«Անկենդան կրկես»

Այլ

24-07-2019

ՎԴ

Վ. ԴԱՎԹՅԱՆ

Առաջարկներ՝ 1

Քվեարկողներ

Առաջարկ

Բազմաթիվ երկրներում ՏՏ ոլորտը իր հետ զարգացնում է նաև տարբեր պատմամշակութային բևեռներ։ Արդեն վաղուց ժամանակն է, որ այն իր ազդեցությունն ունենա նաև Հայաստանի թե՛ տնտեսական, թե՛ արդյունաբերական և թե՛ արվեստի ոլորտների վրա։ Այս ամենին զուգահեռ մարդիկ ստեղծում են վիրտուալ աշխարհներ կամ ավելացումներ են անում իրականի վրա AR/VR համակարգերով։ AR համակարգը մեզ թույլ է տալիս իրական աշխարհի վրա ավելացնել մեր երևակայությունը՝ հատուկ ակնոցների, պրոյեկտորների և բազմաթիվ այլ սարքերի միջոցով։ Գերմանիայում մարդիկ մի օր որոշեցին, որ էլ չեն ցանկանում կենդանիներին տեսնել կրկեսում ծաղրածուների դերում և ստեղծեցին վիրտուալ իրականություն, այսինքն՝ անկենդան կրկես։

Լուծում

Մենք արդեն ունենք նորակառույց կրկես և բազմաթիվ ՏՏ մասնագետներ, ովքեր կկարողանան գործը գլուխ բերել։ Վիրտուալով կարող ենք նույնիսկ ցուցադրել համարներ, որոնք իրականում հնարավոր չէ։ Համարները կլինեն ավելի հետաքրքիր ու բովանդակալից։ Ունենք հնարավոր բոլոր միջոցները այս գաղափարը իրականացնելու համար։

1․ Կենդանիները չեն լինի ծաղրածուներ, դա նրանց տեղը չէ։

2․ Կունենանք երեխաներ, ովքեր որ փոքր տարիքից արդեն մեծ սեր կունենան դեպի AR/VR։

3․  Կրկեսում կլինեն սովորականից ավելի շատ այցելուներ։

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ԼԽ
ԼՈՒՍԻՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

11-04-2019 09:59:10

ՇԱտ ոկւզենաի,որ Երևանում էլ լինի այդպիսի կրկես և դադարեն տանջել կենդանիներին

ՎԱ
ՎԱՐԴԱՆ ԱԲԵԼՅԱՆ

08-03-2019 23:20:17

Սա քաղաքապետարանի լիզորությունների շրջանակի մեջ չի մտնում։

ԴԳ
ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆ

07-25-2019 09:04:43

Դուք մոտավոր հաշվարկ ունե՞ք նախագծի արժեքի վերաբերյալ

 

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
Ծիրանին նվիրված հուշարձան Երևանում

16-09-2019

ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Բոլոր հրապարակումներում, զբոսաշրջային ուղեցույցերում և ֆիլմերում ծիրանը գովեստվում է որպես հայկական ամենատիպիկ միրգ, խորհրդանիշ, բրենդ: Անգամ լատինական անվանումներից է՝ Plinus Armeniaca /Հայկական սալոր/: Տեղին է հիշատակել նաև «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը և այլն: Առաջարկվում է Երևանի կենտրոնում տեղադրել 2-2.5 մետրանոց «Ծիրան» հուշարջան, որը կամրացնի և տեսանելի կդարձնի «Ծիրան» հայկական միրգ-բրենդը: Իսկ մրգերից բրենդը դա հենց ծիրանն է / օրինակ տարածված նուռը, որպես բրենդ բավականին վիճելի է՝ նույն Հունաստանը, Իրանը, Թուրքիան արտադրում են մի քանի հազար անգամ շատ նուռ և ունեն շատ ավելի մեծ թվով սորտեր/: Այսօր ծիրանի հուշարձան տեղադրել են Թուրքիայում և  Տաջիկստանում և բավականին լավ տարածում են այս փաստը /որպես խոշոր արտադրողներ զարգացնում և յուրացնում բրենդը/:Առաջարկվող հուշարձանը կարող է լինել մետաղական կամ հատուկ պլաստիկից, որը հնարավոր է նաև ներքին լուսավորմամբ գույները փոխի՝ կանաչից ծիրանագույն: Այս հուշարձանի ներքևում մեծ տառերով կգրվի «Plinus Armeniaca»: Այս գրվածքը կարելի է հետաքրքիր համակցել «I Love», « Armenia, Apticot» բառերի հետ: Վստահաբար  քաղաքի հյուրերը կուզեն նկարվել նման գեղեցիկ հուշարձանի մոտ և այս հուշարձանը կնպաստի Երևանի զբոսաշրջային հեղինակությանը:

Տեսնել բոլորը