Առաջարկներ

suggest image
Երևանի հրապարակներում երթևեկության պարզեցման և բարելավման լուծում

02-10-2019

ՄԻՔԱՅԵԼ ԿԱՐՍՅԱՆ

Բարև ձեզ սիրելի Երևանցիներ:

Թույլ տվեք ներկայանալ՝ Միքայել Կարսյան, ինտերիեր դիզայներ-ճարտարապետ, 1999 թ-ից IMAGEMAN նախագծային արվեստանոցի հիմնադիր և ղեկավար:

Ուսումնասիրելով բազմաթիվ Եվրոպական երկրներում, ինչպես նաև հարևան Վրաստանում կիրառված նմանատիպ լուծումը, առաջարկում եմ կիրառել այն Երևանյան հրապարակներում, որտեղ օրվա որոշ ժամերին, երթևեկությունը պարզապես սարսափելի է դառնում: Այս պարզ, պրիմիտիվ և գրեթե գումար չպահանջող լուծումը բավականին կթեթևացնի հրապարակը ավտոմեքենաների երթևեկությունից, ինչպես նաև թույլ կտա ազատել վարորդներին հրապարակ անցանկալի մուտք գործելուց: Խոսքը գնում է այլընտրանքային շրջադարձների մասին, նախքան հրապարակ մտնելը: Օրինակ բերեմ Հանրապետության հրապարակին միացող Ամիրյան և Տիգրան Մեծ փողոցների հանգույցները:

suggest image
Վիրտուալ իրականության տաղավար Երևան քաղաքի թանգարանում

05-08-2019

ՎԼԱԴԻՄԻՐ ՍՈՖՅԱՆ

Մենք՝ բոլոր երևանցիներս, հաճույքով պարծենում ենք, որ մեր քաղաքը 2800 տարեկան է, նույնիսկ ամեն անգամ հիշատակում ենք, որ Երևանը մեծ է Հռոմից 29 տարով։ Թեպետ, որ դա անկասկած ճշմարտություն է, այնուամենայնիվ այդ ժամանակաշրջանին վերաբերվող մեր ունեցած մշակութային ժառանգությունը բավականին աղքատ է։ Այսօր Երևան քաղաքի պատմության թանգարանը մեծ մասամբ վերաբերվում է միջնադարյան և նոր դարաշրջանի պատմությանը։ Գրեթե չունենք նյութեր և տեղեկատվություն Երևանի ստեղծման դարաշրջանի վերաբերյալ, հանձինս մշակույթի, սոցիալ տնտեսության, բնակիչների սովորույթների և ապրելակերպի, ռազմարվեստի մասին։ Մեր թիմը համարում է, որ այդ դարաշրջանում մենք ոչ պակաս ուշագրավ նյութեր ունենք ցույց տալու մեր զբոսաշրջիկներին ։ Առաջարկում ենք Երևան քաղաքի պատմության թանգարանին կից ստեղծել Վիրտուալ իրականության տաղավար, որը հնարավորություն կտա թանգարնի այցելուներին, հատուկ ՎԻ ակնոցների միջոցով իրականացնել 5-6 րոպեանոց ճանապարհորդություն դեպի 2800 թվկանի Երևանը, որտեղ ականատես կլինի տարբեր ռազմական, սոցիալ-տնտեսական և այլ դեպքերի։

