Արևային էներգիայի ծառեր

Այլ

28-09-2019

ԱԱ

Ա. ԱՆՏՈՆՅԱՆ

Առաջարկներ՝ 3

Քվեարկողներ

Առաջարկ

Առաջարկում եմ Երևան քաղաքի բոլոր վարչական շրջանների կենտրոնական տարածքներում, այգիներում, պուրակներում կամ համապատասխան այլ վայրերում տեղադրել արևային վահանակներով պատրաստված հետևյալ ծառեր-նստարաններից, որոնք հնարավություն կտան անցորդներին լիցքավորել հեռախոսներ և այլ համապատասխան տեխնիկական միջոցներ, ինչպես նաև էլեկտրական հեծանիվներ, ինքնագնացներ կամ մոպեդներ՝ այլընտրանքային փոխադրամիջոցների կիրառման մշակույթը խրախուսելու նպատակով:
Նույն համակարգից հնարավոր է նաև համապատասխան տարածքի գիշերային լուսավորումը, իսկ շուրջօրյա կուտակված այլընտրանքային՝ արևային էներգիայի ավելցուկը տարվա վերջում վերածվում է դրամային շահույթի, որը փոխանցվում է համայնքային բյուջե:

Մեկնաբանություն

 

Առաջարկը դիտարկվել է Երևանի քաղաքապետարանի համապատասխան մասնագիտական խմբի կողմից, և ստորև ներկայացվում են մեկնաբանությունները: 

Տեղադրման վայրն ու քանակը կորոշի քաղաքապետարանը

Ծառերի քանակը կախված կլինի տրամադրվող բյուջերից, իսկ տեղադրման վայրը կորոշենք քաղաքապետարանի մասնագետները:

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ԼՀ
ԼԻԼԻԹ ՀԱԿՈԲՅԱՆ

09-30-2019 14:21:58

Հիանալի գաղափար

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

no image
Հետիոտնային անցման սմարթ լուսավորման համակարգ

26-07-2019

ԳՐԻԳՈՐ ԲԱԲԱՅԱՆ

Ցավոք սրտի մեր մայրաքաղաք Երևանում անչափ շատ են դարձել վրաերթները: Հազվադեպ չեն նաև վրաերթների դեպքերը հենց հետոտնային անցման վրա, որոնց գերակշռող մասը տեղի է ունենում օրվա մութ ժամերին կամ երեկոյան մթնշաղին՝ երբ բնական լուսավորությունը բավարար չէ, իսկ մեքենայի լույսերը բավարար կերպով չեն լուսավորում: Քիչ չեն դեպքերը, երբ վարորդները տառապում են հավկուրությամբ, որը նույնպես դժվարեցնում է ժամանակին հատկանշել փողոցը անցնող հետիոտնին: Տեսանելիությունը բավարար չէ է նաև մառախլապատ եղանակների և անձրևային եղանակի ժամանակ: Բացի այդ, շատ հաճախ քաղաքում լուսավորությունը անջատվում է գիշերային ժամերին՝ էլեկտրոէներգիային խնայման նպատակով: Թվարկած բոլոր հանգամանքները ցավոք երբեմն հանգեցնում են վրաերթերի: 

Առաջարկում ենք հետիոտնաին անցումների մոտ տեղադրել հավելյար լուսավորության սմարթ համակարգ՝ հետիոտնին ժամանակին հատկանշելու նպատակով: Առաջարկվող համակարգը համալրված կլինի լուսադիոդային լուսավորման մատրիցայով, մարտկոցով և արևային վահանակով: Օրվա լուսավոր ժամերին համակարգը կարող է լիցքավորվել արևային էներգիայով, իսկ մութ ժամերին ապահովվել լուսավորություն հետոտնային անցումների վրա: Առաջարկվող համակարգը թույլ կտա զգալիորեն քչացնել վրաերթների քանակը:

Նշված համակարգը առավել արդյունավետ կարող է գործել հատկապես չկարգավորվող հետիոտնային անցումներում: Այդպիսի անցումների մոտ, չթույլատրված մասում շատ հաճախ կայանում են մեքենաներ, ինչը խանգարում է ժամանակին նկատել հետիոտնին, որը պատրաստվում է հատել փողոցը: Ու քանի որ համակարգը ավտոմատ կերպով միացնում է լուսավորությունը, ապա վարորդի կողմից անգամ հետիոտնին չտեսնելու դեպքում էլ լույսային ազդանշանը կարող է օգնել ժամանակին հետիոտնին նկատելու համար: Համակարգը իր մեջ կներառի նաև հետոտնային անցման նշանը համալրված կարմիր լուսադիոդային շրջանակով, որը կսկսի թարթել հետիոտնային անցման վրա մարդու առկայության դեպքում՝ հավելյար կերպով վարորդի ուշադրությունը գրավելու նպատակով:

Նախագծի լուծման համար ներկայացված գումարը կբավականացնի պատրաստել և տեղադրել նկարագրված համակարգի երկու օրինակ քաղաքում տեղակայված որևէ հետիոտնաին անցումների վրա: Նշվածը թույլ կտա որոշ ժամանակ շահագործելով գնահատել նրա արդունավետությունը և հետևություններ անել հետագա զարգացման ու փոփոխությունների անհրաժեշտության համար:

suggest image
Ռոտորային տեսակի ավտոկայանատեղիներ

30-07-2019

ԱՐԵԳ ՄԵՀՐԱԲՅԱՆ

Հարգելի Երևանցիներ, ավտոմեքենաների կայանումը մայրաքաղաքում շատ արդի հարց է, որը օրեցօր բարդանում է բերելով բազմաթիվ անհարմարությունների և վթարային իրավիճակների:

Վերոնշյալ խնդիրը լուծելու նպատակով առաջարկում եմ  կառուցել ռոտորային տեսակի ավտոկայանատեղիներ, որոնք արդեն լայն տարածում ունեն աշխարհում :

Հետևյալ ավտոկայանատեղիների առավելություններն են՝

  • Համակարգի ինքնարժեքի մատչելիություն
  • Արագ մոնտաժում (5 օր)
  • Մոնտաժվող համակարգի համար անհրաժեշտ մինիմալ տարածք
  • Ակնհայտ եկամտաբեր բիզնես 

Կից հղումներով կտեսնեք արդեն գործող ռոտորային տեսակի ավտոկայանատեղիների տեսահոլավակները 

1) ԱՄԷ (SMART PARKING KSA)

https://www.youtube.com/watch?v=HCNf23F-f5E

(Ստորև նույնի օրիգինալ հղումը )

https://www.youtube.com/watch?v=Py6oTbPu2vc

2) Ռուսաստան, ք.Մոսկվա (NISSAN)

https://youtu.be/9YVqGSsfI40?t=86

3) Եգիպտոս

https://www.youtube.com/watch?v=G5iMOIEUhwQ

 

Համակարգի մոտավոր արժեքը պատկերացնելու համար անցնել ստորև կցված հղումով 

https://www.alibaba.com/product-detail/Car-parking-rotary-system_60736172133.html?spm=a2700.7735675.normalList.1.AAtDD9&s=p

Տեսնել բոլորը