Քվեարկություն Երևան քաղաքում Էդուարդ Բաղդասարյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին
Քվեարկություն Երևան քաղաքում Էդուարդ Բաղդասարյանի անվամբ փողոց անվանակոչելու մասին
Հրապարակման օր՝ 25.05.2026
Քվեարկության ժամանակահատված՝ 26.05.2026-19.06.2026
Առաջարկի հեղինակ՝ Երևանի քաղաքապետարան
Առաջարկվում է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան թաղամասի 13-րդ փողոցն (զուգահեռ է Սիլիկյան թաղամասի 12-րդ փողոցին) անվանակոչել հայ կոմպոզիտոր Էդուարդ Բաղդասարյանի անվամբ՝ «Էդուարդ Բաղդասարյան փողոց»։
Նախագծի հեղինակ՝ Երևան քաղաքի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ՝ Արևիկ Բլեջյանց և Տաթևիկ Հովակիմյան:
Կենսագրական տվյալներ
Էդուարդ Բաղդասարյանը ծնվել է Երևանում։
Միջնակարգ կրթությունն ստացել է Թբիլիսիում, ավարտել 1940 թվականին։ Միաժամանակ սովորել է երաժշտական տասնամյակում։ 1941 թվականին ընդունվել է Թբիլիսիի պետական կոնսերվատորիան, իսկ 1946 թվականին տեղափոխվել է Երևան, ուսումը շարունակել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, որն ավարտել է 1950 թվականին։
1951-1953 թթ. սովորել է Մոսկվայում, հայկական մշակույթի տանը։
1956-1966թթ. ղեկավարել է ՀԽՍՀ ռադիո և հեռուստատեսության գործիքային կվինտետը, 1961-1987 թթ. դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում, 1982 թվականից որպես պրոֆեսոր։
Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում եղել է ստեղծագործական դասարանի ղեկավար։
Գրել է սիմֆոնիկ պոեմ (1950), նախերգանք սիմֆոնիկ նվագախմբի համար (1953), «Շախմատ» բալետը (1940), ռապսոդիա ջութակի և նվագախմբի համար (1958), դաշնամուրի կոնցերտ (1978), դաշնամուրային 24 պրելյուդ (1948-1960), կվինտետ (1952), երգեր, ռոմանսներ, թատերական և կինոերաժշտություն, կատարել հայկական ժողովրդական պարերի դաշնամուրային մշակումներ (1976): «Տժվժիկ» և «Եռանկյունի» ֆիլմերում օգտագործվել է նրա երաժշտությունը։
Էդուարդ Բաղդասարյանը մահացել է 1987 թվականի նոյեմբերի 5-ին: