Արևային էներգիայով աշխատող բջջային հեռախոսների լիցքավորման սարք

Գիտություն և նորարարություն

28-09-2019

Դ. ՊԵՏՐՈՍՅԱՆ

Առաջարկներ՝ 4

Քվեարկողներ

Առաջարկ

Առաջարկում եմ նման սարքավորումներ տեղադրել, որոնք նախատեսված կլինեն բջջային հեռախոսների, պլանշետների լիցքավորման համար։Այն ապահովված է արևային էներգիայով, որը պարունակում է 6 լիցքավորող մալուխ, որոնք կապահովեն հեռախոսների, պլանշետների մեծ մասի լիցքավորումը։ Դրանց ներքևի հատվածում կա սեղանիկ, որը նախատեսված է հեռախոսները դնելու համար։ Դրանց կից կարելի է տեղադրել աթոռներ, որպեսզի մարդը նստի և սպասի մինչև լիցքավորման ավարտը։ Դրանք նաև շարժական են, կարելի է ցանակցած վայր տեղափոխել։ Այսօրվա ժամանակն այնպիսին է, որ նման կարգի սարքավորումները անհրաժեշտ են բնակիչների և քաղաքի հյուրերի համար։ 

Լուծում

Չկա մեր օրերում այնպիսի մարդ, որ չօգտվի բջջային հեռախոսներից, և այսպիսի սարքավորումները հիանալի օգուտ կտան մեր բնակիչներին։ Հաճախ փողոցում գտնվող մարդկանց հեռախոսների մարտկոցը նստում է և նման սարքավորումները հիանալի օգուտ կտան։ Հոսանքի մատակարարումը կիրականացվի արևային էներգիայի շնորհիվ, և դրանք կտեղադրվեն քաղաքի փողոցներում, այգիներում, բակերում։ Այսպիսի սարքավորումները քաղաքակիրթ և զարգացած երկներում առկա է, ինչու՞ չի կարելի մեր Երևանում դրանք կիրառել։ Սկզբնական հատվածում կարելի է 1 կամ 2 հատ տեղադրել, իսկ հետո ըստ անհրաժեշտության շատացնել դրանց քանակությունը։ Այն հանրությանը մեծ օգուտ կտա։

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ՌՄ
ՌՈՒԲԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

09-29-2019 11:42:11

Կարծում եմ որ աշխատող և զարգացող տարբերակ է

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
Ռոտորային տեսակի ավտոկայանատեղիներ

30-07-2019

ԱՐԵԳ ՄԵՀՐԱԲՅԱՆ

Հարգելի Երևանցիներ, ավտոմեքենաների կայանումը մայրաքաղաքում շատ արդի հարց է, որը օրեցօր բարդանում է բերելով բազմաթիվ անհարմարությունների և վթարային իրավիճակների:

Վերոնշյալ խնդիրը լուծելու նպատակով առաջարկում եմ  կառուցել ռոտորային տեսակի ավտոկայանատեղիներ, որոնք արդեն լայն տարածում ունեն աշխարհում :

Հետևյալ ավտոկայանատեղիների առավելություններն են՝

  • Համակարգի ինքնարժեքի մատչելիություն
  • Արագ մոնտաժում (5 օր)
  • Մոնտաժվող համակարգի համար անհրաժեշտ մինիմալ տարածք
  • Ակնհայտ եկամտաբեր բիզնես 

Կից հղումներով կտեսնեք արդեն գործող ռոտորային տեսակի ավտոկայանատեղիների տեսահոլավակները 

1) ԱՄԷ (SMART PARKING KSA)

https://www.youtube.com/watch?v=HCNf23F-f5E

(Ստորև նույնի օրիգինալ հղումը )

https://www.youtube.com/watch?v=Py6oTbPu2vc

2) Ռուսաստան, ք.Մոսկվա (NISSAN)

https://youtu.be/9YVqGSsfI40?t=86

3) Եգիպտոս

https://www.youtube.com/watch?v=G5iMOIEUhwQ

 

Համակարգի մոտավոր արժեքը պատկերացնելու համար անցնել ստորև կցված հղումով 

https://www.alibaba.com/product-detail/Car-parking-rotary-system_60736172133.html?spm=a2700.7735675.normalList.1.AAtDD9&s=p

Տեսնել բոլորը