Քվեարկություն Երևան քաղաքում Ֆրուզեի անվամբ փողոց անվանափոխելու մասին

Քվեարկություն Երևան քաղաքում Ֆրուզեի անվամբ փողոց անվանափոխելու մասին

Քվեարկությունն ավարտվել է
Icon
2
Icon
361
Icon

Հրապարակման օր՝ 28.09.2026

Icon

Քվեարկության ժամանակահատված՝ 29.09.2026-13.10.2026

Icon

Առաջարկի հեղինակ՝ Երևանի քաղաքապետարան

Առաջարկվում է Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ֆրունզեի փողոցն (սկսվում է Գարեգին Նժդեհ փողոցից, հասնում՝ Բագրատունյաց փողոց) անվանափոխել հայոց արքայատոհմի՝ Երվանդունիների անվամբ՝ «Երվանդունիների փողոց»: 

Նախագծի հեղինակներ՝ Երևանի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հայկ Միրզոյան, Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Քրիստինե Վարդանյան, Հեղինե Ոսկանյան, Արևիկ Բլեջյանց:


Կենսագրական տվյալներ.

«Երվանդունիների» անվանումը վերաբերում է հայոց հին արքայատոհմին, որի իշխանության ժամանակաշրջանը կարևոր տեղ է զբաղեցնում հայ ժողովրդի պատմության մեջ։ Երվանդունիների անունը կապված է հայկական վաղ պետականության ձևավորման, պահպանման և զարգացման կարևոր պատմական շրջանի հետ, ուստի այդ անվան կիրառումը Երևանի փողոցային անվանացանկում հնարավորություն է տալիս քաղաքային միջավայրում պատշաճ կերպով ներկայացնելու հայ ժողովրդի պատմական և պետական ժառանգության հնագույն շերտերից մեկը։

Առաջարկի կարևոր առանձնահատկությունն այն է, որ Ֆրունզեի փողոցը գտնվում է Բագրատունյաց փողոցի և Արշակունյաց պողոտայի ձևավորած տարածական միջավայրում, սկսվում է Բագրատունյաց փողոցից և ձգվում է Արշակունյաց պողոտային զուգահեռ։ Այս պայմաններում փողոցը Երվանդունիների անվամբ անվանափոխելը ոչ միայն կփոխարինի հայ ժողովրդի պատմության հետ անմիջական կապ չունեցող գործող անվանումը, այլև տվյալ հատվածում կձևավորի պատմականորեն և տարածականորեն փոխկապակցված տեղանվանական ամբողջություն՝ Երվանդունիների, Արշակունիների և Բագրատունիների անուններով։ Այդ անվանումները միասին խորհրդանշականորեն ներկայացնում են հայ ժողովրդի պետականության պատմական զարգացման տարբեր փուլերը՝ ստեղծելով դրանց տրամաբանական շարունակականություն նաև Երևանի քաղաքային տարածքում։

Ֆրունզեի փողոցն ընդգրկում է խիտ բնակեցված և տարածականորեն ամբողջական քաղաքային հատված։ Հետևաբար, դրա անվանափոխությունը կարևոր է դիտարկել ոչ միայն որպես առանձին փողոցի անվան փոփոխություն, այլև որպես տվյալ տարածքի տեղանվանական և պատմամշակութային միջավայրի ամբողջացման հնարավորություն։

Ֆրունզեի փողոցը Երվանդունիների փողոց անվանափոխելը կնպաստի Երևանի քաղաքային միջավայրում հայ ժողովրդի պատմական ժառանգության առավել ամբողջական ներկայացմանը և գործող տեղանվանական համակարգի տրամաբանական ամբողջացմանը։



Image Description

Քվեներ բլոկչեյնում


Icon քվեարկությունն ավարտված է

Image Description

Մեկնաբանություններ


ՏՊ
ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Icon03.10.2026Icon08:59
Ասենք մենակ դուք կարաք սենց բան անենք, անունով փողոցը փոխեք ուրիշ անունով: Հարգելիներս, Գնացեք Հյուսիս Հարավ չանաճապրհի ետ երկար բանգլաշդեի մասը անուն դրեք ես մարդկանցով, օրական մի անւոնով փողոց բերում եք, ուզում եք փոխեք ուրիշ անունով, Երևանում քանի փողոց կա առանց անուն կամ ասենք մենակ թվովա: Խի եք վիզ դրել, փոխեք հենց անունով փողոց?
Icon03.10.2026Icon08:59
ԷՀ
ԷՐԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Icon02.10.2026Icon13:48
Երվանդունիների անվամբ փողոց կարելի է ավելի խոշոր փողոց անվանակոչել, այլ ոչ թե այս նեղ փողոցը
Icon02.10.2026Icon13:48