Շառլ Ազնավուրին նվիրված քանդակի բաց մրցույթ

Շառլ Ազնավուրին նվիրված քանդակի բաց մրցույթ

Քվեարկությունն ավարտվել է
Icon
43
Icon
18108
Icon

Հրապարակման օր՝ 26.08.2023

Icon

Քվեարկության ժամանակահատված՝ 27.08.2023-31.08.2023

Icon

Հասցե՝ Ֆրանսիայի հրապարակ

Icon

Առաջարկի հեղինակ՝ Երևանի քաղաքապետարան

Ինչպես հայտնի է, 2024 թվականին, մեծանուն շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի Շառլ Ազնավուրի հուշարձանը:

Հուշարձանի նախագծի ընտրության համար հայտարարվել էր բաց մրցույթ, որի ընթացքում ստացված 37 հայտ-էսքիզները կներկայացվեն հատուկ ձևավորված հանձնաժողովի քննարկմանը (հանձնաժողովի 12 հոգանոց կազմում ընդգրկված են Երևանի քաղաքապետարանի պատասխանատուներ, Ազնավուրի ընտանիքի անդամներ, ոլորտի հեղինակավոր մասնագետներ):

Գործընթացի մասնակցայնությունն ապահովելու և տեղադրվելիք արձանի ընտրության հարցում քաղաքացիների կարծիքները հաշվի առնելու նպատակով` «Ակտիվ քաղաքացի» հարթակում մինչև օգոստոսի 31-ը` ժամը 14:00-ն, քաղաքացիները կարող են քվեարկել ներկայացված նախընտրելի նախագծի օգտին:

Ստացված ձայները կներառվեն ու կարտացոլվեն հանձնաժողովի քվեարկության արդյունքներում:


