Շառլ Ազնավուրին նվիրված քանդակի բաց մրցույթ
Շառլ Ազնավուրին նվիրված քանդակի բաց մրցույթ
Հրապարակման օր՝ 26.08.2023
Քվեարկության ժամանակահատված՝ 27.08.2023-31.08.2023
Հասցե՝ Ֆրանսիայի հրապարակ
Առաջարկի հեղինակ՝ Երևանի քաղաքապետարան
Ինչպես հայտնի է, 2024 թվականին, մեծանուն շանսոնյե, Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում, Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի Շառլ Ազնավուրի հուշարձանը:
Հուշարձանի նախագծի ընտրության համար հայտարարվել էր բաց մրցույթ, որի ընթացքում ստացված 37 հայտ-էսքիզները կներկայացվեն հատուկ ձևավորված հանձնաժողովի քննարկմանը (հանձնաժողովի 12 հոգանոց կազմում ընդգրկված են Երևանի քաղաքապետարանի պատասխանատուներ, Ազնավուրի ընտանիքի անդամներ, ոլորտի հեղինակավոր մասնագետներ):
Գործընթացի մասնակցայնությունն ապահովելու և տեղադրվելիք արձանի ընտրության հարցում քաղաքացիների կարծիքները հաշվի առնելու նպատակով` «Ակտիվ քաղաքացի» հարթակում մինչև օգոստոսի 31-ը` ժամը 14:00-ն, քաղաքացիները կարող են քվեարկել ներկայացված նախընտրելի նախագծի օգտին:
Ստացված ձայները կներառվեն ու կարտացոլվեն հանձնաժողովի քվեարկության արդյունքներում:
Նախագծի տարբերակներ
Տարբերակ 1
Տարբերակ 2
Տարբերակ 3
Տարբերակ 4
Տարբերակ 5
Տարբերակ 6
Տարբերակ 7
Տարբերակ 8
Տարբերակ 9
Տարբերակ 10
Տարբերակ 11
Տարբերակ 12
Տարբերակ 13
Տարբերակ 14
Տարբերակ 15
Տարբերակ 16
Տարբերակ 17
Տարբերակ 18
Տարբերակ 19
Տարբերակ 20
Տարբերակ 21
Տարբերակ 22
Տարբերակ 23
Տարբերակ 24
Տարբերակ 25
Տարբերակ 26
Տարբերակ 27
Տարբերակ 28
Տարբերակ 29
Տարբերակ 30
Տարբերակ 31
Տարբերակ 32
Տարբերակ 33
Տարբերակ 34
Տարբերակ 35
Տարբերակ 36
Տարբերակ 37
Մեկնաբանություններ
Կիսում եմ այն կարծիքը, որ արձանը պետք է կանգնեցնել Շառլ Ազնավուրի հրապարակում, այլ ոչ թե խաչմերուկի մեջտեղում, հետնիոտներից հեռու։
Վստահ եմ , որ կլինեն ավելի լավ տարբերակներ։
Մի բան է ինձ զարմացնում, որ քաղաքացիներից շատերը՝ չպատկերացնելով այս ամենի լրջությունը, իրենց ձայնը տալիս են անհասկանալի տարբերակներին։
Չկողմնորոշվելու դեպքում պարզապես մի քվեարկեք։
Ակտիվ Երևանցի: Որպեսզի Հայաստանի մյուս բնակիչների մոտ շփոթություն չառաջանա, և ժամանակ չծախսեն գրանցվելու:
Ակտիվ քաղաքացին նաև Աբովյանի, Կապանի, Արմավիրի և այլ քաղաքաների բնակիչն է , իսկ այստեղ հասանելի է միայն Երևանում գրանցված օգտատերերի քվեարկությունը :
Եթէ կա Ազնավուրի հրապարակ ապա ինչու այս անհասկանալի կետում՞ քաղաքաշինության առումով էս էն տեղը չի նման քանդակների․ արդեն մի քանի անգամ հաստատվել է գործնականում։
Իմ կարծիքով ներկայացված նախագծերից ոչ մեկը պիտանի չէ։
Ի սկզբանե տեղը անհաջող է ընտրված քանզի ինչ էլ որ տեղադրվի կխանգարի Մատենադարան - Մայր Հայաստան տեսարանի ներդաշնակությանը։
Սա զուտ իմ անձնական կարծիքն է։