Առաջարկում եմ քաղաքը մաքրել ոչ համապատասխան տեղում փակցված հայտարարություններից

Կանաչ քաղաք և բարեկարգում

26-08-2019

ԳԱ

Գ. ԱՅՎԱԶՅԱՆ

Առաջարկներ՝ 1

Քվեարկողներ

Առաջարկ

Դրան կարելի է հասնել ոչ միայն տուգանք նշանակելով հայտարարությունը ոչ համապատասխան տեղում փակցնելու  համար, այլ ավելի էֆեկտիվ կլինի ստեղծել  հայտարարության հեռախոսահամարներին ավտոմատ զանգահարման համակարգ, որը կպարալիզացնի նրանց գործունեությունը և տվյալ կազմակերպությունները ստիպված կլինեն ամբողջ քաղաքը պատած հայտարարություններ կպցնելուց առաջ մի փոքր ավել մտածել։

 

 

Լուծում

Կարծում եմ՝ մեր ծրագրավորողները կկարողանան ապահովել ծրագրով, և շատ մեծ ծախսեր չեն պահանջվի։

Ռուսաստանի որոշ քաղաքներում փորձը կա, և ներդնելուց հետո մեկ ամսվա ընթացքում 25-30% կրճատվել են քաղաքը աղտոտող հայտարարություները:

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ԱԱ
ԱՆՆԱ ԱԴԱՄՅԱՆ

11-09-2019 22:05:55

դրա համար ավելի լավ է հայտարարությունների համար հատուկ հարթակ ստեղծել, որտեղ կփակցվեն դրանք

ԳՍ
ԳՐԻԳՈՐ ՍԱՆԴԱԼՋՅԱՆ

08-27-2019 16:30:04

Ես միանշանակ կողմ եմ ու կքվեարկեմ Ձեր նախագծի համար, Որովհետև, էն ժամանակ պատերին էին մենակ կպցնում, հետո անցան փողոցի սյուներին, հիմա էլ սկոտչերով ծառերին են կպցնում, մի քիչ էլ չկանխեն արդեն կսկսեն մեր վրա կպցնել էդ հայտարարությունները:

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
Street Workout մարզահրապարակներ բոլոր վարչական շրջաններում

28-09-2019

ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Բարև ձեզ, 
Երևանում շատ արագ տեմպով աճում են սպորտային ակումբները, ֆիթնես մարզասրահները, բայց բնակիչների զգալի մասը ժամանակի, գումարի կամ հեռավորության պատճառով չի կարողանում իրեն թույլ տալ այցելել մարզասրահներ:
Շատ եվրոպական երկրներում և Ռուսաստանում արագ տեմպերով զարգանում է բակային պայմաններում մարզվելու մշակույթը, խոսքը բացօթյա մարզահրապարակների մասին է, որոնք անվճար են և բաց բոլորի համար:
Երևանում այս պահին կառուցված է ընդամենը 2 նմանատիպ մարզահրապարակ, որը ցավոք սրտի շատ քիչ է Երևանի միլիոնանոց բնակչության համար:
Կառուցելով  մեկական բացօթյա մարզահրապարակ յուրաքանչյուր վարչական շրջանում գտնվող կենտրոնական այգիներից մեկում՝ Երևանի բնակիչները հնարավորություն կունենան անվճար պայմաններում զբաղվել սպորտով և ֆիզիկական կուլտուրայով: 

Մարզահրապարակը դառնում է սպորտային և առողջ ժամանցի վայր: Այդտեղ կարող են մարզվել և երեխաները, և դեռահասներն ու երիտասարդները, և մեծահասակները:
Երևանի Աջափնյակ վարչական շրջանում (Արմենիա ՀԲԿ-ի հարակից այգում ) 2012թ.-ից գործում է Street Workout-ի մարզահրապարակ, որն իր շուրջ է հավաքել մոտակայքում ապրող բնակիչներին և մարզահրապարակը օրվա ցանկացած ժամի լի է մարզվող մարդկանցով: Այսինքն այդ մարզահրապարակը վառ օրինակ է, որ գաղափարը իրոք աշխատում է և իրոք կա նման մարզահրապարակների պահանջարկ Երևանի բոլոր վարչական շրջաններում:
 

Տեսնել բոլորը