Icon

Նախագծի տարբերակներ


Տարբերակ 1

Տարբերակ 2

Տարբերակ 3

Տարբերակ 4

Տարբերակ 5

Տարբերակ 6

Տարբերակ 7

Տարբերակ 8

Տարբերակ 9

Տարբերակ 10

Տարբերակ 11

Տարբերակ 12

Տարբերակ 13

Տարբերակ 14

Տարբերակ 15

Տարբերակ 16

Տարբերակ 17

Տարբերակ 18

Տարբերակ 19

Տարբերակ 20

Տարբերակ 21

Տարբերակ 22

Տարբերակ 23

Տարբերակ 24

Տարբերակ 25

Տարբերակ 26

Տարբերակ 27

Տարբերակ 28

Տարբերակ 29

Տարբերակ 30

Տարբերակ 31

Տարբերակ 32

Տարբերակ 33

Տարբերակ 34

Տարբերակ 35

Տարբերակ 36

Տարբերակ 37

Icon քվեարկությունն ավարտված է

Image Description

Մեկնաբանություններ


ԱՄ
ԱՆՈՒՇ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Icon31.08.2023Icon17:42
Չեղարկեք սա, ոչ մի տարբերակն էլ արժանի չէ քվեի։
Icon31.08.2023Icon17:42
ՍՀ
ՍՅՈՒԶԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆ
Icon31.08.2023Icon16:27
32-րդ տարբերակում ըստ իս ամեն դետալ հաշվի է առնված:
Icon31.08.2023Icon16:27
ԱՖ
ԱՐՇԱԼՈՒՅՍ ՖԱՐՍՅԱՆ
Icon31.08.2023Icon15:58
Իմ կարծիքով 24 համարի քանդակն է լավագույնը։
Icon31.08.2023Icon15:58
ԴՄ
ԴՈՆԱՐԱ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Icon31.08.2023Icon14:00
11
Icon31.08.2023Icon14:00
ՄԱ
ՄԱՐԻՆԵ ԱՂԱՋԱՆՅԱՆ
Icon31.08.2023Icon14:00
Ես կնախընտեի ունենալ Շառլի անունով մի ծառուղի, որտեղ մարդիկ կզբոսնեին, կճեմեին, կլսեին նրա տարբեր տարիների երգերը։ Այստեղ կարող էր լինել նաև մի փոքրիկ պարահրապարկ, որտեղ մարդիկ կկարողանային պարել Շառլի երգի հնչյունների ներքո։ Իսկ ծառուղու երկու կողմերում կլինեին նրա նկարները։ Եվ դա կլիներ մի յուրահատուկ հաղորդակցության տիրույթ մեծ Շառլի հետ։ Շառլը մի ամբողջ տիեզերք էր, որը հնարավոր չէ ամփոփել մեկ արձանի մեջ ․․․ Առաջարկվող արձաններից ոչ մեկը ինձ համար ընդունելի չեն :(
Icon31.08.2023Icon14:00
ՄԱ
ՄՀԵՐ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Icon31.08.2023Icon08:56
Անկեղծ ասած, ես էլ չհավանեցի ոչ մեկը
Icon31.08.2023Icon08:56
ՍՀ
ՍԵՐԳԵՅ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Icon31.08.2023Icon00:15
Զարմանում եմ ինչպե՞ս եք ընդունել այս գործերը։ Մի թե Հայաստանում այլևս քանդակագործներ չկան։
Icon31.08.2023Icon00:15
ՍՀ
ՍԵՐԳԵՅ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Icon31.08.2023Icon00:12
Զարմանում եմ ինչպե՞ս եք ընդունել այս գործերը։ Մի թե Հայաստանում այլևս քանդակագործներ չկան։
Icon31.08.2023Icon00:12
ՍՀ
ՍԵՐԳԵՅ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ
Icon31.08.2023Icon00:10
Ներկայացված երից ոչ մեկը։ Բոլորն էլ ահավոր վատն էին
Icon31.08.2023Icon00:10
ԱԱ
ԱՐԳԻՇՏԻ ԱՎԵՏԻԿՅԱՆ
Icon30.08.2023Icon23:09
Պետք չէ հանել Ռոդենի <<Նկարիչը>> քանդակը և տեղը դնել Ազնավուրի քանդակը։ Դա ճիշտ չէ։ Տեղադրեք մի այլ վայրում, հետո ինչ,որ այդ վայրը կոչվում է Ֆրանսիայի հրապարակ։Ազնավուրը ֆրանսիացի չէ,ընտրեք ավելի համապատասխան վայր։
Icon30.08.2023Icon23:09
ՌԱ
ՌԱԶՄԻԿ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ
Icon30.08.2023Icon22:36
Առաջարկներից ոչ մեկը արժանի չէ Շառլ Ազնավուրին, տեղը շատ անհարմար է, նոր մրցույթ պիտի հայտարարվի և նախընտրելի վայրը Շառլ Ազնավուրի հրապարակն է: Ժուրիների անուններն էլ թող հրապարակվի:
Icon30.08.2023Icon22:36
ԱԹ
ԱՆԱՀԻՏ ԹՈՐՈՍՅԱՆ
Icon30.08.2023Icon21:17
ՎՈՉ տարբերակ 11 ին
