Մատենադարանի հարակից պատի մետաղական տառերին վերաբերող նախագծերի քվեարկություն

Մատենադարանի հարակից պատի մետաղական տառերին վերաբերող նախագծերի քվեարկություն

Icon
0
Icon
145
Icon

Հրապարակման օր՝ 24.11.2026

Icon

Քվեարկության ժամանակահատված՝ 25.11.2026-10.12.2026

Icon

Հասցե՝ Մաշտոցի պողոտա

Icon

Առաջարկի հեղինակ՝ AREVEL մշակութային նախագծի նախաձեռնող Լևոն Համբարձումյան և Երևանի քաղաքապետարան

Քվեարկության միջոցով քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվում ընտրելու Մաշտոցի պողոտայի 51 հասցեից մինչև Սարմենի փողոց տանող հատվածում պատի խորշերի գեղարվեստական ձևավորման նախընտրելի տարբերակը։

Քվեարկության են ներկայացվում երկու առաջարկ։ Առաջին առաջարկը նախատեսում է ներկայումս առկա մետաղական տառերի փոխարեն տեղադրել հայկական ձեռագրերի զարդագրերի հիման վրա ստեղծված ձեռագործ խճանկարային հորինվածքներ։

Երկրորդ առաջարկը նախատեսում է վերականգնել ներկայումս առկա մետաղական տառերը՝ պահպանելով գոյություն ունեցող գեղարվեստական լուծումը։

Հրավիրում ենք քաղաքացիներին մասնակցելու քվեարկությանը և ընտրելու իրենց նախընտրած տարբերակը։


Image Description

Նախագծի տարբերակներ


Հայկական ձեռագրերի զարդագրերի հիման վրա ձեռագործ խճանկարային հորինվածքների տեղադրում

Առաջարկի հեղինակ՝ AREVEL մշակութային նախագծի նախաձեռնող Լևոն Համբարձումյան

Առաջարկվում է Մաշտոցի պողոտայում՝ Մատենադարանի հարակից պատի խորշերում, ներկայիս մետաղական տառերի փոխարեն տեղադրել հայկական ձեռագրերի զարդագրերի հիման վրա ձեռագործ խճանկարային հորինվածքներ:

Բեռնել փաստաթուղթը

«Հայոց գրերի երթ» նախագծի առկա մետաղական տառերի վերականգնում

Առաջարկի հեղինակ՝ Երևանի քաղաքապետարան

Առաջարկվում է վերականգնել Մատենադարան տանող ճանապարհի հարևանությամբ «Հայոց գրերի երթ» արտ-ռելիեֆ նախագծի մետաղական տառերը։


Image Description

Մեկնաբանություններ


icon Մեկնաբանություններ չկան