Ամենագեղեցիկ դիտահորերը և փողոցի հետիոտնային անցումները Երևանում

Կանաչ քաղաք և բարեկարգում

05-09-2019

ԷԱ

Է. ԱՆԴՐԻԿՅԱՆ

Առաջարկներ՝ 3

Քվեարկողներ

Առաջարկ

Առաջարկում  եմ  Երևան քաղաքի  դիտահորերի կափարիչները զարդարել գեղեցիկ և յուրօրինակ նկարազարդումներով:

Նպատակը

Զարդարել Երևանի փողոցները  փոքրիկ անսպասելի գեղարվեստական  անակնկալներով: Այդ վառ գույները կաշխուժացնեն  քաղաքային լանդշաֆտները: Դրանք  իսկական փողոցային արվեստի նմուշներ կլինեն: Այդ կերպ զարդարված դիտահորերը իրենց  բարձր գեղարվեստական ​​գեղեցկությամբ կգրավեն զբոսաշրջիկների ուշադրությունը:

 

Լուծում

Որպես  լուծում առաջարկում եմ  հայտարարել «Ամենագեղեցիկ  փողոցային  արվեստը» մրցույթը: Այդ գաղափարը  կառաջացնի  մրցակցություն՝ Երևանի վարչական շրջանների միջև: Նրանք կմրցեն  միմյանց  հետ՝ զարդարելով քաղաքի դիտահորերը վառ, մեկը մյուսից գեղեցիկ և  բազմաբնույթ նախշերով:

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ՀԽ
ՀԱՅԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ

11-08-2019 11:46:36

Նախ՝ դիտահորերի կափարիչները լուրջ խնդիր են երթևեկության անվտանգության համար։

99 % դեպքերում դրանք տեղակայված են ասֆալտի մակարդակից բավականին ցածր ու  արհեստական փոսեր են գոյացրել։

Ստիպված կա՛մ պիտի շրջանցես դրանք, որը լի է վտանգներով ու շատ հաճախ ավտովթարի պատճառ կարող է դառնալ, կա՛մ էլ անցնես այդ փոսերի վրայով ու կոտրես ավտոմեքենան։

Երկրորդ՝ նկարազարդված կափարիչները կարող են շեղել վարորդների ուշադրությունն ու նույնպես վթարների պատճառ դառնալ։

Հետևաբար՝ ավելի նպատակահարմար է լուծել փոսերի խնդիրը և դարձնել կափարիչներն ավելի աննկատ ու անվտանգ։

ԱՄ
ԱՆԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ

10-23-2019 15:20:39

Լավ կլիներ սկզբից Ավսրիայի և Գերմանիա փորձը սովորել, դիտահորը փոխել 12-15 րոպեում, իդելական, հավասար, հետո նկարազարդել: 
Իսկ գեղեցիկ դիտահորեր մի քանիսը ունենք, Ազատության հրապարակում, անավարտ նախագիծ: Խաղողներով և նռերով դիտահորեր քաղաքում տարբեր տեղեր: ուղղակի մեկ-մեկ պետք է նայել ոտքի տակ: 

ՍԹ
ՍՏԵԼԼԱ ԹԱՐԻՎԵՐԴՅԱՆ

10-18-2019 12:38:29

Առաջին հայացքից հետաքրքիր գաղափար է, սակայն երկու խնդիր՝
1․ Հիմնականում դիտահորերը գտնվում նե փողոցների վրա, նկարազարդված դիտահորերը տեսողական դժվարություն կստեղծեն վարորդների համար

2․ Չմաշվող, չջնջվող նյութերով պետք է ներկվի, այլապես անընդհատ թարմացնելու կարիք կառաջանա, իսկ դա գրեթե անհնար է

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
Երևանն առանց պլաստիկի

11-07-2019

ՍՈՒՍԱՆՆԱ ԱՆՏՈՆՅԱՆ

Հաշվի առնելով 21-րդ դարում առկա բնապահպանական հիմնախնդիրները, ինչպես նաև մայրաքաղաքների գերբեռնվածության ցուցանիշը, անհնար է չնկատել, որ զարգացած երկրների մայրաքաղաքներում իրականացվող բնապահպանական միջոցառումները մեծ դեր ունեն քաղաքի կանաչ տարածքների պահպանման և բնապահպանական խնդրիներից զերծ մնալու հարցում: Մեր քաղաքում կան բազմաթիվ այդպիսի խնդրիներ և ես ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիել քաղաքի աղտոտման վրա՝ մասնավորապես պլաստիկ տարրաներով: Այս խնդրիը շատ լուրջ բնապահպանական խնդրի է հանդիսանում քանի, որ պլաստիկ շշերը շատ դժվար են քայքավում և բնության մեջ հայտնվելով կարող են 100 տարուց ավել մնալ և վնաս հասցնել ամբողջ շրջակա միջավայրին: Քանի որ մեր երկրում չկա սորտավորված աղբահավաք, չկա ռեսուրսի մի քանի անգամ վերամշակելու և օգտագործելու մշակույթը, պլաստիկ տարրաները հայտնվում են բնության մեջ և մեծ վնաս են հասցնում մեզ և մեր շրջակա միջավայրին: Ես առաջարկում եմ լուծել այս խնդիրը հատուկ սարքերի միջոցով, որոնց մեջ պլաստիկ շիշ տեղադրելու դեպքում այն շշի փոխարեն տալիս է գումար կամ այդ գումարին համարժեք կտրոն, որը մարդիկ կարող են օգտագործել գնումներ կատարելիս: Այս սարքերի շնորհիվ բազմաթիվ մարդիկ դեն չեն նետի պլաստիկ շշերը: Մեր մտածողությունից դրուս կգա այն սխալ ըմբռնումը, որ շշերը հավաքելը և դրանց դիմաց գումար ստանալը աղքատ կամ անապահով լինելու նշան է: Մեր քաղաքի որոշ կետերում կան պլաստիկ շշերի համար նախատեսված տարրաներ, բայց ցավոք սրտի դրանք իրենց բուն նպատակին չեն ծառայում: Մարդիկ բացի շշերից այնտեղ այլ տեսակի աղբ էլ են գցում, քանի որ չկա շահագռգռող առիթ: Այս սարքավորումները, որոնք շշի դիմաց գումար են տրամադրում կամ գումարին համարժեք կտրոն մեծ հետաքրքրություն կառաջացնեն բազմաթիվ քաղաքացիների մոտ:

Հավաքված շշերը կուղղարկվեն վերամշակող գործարան, որից ստացված շահույթը կօգտագործվի ծրագրի շարունակական բնույթը ապահովելու, ընթացիկ ծախսերի և առաջացած խնդրիների լուծման համար:Սարքերի վրա կարող ենք գովազդային պաստառներ փակցնել, որոնցից նույպես կարող ենք շահույթ ստանալ: Ծրագիրը ունի շարունակական բնույթ. Հաջողելու դեպքում կարող ենք զարգացնել շշերը դեն չնետելու մշակույթը, որը մի քանի տարում մեծ ծավալներ կընդգրիկի և հավաքված շահույթը կուղղվի նոր սարքեր ձեռք բերելուն, որոնք պլաստիկից բացի կարող են ընդունել ապակյա և մետաղյա շշեր:Արդյունքում մեր մայրաքաղաքը կդառնա ավելի մաքուր և ժամանակի պահանջների համահունչ:

Տեսնել բոլորը