծել քաղաքացիների համար քաղաքում վայելելու բոբիկ քայլելու հաճույքը,
2. Ստեղծել զգայական կապ Երկրի հետ,
3. Նպաստել առողջությանը հասանելի եւ բնական միջոցներով:

Տարբեր չափերի, ձեւի, կոշտության եւ խտության նյութերի հպումը նպաստում են ոտնաթաթի եւ մարմնի տարբեր ֆունկցիաների ակտիվացմանը եւ բարելավմանը:

  Ինչու է ոտնաթաթի մերսումը օգտակար՝
1. Ոտնաթաթի մերսումը հանգստացնում է մարմինը,
2. Զարգացնում է ոտնաթաթի մկանները,
3. Նպաստում է մարմնում արյան շրջանառությանը, ինչն իր հերթին դրական է ազդում մաշկի հյուսվածքների վրա,
4. Կանխում է գլխացավը եւ այլ խրոնիկ ցավեր,
5. Կարգավորում է արյան ճնշումը,
6. Նպաստում է ոտքերի առողջությանը,
7. Նպաստում է մարմնում առողջ նյութափոխանակությանը,
8. Խթանում է մարսողությունը եւ կենսական կարեւոր այլ գործառություններ,
9. Նպաստում է մարմնում ճարպերի վերացմանը,
10. Կանխում է փորկապությունը եւ սթրեսի ախտանիշները:

Լուծում

Երեք տարի առաջ էր, երբ առաջին անգամ այցելեցի Գերմանիայի անտառներից մեկում գտնվեղ "Բոբիկ այգի"։ Միտքն ինձ շատ դուր եկավ,  իսկ ապրումները պարզապես աննկարագրելի էին։

Այգու կարեւոր բաղկացուցիչ մասերն են՝
1. Կոշիկների պահարաններ,
2. Ոտքերը լվանալու ցնցուղ,
3. Նստարաններ:

Ի լրացում՝ այգու տարացքում կարող են լինել՝
1. Բացօթյա կինոթատրոն,
2. Մանկական խաղահրապարակ,
3. Փոքրիկ բեմ՝ կենդանի երաժշտության եւ ներկայացումների համար,
4. Խաղադաշտեր (վոլեյբոլ, բասկետբոլ, սեղանի թենիս եւ այլն):

Հնարավոր նյութերի ցանկը կարող է ներառել՝
1. ծովի ավազ,
2. խոշոր քարեր,
3. մանր քարեր,
4. թարմ խոտ (գազոն),
5. չոր խոտ,
6. տարբեր տեսակի փայտեր,
7. ծառերի լայնակի կտրվացքներ,
8. ցեխ,
9. գինու շշի խցաններ,
10. եղեւնու կոն,
11. կավ,
12. մարմար,
13. մանրացրած ծառի կեղեւ,
14. ծովախեցիներ,
15. շագանակներ,
16. մրգերի գնդաձև կորիզներ (կեռաս, բալ...):

Ավելի մանրամասն ուսումնասիրելով այգու կենսագրությունը՝ տեղեկացա, որ "Բոբիկ"  այգիները նորություն են Գերմանիայում և հեղինակները հենց գերմանացիներ են։ Առաջին Բոբիկ այգիները հայտնվել են 10-20 տարի առաջ։  Մի քանի այլ նման այգիներ կան նաև Գերմանիայի հարևան երկրներում։  Քայլուղիների երկարությունը կարող է տատանվել 10 - 100 մետրի սահմաններում։ Իսկ մնացյալ մակերեսը սովորաբար լինում է թարմ խոտ (գազոն)։

Ազատությունը բոբիկ են զգում ))

Հասցե` Հայաստան, Երևան, Հաղթանակ զբոսայգի

Մեկնաբանություն

 

Առաջարկը դիտարկվել է Երևանի քաղաքապետարանի համապատասխան մասնագիտական խմբի կողմից, և ստորև ներկայացվում են մեկնաբանությունները: 

Առաջարկը կիրականացվի Երևանում գոյություն ունեցող այգիներից մեկում

Առաջարկը անցնելու դեպքում Երևանի քաղաքապետարանը կընտրի այգի մայրաքաղաքի տարածքում, որտեղ էլ ծրագիրը կիրականացվի:

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ՌՎ
ՌՈՒԲԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ

10-13-2019 13:31:52

Համոզիչ է։

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

no image
Կանգառներում և այլ հասարակական վայրերում աղբամանների ավելացում

12-07-2019

ԷԴԳԱՐ ԶԱՏԻԿՅԱՆ

Երևանի մաքրության հարցը մնում է ամենաքննարկվողը մեր քաղաքում։ Բացի նրանից որ Սանիթեքը թերանում է թե աղբահանության և թե սանմաքրման հարցում կա նաև մեկ այլ խնդիր։

Երևանի բազմաթիվ կանգառներում, փողոցներում և այլ հասարակական վայրերում աղբամանները բացակայում են։ Մենք մեր հոգեբանության և բնավորության մեջ դեռ չենք ձևավորել աղբը պահել ուրիշ տեղ գցելու մշակույթը և շատ հաճախ նետում ենք գետնին, բայց և աղբամանների առկայության դեպքում շատ ու շատ քաղաքացիներ կնետեն իրենց աղբը այդտեղ։ Ամենատարածված աղբը եր կարելի է տեսնել կանգառներում դրանք ծխախոտի մնացորդներն են (բիչոկները) որոնք նետում են ծառերի, խոտերի մեջ գետնին։ Ճիշտ է գիշերները սանմաքրման աշխատակիցները հավաքում են դրանք։ Շատ հաճախ էլ այդ նույն բիչոկները մնում են հողի մեջ, կամ քամու միջոցով տարածվում քաղաքով մեկ։ 

Համացանցում չկարողացա գտնել մեկ աղբամանի արժեքը բայց կարելի է հաշվարկել մինչև 20,000֏ սահմաներում։ 

Մի քանի կանգառներ որոնք կարող եմ նշել` Ազատության պողոտայի (Ռայկոմ) երկու կանգառներում, դեպի Հաղթանակի զբոսագի ճանապարհի կանգառներում, Տիգրան Մեծի պողոտայի վրա Ռոսիյա Մոլի դիմացի մայթի կանգառում, Խանջյան փողոցի վրա Մանկավարժական Համալսարանի կանգառներում։

Մեկնաբանաություններում կարող եք գրել մնացած տեղերի մասին։

Տեսնել բոլորը