Քվեարկություն Երևան քաղաքում Նիկիտա Սիմոնյանի անվամբ փողոց անվանակոչելու վերաբերյալ

Քվեարկություն Երևան քաղաքում Նիկիտա Սիմոնյանի անվամբ փողոց անվանակոչելու վերաբերյալ

Քվեարկությունն ավարտվել է
Icon
13
Icon
955
Icon

Հրապարակման օր՝ 16.01.2026

Icon

Քվեարկության ժամանակահատված՝ 19.01.2026-02.02.2026

Icon

Առաջարկի հեղինակ՝ Երևանի քաղաքապետարան

Առաջարկվում է Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանով անցնող Հրազդանի կիրճ փողոցն (սկսվում է Աթենքի փողոցից` Հրազդան մարզադաշտի հարևանությամբ, հասնում Հալաբյան փողոց) անվանափոխել լեգենդար խորհրդային ֆուտբոլիստ և մարզիչ, օլիմպիական չեմպիոն, «Արարատ-73»-ի գլխավոր մարզիչ Նիկիտա Սիմոնյանի անվամբ՝ «քաղաք Երևան, Նիկիտա Սիմոնյան փողոց»:


Նախագծի հեղինակ՝ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյան:


Նիկիտա Սիմոնյանը ծնվել է 1926 թվականի հոկտեմբերի 12-ին, Ռուսաստանի Արմավիր քաղաքում, հայ ընտանիքում: Սիմոնյանը խորհրդային ֆուտբոլի լեգենդ է, ականավոր հարձակվող, մարզիչ և սպորտային ֆունկցիոներ։ Նա սկսել է ֆուտբոլ խաղալ Սուխումում, իսկ 1946 թվականին տեղափոխվել է Մոսկվա, ուր դարձել է «Սպարտակի» խաղացող։ Հաջորդող 10 տարիների ընթացքում նա դարձել է շուրջ 160 գոլի հեղինակ՝ համարվելով թիմի լավագույն ռմբարկու: Երեք անգամ դարձել է ԽՍՀՄ առաջնության լավագույն դիպուկահար, չորս անգամ՝ երկրի չեմպիոն։ 1956 թվականին Սիմոնյանը ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձել է օլիմպիական չեմպիոն։ 1958 թվականի աշխարհի առաջնությունում նա թիմի ավագն էր և խփել է առաջին գոլն Անգլիայի հավաքականի դարպասին՝ հայկական ազգանունը բարձրացնելով ամբողջ ֆուտբոլային աշխարհում։ Ֆուտբոլիստի կարիերայից հետո դարձել է ականավոր մարզիչ։ Նրա առաջնորդությամբ 1962 թվականին «Սպարտակը» դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, իսկ «Արարատը» 1973 թվականին՝ ԽՍՀՄ գավաթակիր։ 

    Նիկիտա Սիմոնյանը 1990-ականներից պաշտոններ է զբաղեցրել Ռուսաստանի ֆուտբոլային միությունում, եղել է ՌՖՄ փոխնախագահ, տեխնիկական կոմիտեի նախագահ, երկիրը ներկայացրել է ՈՒԵՖԱ-ում և ՖԻՖԱ-ում։  Սիմոնյանը միշտ հպարտացել է իր հայկական արմատներով՝ անգնահատելի ներդրում ունենալով հայկական ֆուտբոլի զարգացման հարցում, մասնակցելով մարզիչների պատրաստման ծրագրերին։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի բնութագրմամբ՝ Նիկիտա Սիմոնյանը միշտ փայլել է, փայլել է որպես ֆուտբոլիստ, մարզիչ և պաշտոնյա՝ իր անունը ոսկե տառերով գրելով հայկական և խորհրդային ֆուտբոլի պատմության մեջ։  



Image Description

Քվեներ բլոկչեյնում


Icon քվեարկությունն ավարտված է

Image Description

Մեկնաբանություններ


ՀՄ
ՀԱՄԼԵՏ ՄԱՐԿՈՍՅԱՆ
Icon02.02.2026Icon20:58
Միանշանակ կողմ
Icon02.02.2026Icon20:58
ՄԿ
ՄԱՐԻԱՄ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Icon02.02.2026Icon20:42
Միանշանակ կողմ եմ, արժանի մարդ, Հայաստանի պատիվը բարձր պահող սպորտսմեն 🇦🇲
Icon02.02.2026Icon20:42
ՌԲ
ՌՈԲԵՐՏ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Icon01.02.2026Icon21:30
Անշուշտ կողմ եմ, ողջունելի նախաձեռնություն է
Icon01.02.2026Icon21:30
ԷՈ
ԷՄԻԼՅԱ ՈՒԼԻԽԱՆՅԱՆ
Icon23.01.2026Icon21:17
Հայաստանի պատիվը միշտ բարձր է պահել, միանշանակ կողմ եմ
Icon23.01.2026Icon21:17
ՎՍ
ՎԱՀԵ ՍԱՐԳՍՅԱՆ
Icon23.01.2026Icon20:47
Ողջունելի նախաձեռնություն է, հաջողություն եմ մաղթում։
Icon23.01.2026Icon20:47
ՌՄ
ՌԻՄԱ ՄԱԼՈՒՄՅԱՆ
Icon23.01.2026Icon11:13
Շատ լավ որոշում ✅
Icon23.01.2026Icon11:13
ԱԱ
ԱՆՆԱ ԱՍԱՏՐՅԱՆ
Icon23.01.2026Icon10:28
Շատ լավ որոշում է և հնարավորության դեպքում շատ փողոցներ ևս կան որ կարելի է անվանափոխել
Icon23.01.2026Icon10:28
ՏՂ
ՏԱԹԵՎԻԿ ՂԱԶԱՐՅԱՆ
Icon21.01.2026Icon19:16
Հրաշալի նախաձեռնություն է 👏
Icon21.01.2026Icon19:16
ԱՓ
ԱՐՏԱԿ ՓՈԼԱԴՅԱՆ
Icon21.01.2026Icon10:28
Ողջունելի որոշում է
Icon21.01.2026Icon10:28
ԱՓ
ԱՐՏԱԿ ՓՈԼԱԴՅԱՆ
Icon21.01.2026Icon10:27
Ողջունել որոշում է
Icon21.01.2026Icon10:27
ԼԲ
ԼԻԱՆԱ ԲԵՋԱՆՅԱՆ
Icon20.01.2026Icon20:57
Ճիշտ որոշում
Icon20.01.2026Icon20:57
ՀԽ
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԻԿՅԱՆ
Icon20.01.2026Icon17:20
Ապրի «Մայր Հայաստանը»
Icon20.01.2026Icon17:20
ԴՎ
ԴԱՎԻԹ ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆ
Icon20.01.2026Icon17:18
Շատ կարևոր նախաձեռնություն է։
Այս շրջանում հաղթանակի, արժանապատվության, ինքնության հետ կապված ցանկացած բան շատ ողջունելի է։ Առհասարակ փողոցների անվանումները մեր երկրում լուրջ խնդիր են։ Ու այս նախաձեռնությունը այն եզակի, առաջին քայլերից է, որ ուղղված է այդ վիճակի շտկմանը։ Շատ հուսով եմ` որ նախագիծը ոչ միայն կհաջողի, այլև "վարակիչ" օրինակ կծառայի նաև այլ փողոցների անվանակոչման, վերանման նախագծերի համար։
Բոլոր ֆուտբոլասեր (և ոչ միայն) մարդիկ պիտի աջակցեն նման բաներին` կլինի ակտիվ քվերակությամբ թե ցանկացած այլ կերպ։
Icon20.01.2026Icon17:18