Քվեարկություն Երևան քաղաքում Արշավիր Շավարշյանի անվամբ փողոց անվանակոչելու վերաբերյալ

Քվեարկություն Երևան քաղաքում Արշավիր Շավարշյանի անվամբ փողոց անվանակոչելու վերաբերյալ

Քվեարկությունն ավարտվել է
Icon
19
Icon
849
Icon

Հրապարակման օր՝ 19.05.2025

Icon

Քվեարկության ժամանակահատված՝ 10.12.2025-25.12.2025

Icon

Առաջարկի հեղինակ՝ Երևանի քաղաքապետարան

Առաջարկվում է Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշենի 6-րդ փողոցը (սկսվում է Դավթաշենի 1-ին փողոցից, 5-րդ փողոցին զուգահեռ հասնում Դավթաշենի կամրջի տարածք) անվանակոչել հայ մանկավարժ, պրոֆեսոր ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ Արշավիր Շավարշյանի անվամբ՝ «Արշավիր Շավարշյան փողոց»:


Կենսագրական տվյալներ

Արշավիր Շավարշյանը ծնվել է 1884թ. մայիսի 14-ին, Իգդիրում (Սուրմալուի գավառ): Նախնական կրթությունն ստացել է տեղի ծխական դպրոցում, ապա սովորել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (1896-1998 թվականներ), որտեղ աշակերտել է Աղայանին և Պռոշյանին, և Էջմիածնի Գևորգյան ճեմարանում (1898-1906 թվականներ)։ 1906-1910թթ. ավարտել է Ճեմարանը՝ որպես մանկավարժ և աշխատել Եկատերինոդարի (Կրասնոդար) հայկական ծխական դպրոցում:

1910-1914թթ. սովորել է Ենայի, ապա՝ Լայպցիգի համալսարաններում: Արշավիր Շավարշյանն ավարտել է փիլիսոփայության ֆակուլտետի մանկավարժություն-հոգեբանություն բաժինը։ 1914-1918 թթ. դասավանդել է մանկավարժություն և հոգեբանություն՝ Գևորգյան ճեմարանում։ 1918թ.փոխադրվել է  Երևան՝ տարրական դպրոցների տեսուչի պաշտոնով։ Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո աշխատել է լուսժողկոմատում՝ որպես դպրոցական կենտրոնական հրահանգիչ (1921 թվական)։ 1921-1922 թթ. նշանակվել է սոցդասվար՝ Երևանի լուսբաժնում։

1921թ. Երևանում եղել է  Ն.Կրուպսկայայի անվան դպրոցի հիմնադիրը և առաջին տնօրենը։ 1921-1927թթ. լուսժողկոմատում վարել է ուսուցիչների վերապատրաստման, ապա դպրոցական բաժինները։ 

Երևանի պետական համալսարանի մանկավարժության ֆակուլտետի բազայի վրա, ելնելով ուսուցչական կադրերի մեծ պահանջարկից, հիմնվել է  Մանկավարժական ինստիտուտը  և առաջին տնօրեն է նշանակվել Արշավիր Շավարշյանը։ Աշխատել է Երևանի պետական համալսարանում (1921-1935 թվականներ)՝ դասավանդելով մանկավարժական դիսցիպլինա, մանկավարժություն, հոգեբանություն, մանկավարժության պատմություն, հայ մանկավարժության պատմություն, թվաբանության մեթոդիկա։ Աշխատել է Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտում՝ որպես դասախոս (1935-1940 թվականներ), մանկավարժության ամբիոնի վարիչ (1940-1960 թվականներ), միաժամանակ տնօրենի տեղակալ (1943-1948 թվականներ):

1936թ. Հայկական ԽՍՀ Լուսժողկոմատի բարձրագույն ատեստացիոն հանձնաժողովի որոշմամբ ստացել է պրոֆեսորի կոչում։ 1954թ. ՀՍՍՌ Գերագույն Սովետի նախագահությունը նրան շնորհել է «Գիտության վաստակավոր գործչի» պատվավոր կոչում։ Չորս անգամ ընտրվել է Հայկական ԽՍՀ աշխատավորների դեպուտատների Երևանի քաղաքային սովետի դեպուտատ։

Արշավիր Շավարշյանը մահացել է 1960թ. սեպտեմբերի 11-ին, Երևանում:


