Քվեարկություն Երևան քաղաքում Արշիլ Գորկու անվամբ փողոց անվանափոխելու մասին

Քվեարկություն Երևան քաղաքում Արշիլ Գորկու անվամբ փողոց անվանափոխելու մասին

Icon
0
Icon
32
Icon

Հրապարակման օր՝ 23.11.2026

Icon

Քվեարկության ժամանակահատված՝ 24.11.2026-11.12.2026

Icon

Հասցե՝ Տոլբուխինի փողոց

Icon

Առաջարկի հեղինակ՝ Երևանի քաղաքապետարան

Առաջարկվում է Երևանի Տոլբուխինի փողոցը վերանվանել աշխարհահռչակ հայազգի նկարիչ Արշիլ Գորկու անունով։  

Նախագծի հեղինակներ՝ Երևանի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Միրզոյան, Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արևիկ Բլեջյանց:

Կենսագրական տվյալներ.

Արշիլ Գորկին (Ոստանիկ Ադոյան, 1904-1948թթ) 20-րդ դարի համաշխարհային կերպարվեստի ամենաազդեցիկ ներկայացուցիչներից է, աբստրակտ էքսպրեսիոնիզմի նախակարապետներից և այդ ուղղության ձևավորման վրա վճռորոշ ազդեցություն ունեցած արվեստագետ։ Հայոց ցեղասպանության վերապրած արվեստագետը, կորցնելով հարազատներին, իր բացառիկ ստեղծագործությամբ նվաճել է համաշխարհային ճանաչում՝ հայկական մշակույթը ներկայացնելով միջազգային արվեստի ամենաբարձր հարթակներում։ Նրա ստեղծագործությունները պահպանվում են աշխարհի առաջատար թանգարաններում, այդ թվում՝ Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում և Լոնդոնի Թեյթ պատկերասրահում։

Ֆեոդոր Տոլբուխինը խորհրդային ռազմական գործիչ էր և չկան փաստական տվյալներ Երևանի զարգացման գործում նրա ունեցած առանձնահատուկ ավանդի վերաբերյալ։

Երևանի քաղաքային միջավայրը պետք է արտացոլի մեր ժողովրդի համաշխարհային նշանակության ձեռքբերումներն ու մշակութային ժառանգությունը։ Արշիլ Գորկու անունը ոչ միայն մեծ արվեստագետի հիշատակի հավերժացում է, այլև հայ ժողովրդի պատմական հիշողության, ստեղծագործական ներուժի և համաշխարհային մշակույթում ունեցած ներդրման արժևորում։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ առաջարկվում է Երևանի Տոլբուխինի փողոցը վերանվանել Արշիլ Գորկու փողոց՝ մայրաքաղաքի տեղանուններում արժևորելով համաշխարհային արվեստում բացառիկ ներդրում ունեցած հայազգի արվեստագետին և հավերժացնելով նրա անունն ու ստեղծագործական ժառանգությունը։

Կո՞ղմ եք փողոցի անվանափոխմանը


Image Description

Քվեներ բլոկչեյնում



Image Description

Մեկնաբանություններ


icon Մեկնաբանություններ չկան