suggest image
Street Workout մարզահրապարակներ բոլոր վարչական շրջաններում

28-09-2019

ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Բարև ձեզ, 
Երևանում շատ արագ տեմպով աճում են սպորտային ակումբները, ֆիթնես մարզասրահները, բայց բնակիչների զգալի մասը ժամանակի, գումարի կամ հեռավորության պատճառով չի կարողանում իրեն թույլ տալ այցելել մարզասրահներ:
Շատ եվրոպական երկրներում և Ռուսաստանում արագ տեմպերով զարգանում է բակային պայմաններում մարզվելու մշակույթը, խոսքը բացօթյա մարզահրապարակների մասին է, որոնք անվճար են և բաց բոլորի համար:
Երևանում այս պահին կառուցված է ընդամենը 2 նմանատիպ մարզահրապարակ, որը ցավոք սրտի շատ քիչ է Երևանի միլիոնանոց բնակչության համար:
Կառուցելով  մեկական բացօթյա մարզահրապարակ յուրաքանչյուր վարչական շրջանում գտնվող կենտրոնական այգիներից մեկում՝ Երևանի բնակիչները հնարավորություն կունենան անվճար պայմաններում զբաղվել սպորտով և ֆիզիկական կուլտուրայով: 

Մարզահրապարակը դառնում է սպորտային և առողջ ժամանցի վայր: Այդտեղ կարող են մարզվել և երեխաները, և դեռահասներն ու երիտասարդները, և մեծահասակները:
Երևանի Աջափնյակ վարչական շրջանում (Արմենիա ՀԲԿ-ի հարակից այգում ) 2012թ.-ից գործում է Street Workout-ի մարզահրապարակ, որն իր շուրջ է հավաքել մոտակայքում ապրող բնակիչներին և մարզահրապարակը օրվա ցանկացած ժամի լի է մարզվող մարդկանցով: Այսինքն այդ մարզահրապարակը վառ օրինակ է, որ գաղափարը իրոք աշխատում է և իրոք կա նման մարզահրապարակների պահանջարկ Երևանի բոլոր վարչական շրջաններում:
 

suggest image
Երևանն առանց պլաստիկի

11-07-2019

ՍՈՒՍԱՆՆԱ ԱՆՏՈՆՅԱՆ

Հաշվի առնելով 21-րդ դարում առկա բնապահպանական հիմնախնդիրները, ինչպես նաև մայրաքաղաքների գերբեռնվածության ցուցանիշը, անհնար է չնկատել, որ զարգացած երկրների մայրաքաղաքներում իրականացվող բնապահպանական միջոցառումները մեծ դեր ունեն քաղաքի կանաչ տարածքների պահպանման և բնապահպանական խնդրիներից զերծ մնալու հարցում: Մեր քաղաքում կան բազմաթիվ այդպիսի խնդրիներ և ես ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիել քաղաքի աղտոտման վրա՝ մասնավորապես պլաստիկ տարրաներով: Այս խնդրիը շատ լուրջ բնապահպանական խնդրի է հանդիսանում քանի, որ պլաստիկ շշերը շատ դժվար են քայքավում և բնության մեջ հայտնվելով կարող են 100 տարուց ավել մնալ և վնաս հասցնել ամբողջ շրջակա միջավայրին: Քանի որ մեր երկրում չկա սորտավորված աղբահավաք, չկա ռեսուրսի մի քանի անգամ վերամշակելու և օգտագործելու մշակույթը, պլաստիկ տարրաները հայտնվում են բնության մեջ և մեծ վնաս են հասցնում մեզ և մեր շրջակա միջավայրին: Ես առաջարկում եմ լուծել այս խնդիրը հատուկ սարքերի միջոցով, որոնց մեջ պլաստիկ շիշ տեղադրելու դեպքում այն շշի փոխարեն տալիս է գումար կամ այդ գումարին համարժեք կտրոն, որը մարդիկ կարող են օգտագործել գնումներ կատարելիս: Այս սարքերի շնորհիվ բազմաթիվ մարդիկ դեն չեն նետի պլաստիկ շշերը: Մեր մտածողությունից դրուս կգա այն սխալ ըմբռնումը, որ շշերը հավաքելը և դրանց դիմաց գումար ստանալը աղքատ կամ անապահով լինելու նշան է: Մեր քաղաքի որոշ կետերում կան պլաստիկ շշերի համար նախատեսված տարրաներ, բայց ցավոք սրտի դրանք իրենց բուն նպատակին չեն ծառայում: Մարդիկ բացի շշերից այնտեղ այլ տեսակի աղբ էլ են գցում, քանի որ չկա շահագռգռող առիթ: Այս սարքավորումները, որոնք շշի դիմաց գումար են տրամադրում կամ գումարին համարժեք կտրոն մեծ հետաքրքրություն կառաջացնեն բազմաթիվ քաղաքացիների մոտ:

