Նվիրիր ծառ

Նվիրիր ծառ

Քվեարկությունն ավարտվել է
Icon
4
Icon
4821
Icon

Հրապարակման օր՝ 06.10.2023

Icon

Քվեարկության ժամանակահատված՝ 09.10.2023-22.10.2023

Icon

Առաջարկի հեղինակ՝ CID: 20633 | Գագիկ Գրիգորյան

«Ակտիվ քաղաքացի» հարթակը քաղաքացի Գագիկ Գրիգորյանից ստացել է առաջարկություն. Երևան քաղաքում առանձնացնել տարածքներ, որտեղ կիրականացվի ծառատունկ՝ քաղաքացիների կողմից միմյանց ծառ նվիրելու միջոցով։ 

Երևանի քաղաքապետարանը, հետաքրքիր համարելով այս առաջարկը, որոշել է այն քննարկել ձեզ հետ նաև «Ակտիվ քաղաքացի» հարթակի միջոցով։ 

Հաշվի առնելով, որ ցանկացած գաղափարի հաջողելը կախված է դրա կատարումից, հորդորում ենք նախագծի իրականացմանը կողմ անձանց մեկնաբանություններում հայտնել նաև, թե ինչպես կցանկանայիք կազմակերպվեր ծառերի՝ միմյանց նվիրելու գործընթացը:


Image Description

Քվեներ բլոկչեյնում


Icon քվեարկությունն ավարտված է

Image Description

Մեկնաբանություններ


ՆՍ
ՆԱՐԵԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ
Icon10.10.2023Icon21:54
Պետք է անպայման սարալանջի անտառը վերականգնել, որի հատումը հարկադրված միջոց էր այդ ժամանակ (~1990-1993) ողջ մնալու համար, իսկ հիմա եթե անտառը վերականգնվի այդ բարձր ծառերով ապա Երևանը գոնե ինչ որ չափով պաշտպանված կլինի ամառային քամիներից և փոշուց:
Icon10.10.2023Icon21:54
avatar
ԳԵՎՈՐԳ ՍԻՆԴՈՅԱՆ
Icon09.10.2023Icon19:28
2 տարի առաջ երբ էս հարթակը նոր էր հայտնվել առաջարկ էի ուղարկել, որ ամեն հայրենադարձ իր անունով ծառ տնկի: Արդյունքում կստացվեր գեղեցիկ անտառ, որը հա կավելանար ու էտ բոլոր ծառերը խորհուրդ կունենային: Բայց առաջարկը տենց էլ մնաց կայքի արխիվներում: Շատ առաջարկներ ունեմ առանց մեծ բյուջեյի քաղաքին օգտակար, ասեք ոնց ՏԵՂ հասցնել: Նամակները տենց էլ մնում են նամակներ անպատասխան: Կազմակերպեք հանդիպում էն մարդկանց հետ, ովքեր առանց անձնական շահի ուզում են քսղաքին օգուտ տան
Icon09.10.2023Icon19:28
ՄԽ
ՄԱՆՎԵԼ ԽԱՉԻՅԱՆ
Icon09.10.2023Icon13:35
Մոնումենտի լանջերին ծառեր տնկելը առաջնային է։ Սարի թաղի անտառն էլ, բայց եթե չեմ սխալվում Սարի թաղի հողերը բոլորը վաճառված են։
Icon09.10.2023Icon13:35
ԳՆ
ԳԵՎՈՐԳ ՆԱԶԱՐՅԱՆ
Icon09.10.2023Icon12:17
Ծառ նվիրելը, ծառ տնկելը, ինչպես նաև համապատասխան վայր գտնելն ինքնին բարդ գործ չէ։ Ավելի բարդ է՝ ապահովել այդ տնկիի հետագա աճը՝ ջրելը և խնամելը։ Լավագույն տարբերակը՝ որ յուրաքանչյուրն իր բակում մեկ ծառ տնկի, որը կհամարվի նվեր բակի բնակիչներին, որոնք էլ իրենց հերթին կկազմակերպեն հետագա ջրելը և խնամքը։ Դա կարող է կատարվել յուրաքանչյուր տարի 2 անգամ՝ գարնանը և աշնանը, շաբաթօրյակներին զուգահեռ։ Նպատակը՝ ծառատունկի ժամանակահատվածում Երևանում առնվազն 5000 ծառ տնկելն է, տարեկան՝ 10000 ծառ, կլիմայի փոփոխություններին դիմակայելու համար։
Icon09.10.2023Icon12:17