Image Description

Քվեներ բլոկչեյնում



Image Description

Քվեներ բլոկչեյնում


Icon քվեարկությունն ավարտված է

Image Description

Մեկնաբանություններ


ՋՊ
ՋՈՒԼԵՏՏԱ ՊՈՂՈՍՅԱՆ
Icon13.12.2025Icon21:19
Փողոցը մեծ մանկավարժի անունով անվանակոչելը ոչ միայն հարգանքի տուրք է նրա կյանքին ու գործին, այլև կարևոր ուղերձ՝ մեր հասարակության համար․ կրթությունը մեր ամենամեծ արժեքներից է։ Թող այս անունը դառնա սերունդներին ոգեշնչող հիշեցում գիտելիքի, նվիրումի և մարդասիրության մասին
Icon13.12.2025Icon21:19
ՆՇ
ՆՈՐԱՅՐ ՇԱՎԱՐՇՅԱՆ
Icon13.12.2025Icon21:12
Իմ ամբողջ սրտով աջակցում եմ այս նախաձեռնությանը։ Մեծ պատիվ է, երբ մեր քաղաքի փողոցներից մեկը կրում է ՄԵԾ Մարդու՝ նվիրյալ մանկավարժի անունը։ Նրա տարիների անխոնջ աշխատանքը, սերունդներ կրթելու և մարդկային արժեքներ փոխանցելու առաքելությունը արժանի են հավերժ հիշատակման։ Փողոցի անվանակոչումը ոչ միայն երախտագիտության դրսևորում է, այլև օրինակ՝ ապագա սերունդների համար։
Icon13.12.2025Icon21:12
ՆՕ
ՆՈՒՆԵ ՕՀԱՆՅԱՆ
Icon13.12.2025Icon20:46
Կողմ եմ այս հիանալի նածաձեռնությանը, սա ուղղակի մեր բոլորի պարտքն է ունենալ փողոց անվանի ուսուցչի անունով։
Icon13.12.2025Icon20:46
ՌԱ
ՌՈԲԵՐՏ ԱՆՏՈՆՅԱՆ
Icon13.12.2025Icon20:39
Միանշանակ կողմ եմ նախաձեռնությանը, անվանի ուսուցիչը պետք է իր անունով փողոց ունենա մայրաքաղաքում։
Icon13.12.2025Icon20:39
ԳՆ
ԳԵՈՐԳԻ ՆԱԶԱՐՅԱՆ
Icon12.12.2025Icon22:36
Միանշանակ աջակցում եմ փողոցի վերանվանման գործընթացին՝ այն մեծ մանկավարժ Արշավիր Շավարշյանի անունով կոչելու առաջարկին
Icon12.12.2025Icon22:36
ՍՀ
ՍՈՒՐԵՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Icon11.12.2025Icon22:48
Կողմ եմ
Icon11.12.2025Icon22:48
ԿՍ
ԿԱՐԻՆԵ ՍԱՐԴԱՐՅԱՆ
Icon11.12.2025Icon19:22
Արշավիր Շավարշյանի անվան դպրոցը փակվելուց հետո , լավ կլինի , գոնե այս առաջարկը իրականացվի:
Icon11.12.2025Icon19:22
ՆԽ
ՆՈՒՆՈՒՖԱՐ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Icon11.12.2025Icon15:16
միանում եմ նախաձեռնությանը, կողմ եմ
Icon11.12.2025Icon15:16
ՆԵ
ՆԵԼԼԻ ԵՍԱՅԱՆ
Icon11.12.2025Icon14:17
Ajakceci
Icon11.12.2025Icon14:17
ՆԴ
ՆԱՌԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Icon11.12.2025Icon12:44
Այս սերունդը պետք է ճանաչի մեր արժանի մտավորականներին։ Միանշանակ կողմ եմ այս նախաձեռնությանը։
Icon11.12.2025Icon12:44
ՄՂ
ՄԱՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ
Icon10.12.2025Icon23:46
Միանշանակ աջակցում եմ այս նախաձեռնությանը:
Icon10.12.2025Icon23:46
ՎԽ
ՎԱՆՈՒՇ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Icon10.12.2025Icon20:38
Կարևոր նախաձեռնություն է
Icon10.12.2025Icon20:38
ԱՇ
ԱՐՄԻՆԵ ՇԱՎԱՐՇՅԱՆ
Icon10.12.2025Icon13:40
Հարգելի քաղաքացիներ, շնորհակալ եմ ձեր սրտացավության և ակտիվության համար
Icon10.12.2025Icon13:40
ՍՍ
ՍՈՆԱ ՍԱԳԱՐՅԱՆ
Icon10.12.2025Icon13:22
Վերջապես այս հարցը լուծում կստանա
Icon10.12.2025Icon13:22
ՆՊ
ՆԱՐԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ
Icon10.12.2025Icon12:35
Կարևոր նախաձեռնություն է, կեցցեք։
Icon10.12.2025Icon12:35
ԳԳ
ԳՈՀԱՐ ԳԱԼՍՏՅԱՆ
Icon10.12.2025Icon12:32
Անվանի մանկավարժ Արշավիր Շավարշյանի անունով Երևանում փողոց անվանակոչելը շատ տեղին ու կարևոր եմ համարում։
Icon10.12.2025Icon12:32
ՆՇ
ՆԱԻՐԱ ՇԱՀՎԱԼԱԴՅԱՆ
Icon10.12.2025Icon12:18
Շատ կարևոր նախաձեռնություն է։ Քանի որ Արշավիր Շավարշյանի անվան դպրոցը փակվել է, լավ կլինի, եթե առնվազն նրա անունով մի փողոց անվանակոչվի։
Icon10.12.2025Icon12:18
ՄԵ
ՄԱՐԻՆԱ ԵՊԻՍԿՈՊՈՍՅԱՆ
Icon10.12.2025Icon12:01
Միանշանակ կողմ եմ, որ հայ մեծ մանկավարժի անունով Երևան քաղաքում փողոց անվանակոչվի
Icon10.12.2025Icon12:01
ԻՂ
ԻՐԻՆԱ ՂԱԶԱՐՅԱՆ
Icon10.12.2025Icon10:48
Հայ մեծ մանկավարժ Արշավիր Շավարշյանի անունը պետք է կրի ոչ միայն Երևանի փողոցներից մեկը, այլև դպրոց։ Պետք է հիշել մեր մեծերին, մենք հայ նվիրյալ մանկավարժներին ենք պարտական, որ այսօր ունենք մեր պետական համալսարանը, մի խումբ նվիրյալ մանկավարժներից մեկն է Արշավիր Շավարշյանը։
Icon10.12.2025Icon10:48