Քվեարկություն Երևան քաղաքում Արսեն Հակոբյանի անվամբ փողոց անվանակոչելու վերաբերյալ
Քվեարկություն Երևան քաղաքում Արսեն Հակոբյանի անվամբ փողոց անվանակոչելու վերաբերյալ
Հրապարակման օր՝ 11.03.2026
Քվեարկության ժամանակահատված՝ 12.03.2026-27.03.2026
Առաջարկի հեղինակ՝ Երևանի քաղաքապետարան
Առաջարկվում է Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշենի 1-ին փողոցը (սկսվում է հ.2/3 հասցեի հարակից տարածքից, հասնում Դավթաշենի 10-րդ փողոց)՝ նրբանցքներով անվանակոչել ազատամարտիկ, ռազմական գործիչ Արսեն Հակոբյանի անվամբ՝ «Արսեն Հակոբյան փողոց», «Արսեն Հակոբյան փողոց, 1-ին նրբանցք» (սկսվում է Դավթաշենի 1-ին փողոցից, Դավթաշենի 5-րդ փողոցի մոտով հասնում այգիներ), «Արսեն Հակոբյան փողոց, 2-րդ նրբանցք» (զուգահեռ է Դավթաշենի 1-ին փողոցի 1-ին նրբանցքին):
Նախագծի հեղինակ՝ Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյան, խմբակցության անդամներ՝ Գոհար Բալդրյան, Արմեն Մկրտչյան, Հարություն Մանվելյան:
Կենսագրական տվյալներ
Ծնվել է 1962 թվականին ք. Երևանում։
1969–1979 թվականներին սովորել է № 93 միջնակարգ դպրոցում։
1980–1982 թվականներին ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո անցել է աշխատանքի (Պրոֆտեխուսում), ապա գործուղվել է արտադրական միավորումում որպես վարորդ։
1989 թվականին անդամագրվել է Արցախյան շարժմանը և մեկնել է մարտի դաշտ։
1988թ.-ից մասնակցել է Արցախյան շարժմանը։
1990 թվականի հուլիսին գրանցվել է «Սասունցի Դավիթ» կամավորական ջոկատում։ Մասնակցել է Երասխավանի, Նոյեմբերյանի, Իջևանի, Կարմիրի, Գորիսի, սահմանամերձ գոտիներում ընդհացող պաշտպանական մարտերին։ 1991 թվականի ապրիլից մասնակցել է ԼՂՀ պաշտպանությանը։ Մասնակցել է Հադրությի, Ասկերանի, Մարտակերտի, Ստեփանակերտի շրջանների պաշտպանությանը։
1992 թվականի հունվարից մասնակցել է Քարվաճառի, Մարտունու, Դաշուշենի, Իշխանաձորի, Հորադիզի, Ջրականի, Լաչինի, Լելե-Թեփեի, Քիրվայի, Լաչինի ազատագրման մարտերին։ 1992 թվականի մայիսի 21-ից հունիսի 10-ը մասնակցել է Լաչին–Դռնոց = 1 (Դռնոց) հատվածում մարտական գործողություններին։
1992 թվականի հունիսի 18-ից մասնակցել է Քելբաջարի, Մարտակերտի, Աղդամի շրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
1992 թվականի հունիսի 18-ից մասնակցել է Մարտակերտի պաշտպանությանը։
1992 թվականի հուլիսի 3-ին զոհվել է Մարտակերտ–Մատաղիս պաշտպանական գոտում։
Հուղարկավորվել է Հաղարծնի քաղաքային գերեզմանատանը։
1994թ-ին ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահական հրամանագրով պարգևատրվել է «Մարտական խաչ» I աստիճանի, 1996թ-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական խաչ» II-րդ աստիճանի շքանշաններով:
Քվեներ բլոկչեյնում
Մեկնաբանություններ
Հերոսի անունը պետք է հավերժացնել
Հերոսի անունը պետք է հավերժացնել
K. Arzumanyan