Քվեարկություն Երևան քաղաքում Աշոտ Մանուկյանի անվամբ փողոց անվանակոչելու վերաբերյալ
Քվեարկություն Երևան քաղաքում Աշոտ Մանուկյանի անվամբ փողոց անվանակոչելու վերաբերյալ
Հրապարակման օր՝ 22.04.2025
Քվեարկության ժամանակահատված՝ 23.04.2025-07.05.2025
Հասցե՝ Դավթաշեն վարչական շրջանի 5-րդ փողոց
Առաջարկի հեղինակ՝ Երևանի քաղաքապետարան
Առաջարկվում է Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի 5-րդ փողոցը (սկսվում է Երևանի Ա.Մանուկյանի անվան հ.93 միջնակարգ դպրոցից հասնում հ.46 հասցեի հարակից տարածք), անվանակոչել ազատամարտիկ, ռազմական գործիչ Աշոտ Մանուկյանի անվամբ՝ «Աշոտ Մանուկյան» փողոց:
Նախագիծը ներկայացվել է «Հանրապետություն» խմբակցության ղեկավար՝ Անի Խաչատրյանի, «Հանրապետություն» խմբակցության անդամներ՝ Արտակ Զեյնալյանի, Մհեր Բեջանյանի, Հայկ Սահակյանի, Արմեն Մկրտչյանի, Հարություն Մանվելյանի, Գոհար Բալդրյանի, Նելլի Ղարդյանի կողմից
Կենսագրական տվյալներ
Աշոտ Ռուբենի Մանուկյանը ծնվել է 1958թ.-ի Սեպտեմբերի 21-ին` Երևանում, ծառայողի ընտանիքում: Մեծանալով Մանուկյանների մեծ գերդաստանում` շրջապատված հոգատարությամբ, դեռ մանուկ հասակից օժտված էր առաջնորդի հատկանիշներով, որը հետագայում փայլուն դրսևորվեց Արցախյան ազատամարտի տարիներին: 1965-1975թթ.-ին սովորել է Երևանի թիվ 93 միջնակարգ դպրոցում: 1981-1986թթ.-ին սովորել է Կիևում` Կեմերովոյի սննդաարդյունաբերկան ինստիտուտում: Ստացել է ինժեներ-տեխնոլոգի մասնագիտություն: Աշխատանքային գործունեությունը սկսել է 1980թ.-ից, «Ալգորիթմ» գիտաարտադրական միավորումում: 1982թ.-ին աշխատել է «Աէրոֆլոտ» կազմակերպությունում: 1984թ.-ին աշխատել է «ՀՍՍՀ թեթև արդյունաբերության նախարարության դեկորատիվ գործարանում»: 1985-1987թթ.-ին աշխատել է «Հայառողջշինվերանորոգում» տրեստում, որպես բրիգադիր: 1988-1990թթ.-ին աշխատել է «Արսեն 7» կոոպերատիվում, որպես տնօրեն: 1990-1994թթ.-ին աշխատել է 3-րդ «Հաց» արտադրական միավորումում, որպես գլխավոր տնօրեն: 1990թ.-ի հունվարին ընտրվել է «Սասունցի Դավիթ» աշխարհազորային ջոկատի հրամանատար և մինչև 1994թ.-ը մասնակցել է Արցախյան ազատամարտին: 1990թ.-ին ընտրվել է ՀՀ Երևանի Մաշտոցի շրջանի շրջխորհրդի պատգամավոր: 1995թ.-ի հոկտեմբերի 25-ին, դպրոցը, որտեղ սովորել էր Աշոտ Մանուկյանը անվանակոչվեց հրամանատարի անունով: Այստեղ է գտնվում Աշոտ Մանուկյանի կյանքին և անցած մարտական ուղղուն նվիրված թանգարանը: Դպրոցի բակում տեղադրված է հրամանատարի կիսանդրին: Դավթաշեն համայնքում` «Յուրի Երզնկյան» փողոցում, որտեղ ապրել է Աշոտ Մանուկյանը, գտնվում է նրան նվիրված աղբյուր-հուշարձան: Ամուսնացած էր, ունի 3 զավակ: 1994թ.-ի փետրվարի 3-ին կյանքից վաղաժամ հեռացավ Աշոտ Մանուկյանը:
Քվեներ բլոկչեյնում
Մեկնաբանություններ
Կեցցեն նախաձեռնողները🇦🇲🇦🇲🇦🇲
Շնորհակալություն
Նրա կատարած գործը միայն ռազմական սխրանք չէր, այլ ազգային ոգու վերածննդի խորհրդանիշ։ Նման մարդկանց անունները պետք է հնչեն ոչ միայն պատմության էջերում, այլև մեր քաղաքի փողոցներում, որպեսզի մշտապես հիշեցնեն, թե ում շնորհիվ մենք ապրում ենք խաղաղության մեջ։
Այս անվանակոչությունը ոչ միայն հարգանքի տուրք է նրա հիշատակին, այլ նաև պատգամ՝ մեր բոլոր քաղաքացիներին՝ սիրել և պաշտպանել մեր հայրենիքը այնպես, ինչպես Աշոտ Մանուկյանը։
Շնորհակալություն նախաձեռնության համար:
Ազգապահպանման գործում շատ կարևոր է հիշել և մեծարել մեր հերոսներին, փառք ու պատիվ նրանց։
բայց նախատեսված չէ...... Կամուրջը պիտ իքանդվի, նոր միջոցներ ձեռնարկվեն՞՞՞
Աշոտ Մանուկյանի դասընկերուհին եմ ու թվում է, թե նա դեռ մեզ հետ է` առաջնորդի իր բնատուր հատկություններով, համոզիչ ու իր ետևից տանող խոսքերով...
Անհրաժե'շտ է, որ նոր սերունդը տեսնի, լսի, հասկանա Աշոտի ու մյուս տղերքի արածը ու դրա գնահատումը պետության, հասարակության, բոլորի' կողմից։
Դավթաշենը պետք է ունենա հրամանատար Աշոտ Մանուկյանի անվան փողոց !
Ուրախ եմ ,որ կլինի Աշոտ Մանուկյանի անվան փողոզ։ Թող շատ լինեն մեր ազգի նվիրյալների, հերոսների անուններն ու հիշատակը հավերժացնելու գաղափարները։
Շնորհակալություն։