Քվեարկություն Երևան քաղաքում Էդուարդ Աբաջյանի անվամբ փողոց անվանակոչելու վերաբերյալ

Քվեարկություն Երևան քաղաքում Էդուարդ Աբաջյանի անվամբ փողոց անվանակոչելու վերաբերյալ

Քվեարկությունն ավարտվել է
Icon
9
Icon
593
Icon

Հրապարակման օր՝ 20.03.2026

Icon

Քվեարկության ժամանակահատված՝ 23.03.2026-06.04.2026

Icon

Առաջարկի հեղինակ՝ Երևանի քաղաքապետարան

Առաջարկվում է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 4-րդ փողոցն (սկսվում է Նոր Արեշի 3-րդ փողոցից, հատելով 5-րդ, 11-րդ և Էրեբունու փողոցները, ընդհատվում է, ապա Նոր Արեշի 15-րդ փողոցից շարունակվում, հասնում 17-րդ փողոց) անվանակոչել նկարիչ Էդուարդ Աբաջյանի անվամբ՝ «Էդուարդ Աբաջյան փողոց»:

Նախագծի հեղինակ՝ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության անդամ Նուարդ Վարդանյան


Կենսագրական տվյալներ

Էդուարդ Աբաջյանը ծնվել է 1941 թվականի փետրվարի 21-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի):

1956 թվականին ավարտել է Լենինականի գեղանկարչական դպրոցը, 1963 թվականին՝ Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1969 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։

Ստեղծել է կոմպոզիցիաներ, դիմանկարներ, բնանկարներ, խորհրդանշական պատկերներ։

Նրա գործերից են՝ «Սերունդ» (1981 թվական, կոմպոզիցիա), «Ժոկեյներ» (1981 թվական, կոմպոզիցիա, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա), «Շուշիի աղվեսը» (1997 թվական, Նաիրա Սահակյանի դիմանկարը), «Զարթոնք», (Ջերմուկի պատկերասրահ (ՀԱՊ-ի մասնաճյուղ)), «Արարատյան դաշտի առավոտը» (2002), «Լճակ» (2003 թվական, բնանկարներ), «Ժամանակի մեքենա» (2003 թվական, խորհրդանշական պատկեր):

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1996, 2003, 2012)։

Աշխատանքները գտնվում են անհատական հավաքածուներում Ֆրանսիայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Թուրքիայում, Ֆինլանդիայում, Մեծ Բրիտանիայում, Ռուսաստանում, Բուլղարիայում, Լեհաստանում։ 

Էդուարդ Աբաջյանը մահացել է 2016թ. մարտի 30-ին, Երևանում:

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշման 17-րդ կետը՝ առաջարկվում է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 4-րդ փողոցն (սկսվում է Նոր Արեշի 3-րդ փողոցից, հատելով 5-րդ, 11-րդ և Էրեբունու փողոցները, ընդհատվում է, ապա Նոր Արեշի 15-րդ փողոցից շարունակվում, հասնում 17-րդ փողոց) անվանակոչել նկարիչ Էդուարդ Աբաջյանի անվամբ՝ «Էդուարդ Աբաջյան փողոց»։



Image Description

Քվեներ բլոկչեյնում


Icon քվեարկությունն ավարտված է

Image Description

Մեկնաբանություններ


ԼԿ
ԼԵՎՈՆ ԿԱԿՈՍՅԱՆ
Icon30.03.2026Icon17:22
100%
Icon30.03.2026Icon17:22
ՌԿ
ՌՈՒԲԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Icon29.03.2026Icon21:16
Միանշանակ կողմ եմ այս նախաձեռնությանը
Icon29.03.2026Icon21:16
ԱԳ
ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Icon29.03.2026Icon21:10
Կարծում եմ Էդուարդ Աբաջյանի անունը միշտ պետք է հիշեն մեր ժառանգները, քանի որ որ նա տաղանդավոր և բացառիկ մարդ էր։ Ողջունում եմ այս նախաձեռնությունը։
Icon29.03.2026Icon21:10
ՀՉ
ՀԱՅԱՍՏԱՆ ՉԱԽՈՅԱՆ
Icon27.03.2026Icon11:56
Միանշանակկողմ ենք
Icon27.03.2026Icon11:56
ԼՄ
ԼԻԱՆԱ ՄԱՆԱՍՅԱՆ
Icon26.03.2026Icon12:17
Mmm
Icon26.03.2026Icon12:17
ԼՂ
ԼՈՒՍԻՆԵ ՂԱԶԱՐՅԱՆ
Icon26.03.2026Icon11:37
👏🏻👏🏻👏🏻👏🏻👏🏻👏🏻👏🏻👏🏻👏🏻
Icon26.03.2026Icon11:37
ՆԳ
ՆՈՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Icon25.03.2026Icon17:01
arjani hayordi
Icon25.03.2026Icon17:01
ԳԱ
ԳՈՌ ԱՍՏՎԱԾԱՏՐՅԱՆ
Icon25.03.2026Icon16:48
Եվս մեկ քայ, տաղանդավոր մարդկանց ճանաչման գործում։
Icon25.03.2026Icon16:48
ՆՀ
ՆԱԻՐԻ ՀԱԿՈԲՅԱՆ
Icon25.03.2026Icon15:58
👍👍
Icon25.03.2026Icon15:58