Երևան քաղաքում Հրաչուհի Ջինանյանի անվամբ պուրակ անվանակոչելու մասին

Երևան քաղաքում Հրաչուհի Ջինանյանի անվամբ պուրակ անվանակոչելու մասին

Քվեարկությունն ավարտվել է
Icon
1
Icon
288
Icon

Հրապարակման օր՝ 25.08.2026

Icon

Քվեարկության ժամանակահատված՝ 26.08.2026-06.09.2026

Icon

Առաջարկի հեղինակ՝ Երևանի քաղաքապետարան

Առաջարկվում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Չարենցի փողոցի հ.40 հասցեի և Երևանի հ.8 մանկապարտեզի հարակից պուրակն անվանակոչել դերասանուհի, հաղորդավարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հրաչուհի Ջինանյանի անվամբ՝ «Հրաչուհի Ջինանյան պուրակ»:


Կենսագրական տվյալներ.

Դերասանուհի, հաղորդավարուհի Հրաչուհի Ջինանյանը ծնվել է 1919 թվականի նոյեմբերի 25-ին, Կոստանդնուպոլսում։ 

1925 թվականին ներգաղթել է Խորհրդային Հայաստան։ 1936-1941 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում։

1941 թվականից աշխատել է Հայաստանի հանրային ռադիոյում` որպես հաղորդավար, ապա` խմբագիր և ռեժիսոր։

Երևանի պետական թատերական ինստիտուտի հիմնադրման օրվանից մինչև 2002 թվականը զբաղվել է մանկավարժական գործունեությամբ, երկար տարիներ ղեկավարել բեմական խոսքի ամբիոնը։

Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի ու մրցանակների, պարգևատրվել պետական պարգևներով։

1977 թվականին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի պատվավոր կոչմանը։

1984 թվականին ստացել է բեմական խոսքի ամբիոնի պրոֆեսորի կոչում։

2001 թվականին պարգևատրվել է «Մովսես Խորենացի» մեդալով։

2003 թվականին արժանացել է «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչմանը։ 

Ջինանյանի ստեղծագործական գործունեության մեջ առանձնահատուկ տեղ է զբաղեցնում ասմունքի ժանրը։

Դերասանուհի, հաղորդավարուհի, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Հրաչուհի Ջինանյանի անվամբ պուրակ անվանակոչելու միջնորդությունը ներկայացվել է «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի կողմից՝ հաշվի առնելով, որ 2026 թվականին լրանում է Հանրային ռադիոյի հիմադրման 100-ամյակը:

Հրաչուհի Ջինանյանի ձայնը տասնամյակներ շարունակ ուղեկցել է Հայաստանի ռադիոլսողներին: Նրա հնչեցրած «Երևանն է խոսում» ազդականչը մի քանի սերունդների համար դարձել է Հայկական ռադիոյի խորհրդանիշ: Ռադիոյի Ոսկե ֆոնդում պահպանվում են նրա կատարմամբ հայ և համաշխարհային դասականների ստեղծագործությունների բացառիկ ձայնագրություններ:

Հրաչուհի Ջինանյանը մահացել է 2012 թվականի սեպտեմբերի 19-ին, Երևանում:


Image Description

Քվեներ բլոկչեյնում


Icon քվեարկությունն ավարտված է

Image Description

Մեկնաբանություններ


ԱԲ
ԱՐՄԻՆԵ ԲԱԶՅԱՆ
Icon28.08.2026Icon16:22
​Հրաչուհի Ջինանյանը դարձավ հայկական եթերի յուրօրինակ սիմվոլը՝ կրթելով հաղորդավարների ամբողջ սերունդներ և իր անջնջելի հետքը թողնելով ազգային ռադիոյի ոսկե ֆոնդում: Նրա անունը մինչ օրս ասոցացվում է բարձր ճաշակի, արվեստի հանդեպ անմնացորդ նվիրումի և հայկական ռադիոյի լավագույն ավանդույթների հետ:
Շատ գեղեցիկ նախաձեռնություն է անվանակոչել նրան անունով անցուղին` Հայկական ռադիոյի 100-ամյսկի շրջանակում։
Icon28.08.2026Icon16:22