Աղբի տեսակավորում

Այլ

26-08-2019

ՀԳ

Հ. ԳԻՇՅԱՆ

Առաջարկներ՝ 1

Քվեարկողներ

Առաջարկ

Յուրաքանչյուր համայնքում մի քանի տեղ հատկացնել հատուկ հարմարեցված տարածքներ, որտեղ հնարավոր կլինի տեսակավորած աղբ, իսկ ավելի ճիշտ թափոններ լցնել և ոմանց տալ իրավունք դրանք տնօրինելու:

Եթե ֆինանսները բավարարեն, մի հատ էլ աղբի սորտավորման կայան: Տեսանյութը՝ կից հղման մեջ:

Լուծում

Օրինակ թղթերի համար հատուկ բաժին ունենալ, և նա, ով կկամենա այդ թուղթը հանձնել սեփական միջոցներով կգրանցվի քաղաքապետարանում և կստանա արտոնություն դա անելու, մինչև որոշակի ժամանակով որոշակի պայմաններով, որոնք ամենևին կարևոր չեն: Օրինակ՝ պայման միշտ պահել աղբամանը ոչ ավել քան 80 տոկոս լցվածությամբ և ապահովել աղբամանի մաքրությունը:
Մեկ այլ սորտավորման կայանում կհավաքվեն բոլոր պլաստիկները, այդ թվում և պոլիէթիլենային տոպրակները, իսկ նա, ով կցանկանա տնօրինել հավաքված աղբը, կպարտավորվի այն տեսակավորել և հանձնել համապատասխան ընդունողներին կամ ուտիլիզացման կենտրոններ, փոխարենը կստանա որոշակի եկամուտ:
Նրանք, ովքեր անպետք հագուստ կունենան, հնարավորություն կտան բարեգործական կազմակերպություններին տնօրինել դրանք, քանի որ դրանք կարող են ինչ որ մարդկանց համար շատ կարևոր լինել, այդ թվում կենցաղային տեխնիկան, գույքը և այլն, որոնք պարզապես աղբամանը թափելու փոխարեն հնարավոր կլինի ինչ որ կերպ օգտագործել՝ երկրորդ կյանք տալով դրանց:

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ԾՇ
ԾՈՎԻՆԱՐ ՇԱԽԲԱԶՅԱՆ

12-27-2019 22:02:30

Նմանատիպ մի առաջարկով ցանկանում է նաև ես հանդես գալ,երբ իմացա այս կայքի մասին։))Դա ամենակարևորն է,որ պետք է սերմանենք մեր հասարակության մեջ։Արդեն իսկ սկսել եմ պոլիէթիլենի դեմ պայքարս։

ՆԲ
ՆԱԶԻ ԲԱՐՍԵՂՅԱՆ

10-24-2019 22:47:40

Արդի և շատ կարևոր խնդիր

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
«ԵՐԵՎԱՆ» տուֆակերտ հուշաքարի տարածքի վերակառուցման նախագիծ

13-08-2019

ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Երևան- Սևան M4 մայրուղու «ԵՐԵՎԱՆ» տուֆակերտ հուշաքարի տարածքի վերակառուցման նախագիծ:

Երևան–Սևան մայրուղու վրա Կոտայքի մարզի տարածքում գտնվող տուֆակերտ «ԵՐԵՎԱՆ»  հուշաքարը Երևան քաղաքի այցեքարտն էր ժամանակին և Երևանի զբոսաշրջային գրքույկների առաջին էջերում զետեղվում էր այս խորհրդանշի լուսանկարը։

Առանձնահատուկն այն էր, որ զբոսաշրջիկները նախընտրում էին այս հուշարձանի մոտ նկարվել, «հաստատելու» համար Հայաստան կամ Երևան իրենց այցելությունը, քանի որ «Երևան» գրվածքը բազմալեզու է:  Գրվածքով այլ հավաքական հուշարձան-խորհրդանիշ իրականում չկա:

Ներկայումս այս հուշարձանի շրջակա տարածքը, մեղմ ասած, շատ անմխիար վիճակում է։ Համացանցում անգամ մեկ լուսանկար որևէ անձի կողմից արված դժվար է գտնել:

Տարածքը, ռելյեֆը բավականին նմանացնում է Արցախի «Մենք ենք մեր սարերը» կամ, ժողովրդական լեզվով ասած՝ «տատն ու պապը» հուշարձանը և նորոգումից ու տարածքի բարեկարգումից հետո այս տարածքը կարող է նմանվել հենց «տատ ու պապին» և զբոսաշրջային օրինակելի ճամփեզրային վայր լինել՝ վայել 2800-ամյա մայրաքաղաքին: Շահառուները՝ ՀՀ ազգաբնակչությունը և հյուրերը: Վստահաբար, վերակառուցումից հետո Հուշարձանը կդառնա «պարտադիր» կանգառի և լուսանկարվելու տեղ:

Տեսնել բոլորը