Արևային տաղավար

Կանաչ քաղաք և բարեկարգում

29-09-2019

ՎԿ

Վ. ԿՈՉԿՈՅԱՆ

Առաջարկներ՝ 1

Քվեարկողներ

Առաջարկ

Խնդիրները հետևյալն են․

> Աշխարհը և հատկապես Հայաստանը ինդուստրիալիզացիայի և անկանոն ուրբանիզացիայի արդյունքում աղտոտում է շրջակա միջավայրը և անխնա օգտագործում չվերականգնվող բնական ռեսուրսները։
> Ալեքսանդր Թամանյանի՝ 20րդ դարի առաջադեմ քաղաքաշինական տենդենցներով նախագծած այգի-քաղաք Երևանը հետզհետե վերածվում է ավտոտնակ-քաղաք կամ ասֆալտ-սրճարան-քաղաքի։
> Վերոհիշյալ խնդիրների արդյունքում՝ թթվածնից, հանրային պասիվ և ակտիվ բնույթի՝ «հանրային շահ» հանդիսացող վայրերի պակաս ունեցող Երևանի բնակիչների քաղաքային կյանքը տխուր է անցնում՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով։


Ներկայիս գիտությունը և ճարտարապետությունը շատ հնարներ ունեն այդ խնդրի լուծման համար։ Փորձ է արվել այդ երկուսը համատեղել՝ «Արևային տաղավարի» միջոցով, որը միտված է մարդկանց իրազեկելու, թե ինչ է իրենից ներկայացնում կայուն զարգացումը, ինչպես օգտվել կայուն զարգացումն ապահովող սարքերից և ինչպես հաճույք ստանալ քաղաքային միջավայրում։

Լուծում

«Հանրային շահ» անշունչ քաղաքական տերմինը «հավես»-ացման կարիք ունի։ Տաղավարի խնդիրն է օգնել Երևանի բնակիչներին առօրյա մանր-մունր հարցերում, դառնալ յուրօրինակ հանրային օգնական և կայուն զարգացման օրինակ։
Արևային տաղավարը արևային վահանակով քաղաքային արտաքին միջավայրում տեղադրվող տաղավար է (կարող է տեղադրվել ամենուր՝ միայն թե նայի արևին), որը ոչ միայն այլընտրանքային էներգիյա արտադրող միջոցներով սարքավորված օբյեկտ է։ Տաղավարում կլինեն նստարան և կարճ ժամանակով աշխատելու համար նախատեսված սեղան։ Տաղավարը իր ձևի շնորհիվ նստողներին կպաշտպանի անձրևից, արևից և այլ եղանակային անբարենպաստ պայմաններից, իսկ իր դիրքը այգում կձգի մարդկանց և կստեղծի շփվելու և այգում ժամանակ անցկացնելու տրամադրություն։ Տաղավարը կունենա հեծանիվներ կայանելու հարմարանք։
Ամենակարևորը, որ վահանակի շնորհիվ տաղավարը կօգնի արևից ստացված էներգիայով լիցքավորել հեռախոսները և լափթոփները։ Էներգիան կկուտակվի տաղավարի ներսում տեղադրված կուտակիչում և կծախսվի երեկոյան լուսավորման վրա և անընդհատ կսնուցի ներկառուցված wifi սարքը, որը կտարածի անվճար համացանց։

Իսկ ամենա «հավես»-ը հետևյալն է։ Վերոհիշյալ պրակտիկ «ունակություններից» բացի, տաղավարը կունենա մարդկանց տրամադրությունը բարձրացնելու հատկություն, ինչն այդքան պետք է այսօրվա երևանցուն։ Տաղավարին հնարավոր կլինի «լսել»՝ հատուկ նախատեսված տեղից ականջակալներ միացնելով՝ պարզ ծրագրավորման արդյունքում տաղավարը կախված օրվա ժամից կկիսվի իր սիրած երգերով, կպատմի տարածաշրջանին հատուկ պատմություններ և այլն։ Դրանից բացի, երեկոյան տաղավարին մոտենալուն, կամ սարք միացնելուն պես այն կարձագանքի իր մեջ ներկառուցված լուսային սարքերի միացման-անջատման տարբեր կոմբինացիաներով։ Ինչպես նաև տաղավարը կունենա «գրպանիկներ» որոնց միջոցով մարդիկ կփոխանակվեն նվերներով, վերցնելով պահածը և փոխարենը նորը դնելով, ուրիշ անծանոթի կամ ծանոթի համար։

Եվ վերջապես, նախագիծը կհանդիսանա վերականգնվող էներգիայի առավելությունները ցուցադրող հանրային օբյեկտ, մարդիկ օգտվելով վերականգնվող էներգիայից կհասկանան դա ինչ է և ինչքան «լավ է»։

Մեկնաբանություն

 

Առաջարկը դիտարկվել է Երևանի քաղաքապետարանի համապատասխան մասնագիտական խմբի կողմից, և ստորև ներկայացվում են մեկնաբանությունները: 

Իրականացումը որոշ չափով կարող է տարբերվել

Կայքի կանոնների համաձայն՝ ստացված առաջարկներն ու դրանց իրականացումը որոշ չափով կարող են տարբերվել:

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ՄՏ
ՄԱՐԻՆԵ ՏՈՆԻԿՅԱՆ

11-10-2019 16:24:18

Եթե  առաջարկը գոնե որոշ չափով կնպաստի արևի էներգիայի օգտագործմանը, ապա կարելի է ընդունել այդ նախագիծը և շարունակել աշխատանքները այդ ուղղությամբ։ 

ԱԶ
ԱՆՆԱ ԶԻԼՖՈՒՂԱՐՅԱՆ

10-31-2019 16:27:45

Շատ լավ առաջարկ է, միանշանակ անհրաժեշտ եւ ժամանակակից!

ՎԳ
ՎԱՉԱԳԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

10-28-2019 10:45:21

Հոյակապ առաջարկ է,գրագետ և մոդեռն :

ՄԷ
ՄԱՐԻԱՄ ԷՄԵՔՍԻԶՅԱՆ

10-22-2019 01:28:05

Հպարտանում եմ:

Էս որակի առաջարկներ կուզեի ավելի՛ շատ տեսնել: 

ԻԲ
ԻՎԵՏԱ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

10-14-2019 13:13:25

Գրագետ առաջարկ,որը կարող է տեղակայվել համալսարաններին մոտ,ծառայելով ուսանողներին :

ԼԹ
ԼՈՒՍԻԿ ԹՈՎՄԱՍՅԱՆ

10-12-2019 20:47:10

Մի քիչ ակտիվ տարածեք այս լավ բանը, ում եք սպասում?

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

Տեսնել բոլորը