Հավաքված շշերը կուղղարկվեն վերամշակող գործարան, որից ստացված շահույթը կօգտագործվի ծրագրի շարունակական բնույթը ապահովելու, ընթացիկ ծախսերի և առաջացած խնդրիների լուծման համար:Սարքերի վրա կարող ենք գովազդային պաստառներ փակցնել, որոնցից նույպես կարող ենք շահույթ ստանալ: Ծրագիրը ունի շարունակական բնույթ. Հաջողելու դեպքում կարող ենք զարգացնել շշերը դեն չնետելու մշակույթը, որը մի քանի տարում մեծ ծավալներ կընդգրիկի և հավաքված շահույթը կուղղվի նոր սարքեր ձեռք բերելուն, որոնք պլաստիկից բացի կարող են ընդունել ապակյա և մետաղյա շշեր:Արդյունքում մեր մայրաքաղաքը կդառնա ավելի մաքուր և ժամանակի պահանջների համահունչ:

no image
#MyYerevan

02-10-2019

ԱՆԻ ԲԱԲԱՅԱՆ

Մշակել և գործարկել MyYerevan App. բջջային հավելվածը: Բջջային հավելվածի միջոցով քաղաքապետարանը միշտ հետադարձ կապի  մեջ կլինի քաղաքացիների հետ, ավելի լավ հասկանալով նրանց կարիքները և ավելի թափանցիկ և արդյունավետ ներկայացնելով մատուցվող ծառայությունները:

MyYerevan App միջոցով քաղաքապետարանը կարող է real time ռեժիմում տեղեկացնել Երևանցիներին խցանումների, փակ փողոցների, կոմունալ ծառայությունների մատուցման խափանումների, ճանապարհային և այլ պատահարների մասին, ինչպես նաև կազմակերպվող քաղաքային և ժամանցային նշանակության միջոցառումների մասին և Երևանցիների հանրային կյանքին վերաբերվող ցանկացած այլ իրադարձությունների մասին (urgent, news and notifications):

MyYerevan App միջոցով քաղաքապետարանը կարող է կազմակերպել քվեարկություններ (polls) Երևանցիներին վերաբերող այս կամ այն հարցի շուրջ (այդ թվում համայքնային նշանակության հարցերի վերաբերյալ), որոնց արդյունքները կարող են հիմք հանդիսանալ քաղաքապետարանի կողմից կատարվելիք գործողությունների և ընդունվող որոշումների, ինպես նաև անցկացնել հարցումներ, ուղարկել քաղաքացիներին հարցաթերթիկներ Երևանցիների տեսակետները և մոտեցումները պարզելու համար:

MyYerevan App միջոցով քաղաքապետարանը կարող է մոնիտորինգ անել ինչ է կատարվում քաղաքում, խթանելով որպեսզի քաղաքացիները լինեն ավելի ակտիվ, բջջային հավելվածի տարբեր բաժինների միջոցով  տեղեկացնելով քաղաքապետարանին ինչպես պատահարների, խափանումների, առաջացած խնդիրների մասին այնպես էլ քաղաքապետարանի և համայքապետարանների կողմից խնդիրների լուծմանը  գնահատման և արձագանքման միջոցով:

Բջջային հավելվածին կարող են միանալ հանրային նշանակության ծառայություններ մատուցող ընկերությունները (կոմունալ, տրասպորտային, ժամանցային, կոմերցիոն, բժշկական), որտեղ նրանք կարող են գտնել իրենց target audience.