Icon30.08.2023Icon21:17
ՄՀ
ՄԱՆՅԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Icon30.08.2023Icon14:29
Իմ համար միանշանակ 8 համարի տակ գտնվող քանդակն է
Icon30.08.2023Icon14:29
ԱԹ
ԱՆԱՀԻՏ ԹՈՐՈՍՅԱՆ
Icon30.08.2023Icon09:21
Միայն ոչ տարբերակ 11
Icon30.08.2023Icon09:21
ԱԹ
ԱՆԱՀԻՏ ԹՈՐՈՍՅԱՆ
Icon30.08.2023Icon09:17
ՈՉ ՄԵԿԸ
Icon30.08.2023Icon09:17
ՆԹ
ՆԱՆԵ ԹՈՐՈՍՅԱՆ
Icon29.08.2023Icon18:20
Մեկը մյուսից վատն է։ Հնարավոր չէ՞ր նորմալ տարբերակներ ունենալ, նոր քվեարկության դնել։
Icon29.08.2023Icon18:20
ԱՄ
ԱՐԱՔՍ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ
Icon29.08.2023Icon16:56
Պետք չէ առհասարակ Ազնավուրի արձան սարքել, ավելի լավ է մեր լավ քանդակագործների արվեստի արդյունքները տեղադրեք այգիներում։ Ամենուրեք քանդակներ են։ Գյումրիում կա, որը ի դեպ չեմ հավանում, հերիք է։ Դեմ եմ այդ հրապարակում Ազնավուրի արձանի տեղադրմանը։
Icon29.08.2023Icon16:56
ԱԽ
ԱԼԲԵՐՏ ԽԱՆԱԶԱԴՅԱՆ
Icon29.08.2023Icon15:38
Քանի որ Երևանի քաղաքացի չեմ, և չեղավ քվեարկել(ինչը շատ վատ է), ինձ համար լավագույն տարբերակը 14ն է։ Դա է փոխանցում Ազնավուր Մարդ Արտիստի տարբերակը։ Հուսուվ եմ, նորմալ և ոչ ծաղրական տարբերակ կընտրեք։
Icon29.08.2023Icon15:38
ՏՊ
ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Icon29.08.2023Icon12:03
ստիպված քվեարկել եմ, բայց ստեղ հաստատատ նորիցա մրցույթ պետք, խայտառակություն բաներ են, մի տեղ ձեռը բաց մի տեղ փակ մի տեղ եսիմ ինչ ձևի, ահավորա
Icon29.08.2023Icon12:03
ՏՊ
ՏԻԳՐԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Icon29.08.2023Icon12:02
Դժվար էր մասնագետները մի հատ ֆիլտրեին, հետո մարդկանց ցույց տաիք մի 3-5 տարբերակ, ով ինչ հետույքային մտքի փայլատակում ունի դրել եք քննարկման, սենց սխալա, մի արեք:
Icon29.08.2023Icon12:02
ԿՀ
ԿԱՐԻՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Icon29.08.2023Icon11:31
Վայրի և արձանների նախագծերի շատ վատ ընտրություն է: Մատենադարանը ու Մայր Հայաստանը կլանում են ամբողջ տեսարանը ու Ազնավուրը այս տեսարանի դիմաց դառնում է աննկատ: Խնդրում եմ ավելացնել «Դեմ եմ բոլոր տարբերակներին», որովհետև ունենալով ձայն քաղաքացին չի կարողանում քվեարկել: Շնորհակալություն:
Icon29.08.2023Icon11:31
ՀՄ
ՀԱՅԿ ՄԱԴՈՅԱՆ
Icon28.08.2023Icon23:18
Ես 2002 թվականից Երևանում եմ ապրում ու տեղափոխվել չեմ պատրաստվում, սակայն Վանաձորի գրանցում ունենալու պատճառով չեմ կարող քվեարկել։
Կիսում եմ այն կարծիքը, որ արձանը պետք է կանգնեցնել Շառլ Ազնավուրի հրապարակում, այլ ոչ թե խաչմերուկի մեջտեղում, հետնիոտներից հեռու։
Icon28.08.2023Icon23:18
ԱԱ
ԱՆԻ ԱԹՈՅԱՆ
Icon28.08.2023Icon19:49
Ամենայն հարգանքով բոլոր քանդակագործների ստեղծագործականությանը, տարբերակների ոչ մեկում ես Ազնավուր չտեսա։ Արժե նորից մրցույթ հայտարարել երևի թե։
Icon28.08.2023Icon19:49
ՍՄ
ՍԱՄՎԵԼ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Icon28.08.2023Icon19:35
Տարբերակները կարող էին և պետք է լինեին ավելի լավը ։ Հաշի առնելով Շառլի ով լինելը Հայ ազգի համար՝ առաջարկում եմ ևս մեկ անգամ հնարավորություն տալ քանդակաւործներին։
Վստահ եմ , որ կլինեն ավելի լավ տարբերակներ։
Icon28.08.2023Icon19:35
ԷՀ
ԷԴԳԱՐ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Icon28.08.2023Icon17:24
Ես ավելին էի սպասում, բայց բորձել եմ ընտրություն կատարել եղած տարբերակների մեջից։
Մի բան է ինձ զարմացնում, որ քաղաքացիներից շատերը՝ չպատկերացնելով այս ամենի լրջությունը, իրենց ձայնը տալիս են անհասկանալի տարբերակներին։
Չկողմնորոշվելու դեպքում պարզապես մի քվեարկեք։
Icon28.08.2023Icon17:24
ԿՄ
ԿԱՐԻՆԵ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Icon28.08.2023Icon15:19
Ամենահամապատասխան տարբերակը 8-ն է։
Icon28.08.2023Icon15:19
ԷԱ
ԷՄՄԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Icon28.08.2023Icon15:18
Թերթեցի բոլոր տարբերակները!!! Շառլի տաղանդին, կերպարին արժանի որևէ կոնցեպտուալ լուծում գոյություն չունի։ Ցավոք, ներկայացված տարբերակները գալիս են "պսակելու" Առնո Բաբաջանյանի, Արամ Խաչատրյանի, Օհան Դուրյանի հուշարձանների տխրահռչակ շարքը։ Հեղինակները կարծես թե մրցում եմ կոմիքսների ժանրում։ Եզրակացություն! Մերժում եմ բոլոր առաջարկները, մանավանդ արձանի տեղադրման վայրը, որը բացառելու է որևէ հնարավորություն հաղորդակցվելու լեգենդի հետ, տարրական` ծաղիկ դնել, լուսանկարվել, երգել, որևէ միջոցառում անցկացնել արձանի հարևանությամբ։ Այսինքն արձանի տեղադրման վայրի որոշումը արդեն իսկ կոպիտ սխալ է, որովհետև Շառլ Ազնավուրի արձանի տեղը արդեն իսկ հայտնի է։- դա Շառլ Ազնավուրի հրապարակն է։Ես էլ եմ առաջարկում ավելացնել "բոլորին դեմ եմ" կոճակը։ Ծայրահեղ դեպքում ընդունելի է կիսանդրու տարբերակը, բացառելու համար ծաղրական մեկնաբանությունները։
Icon28.08.2023Icon15:18
ԷԱ
ԷՄՄԱ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Icon28.08.2023Icon15:02
Թերթեցի բոլոր տարբերակները!!! Շարլի տաղանդին, կերպարին, Շարլի` որպես ազգային հերոսի բռնությանը արժանի որևէ կոնցեպտուալ լուծում գոյություն չունի։ Ցավոք, ներկայացված տարբերակները գալիս են "պսակելու" ազգային մեծություններին ներկայացնող Առնո Բաբաջանյան, Արամ Խաչատրյան, Օհան Դուրյան հուշարձանների տխրահռչակ շարքը։ Հեղինակները կարծես թե մրցում եմ կոմիքսների ոճի մեջ։ Եզրակացություն! Մերժում եմ բոլոր առաջարկները, մանավանդ արձանի տեղադրման վայրը, որը բացառելու է որևէ հնարավորություն հաղորդակցվելու լեգենդի հետ, տարրական` ծաղիկ դնել, լուսանկարվել, երգել, որևէ միջոցառում անցկացնել արձանի հարևանությամբ։ Այսինքն արձանի տեղադրման վայրի որոշումը արդեն իսկ կոպիտ սխալ է։ Ես էլ եմ առաջարկում ավելացնել "բոլորին դեմ եմ" կոճակը։ Ծայրահեղ դեպքում ընդունելի է կիսանդրու տարբերակը, բացառելու համար ծաղրական մեկնաբանությունները։
Icon28.08.2023Icon15:02
ՄԳ
ՄԱՐԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Icon28.08.2023Icon14:50
Իսկ մարզերում գրանցված բնակիչները լավ կարծիք չեն կարող հայտնել......?
Icon28.08.2023Icon14:50
ԱՀ
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Icon28.08.2023Icon14:42
Քաղաքապետարանի շենքի փոխարեն Ազնավուրի արձան պետք է դնել։
Icon28.08.2023Icon14:42
ԼԱ
ԼԻԼԻ ԱԼՄԱՍՅԱՆ
Icon28.08.2023Icon13:50
Վերը նշված մեկնաբանությունների մեծամասնության հետ համամիտ եմ` արժանի քանդակ չկա ցավոք սրտի։ Եվ ես էլ կուզենայի տեսնել <դեմ եմ բոլոր տարբերակներին> կոճակը
Icon28.08.2023Icon13:50
ԳՎ
ԳՈՌ ՎԵՐԴՅԱՆ
Icon28.08.2023Icon13:38
Ողջունում եմ և առաջարկում կայքի խորագիրը փոխել :
Ակտիվ Երևանցի: Որպեսզի Հայաստանի մյուս բնակիչների մոտ շփոթություն չառաջանա, և ժամանակ չծախսեն գրանցվելու:

Ակտիվ քաղաքացին նաև Աբովյանի, Կապանի, Արմավիրի և այլ քաղաքաների բնակիչն է , իսկ այստեղ հասանելի է միայն Երևանում գրանցված օգտատերերի քվեարկությունը :
Icon28.08.2023Icon13:38
ԱԳ
ԱՐԹՈՒՐ ԳԱԼՍՏՅԱՆ
Icon28.08.2023Icon13:18
Որոշումը ճիշտ է և ուշացած, բայց շատ վատ տեղ է որոշված. Այ օրինակ ես կամ երեխաները, զբոսաշրջիկները և մնացած բոլորը ո՞նց ենք մոտենալու արձանին,որ նկարվենք:Թե՞ ամեն նկարվելուց մեկը պերքա ընկնի ավտոյի տակ ու զոհվի:Մի պուրակ սարքել և արձան տեղադրել:
Icon28.08.2023Icon13:18
ՎՂ
ՎԱՐԴՈՒՀԻ ՂԱԶԱՐՅԱՆ
Icon28.08.2023Icon13:15
Բարև ձեզ, առաջարկում եմ ավելացնել ևս մեկ տարբերակ, «Համաձայն չեմ ոչ մի վեր նշված տարբերակի»։ Քանի որ ոչ մի արձանի նախագիծ լավը չէ, և մարդիկ, որոնք դեմ են բոլորին ևս պետք է ունենան իրենց ձայնը արտահայտելու հնարավորություն։
Icon28.08.2023Icon13:15
ԱՍ
ԱՐԻՆԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆՍ ՍԱԼՄԱՍԻ
Icon28.08.2023Icon13:01
Հազիվ մի երկու տարբերակ կա բայց հարցը հետևյալն է
Եթէ կա Ազնավուրի հրապարակ ապա ինչու այս անհասկանալի կետում՞ քաղաքաշինության առումով էս էն տեղը չի նման քանդակների․ արդեն մի քանի անգամ հաստատվել է գործնականում։
Icon28.08.2023Icon13:01
ՄՔ
ՄԱՆԵ ՔՈՉԱՐՅԱՆ
Icon28.08.2023Icon12:20
Ես էլ եմ կարծում, որ Ազնաուրին արժանի քանդակ չկա այս շարքում
Icon28.08.2023Icon12:20
ԴԴ
ԴԱՎԻԹ ԴԻԼԱՆՅԱՆ
Icon28.08.2023Icon11:57
Առաջարկում եմ ունենալ բոլոր հարցումներում ունենալ "Դեմ եմ բոլոր տարբերակներին" ընտրանք, որպեսզի ստիպված եղածներից մեկը չընտրվի։
Icon28.08.2023Icon11:57
ԱՂ
ԱՐՍԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ
Icon28.08.2023Icon11:49
Մի՞թե Հայաստանում մի խելքը գլխին քանդակագործ չի մնացել
Icon28.08.2023Icon11:49
ՍՄ
ՍՈՆԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
Icon28.08.2023Icon11:20
Մեկը մեկից ահավոր է: Դեմ եմ բոլոր տարբերակներին: Նաև կարծում եմ, որ Ազնավուրի արձանը պետք է տեղադրել Ազնավուրի հրապարակում:
Icon28.08.2023Icon11:20
ԱԵ
ԱԼԲԵՐՏ ԵԴԻԳԱՐՅԱՆ
Icon28.08.2023Icon11:07
Բարև Ձեզ։
Իմ կարծիքով ներկայացված նախագծերից ոչ մեկը պիտանի չէ։
Ի սկզբանե տեղը անհաջող է ընտրված քանզի ինչ էլ որ տեղադրվի կխանգարի Մատենադարան - Մայր Հայաստան տեսարանի ներդաշնակությանը։
Սա զուտ իմ անձնական կարծիքն է։
Icon28.08.2023Icon11:07
ՎՄ
ՎԱՀԱՆ ՄԱԴԱԹՅԱՆ
Icon28.08.2023Icon11:00
Սրանց մեջից խելքին մոտը 14 համարնա մնացածը ոնցվոր ձեռ են առել շանսոնյեին
Icon28.08.2023Icon11:00
ՀԵ
ՀՈՎՍԵՓ ԵՆՈՔՅԱՆ
Icon28.08.2023Icon10:45
Գոնե Գյումրիում տեղադրվածին մոտ կանգնած մի գործ լիներ
Icon28.08.2023Icon10:45
ՀԵ
ՀՈՎՍԵՓ ԵՆՈՔՅԱՆ
Icon28.08.2023Icon10:43
Շատ վատ է որ աշխարհահռչակ շանսոնյե համար այսպիսի անշուք ու անիմաստ արձաններից մեկը պետք է նիարթայնացնի ինձ և փչացնի իմ քաղաքի տեսքը
Icon28.08.2023Icon10:43