Քվեարկություն Երևան քաղաքում Քըրք Քըրքորյանի անվամբ փողոց անվանակոչելու վերաբերյալ

Քվեարկություն Երևան քաղաքում Քըրք Քըրքորյանի անվամբ փողոց անվանակոչելու վերաբերյալ

Քվեարկությունն ավարտվել է
Icon
4
Icon
943
Icon

Հրապարակման օր՝ 04.09.2025

Icon

Քվեարկության ժամանակահատված՝ 05.09.2025-25.09.2025

Icon

Առաջարկի հեղինակ՝ Երևանի քաղաքապետարան

Առաջարկվում է Երևան քաղաքի Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների Լենինգրադյան փողոցը (սկսվում է Հրազդանի մեծ կամրջից, հասնում Սեբաստիայի և Գ. Հասրաթյան փողոցների խաչմերուկ) անվանափոխել բարերար Քըրք Քըրքորյանի անվամբ՝ «Քըրք Քըրքորյան» փողոց:

Նախագծի հեղինակ՝ Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցություն

Անի Խաչատրյան – խմբակցության ղեկավար

Մհեր Բեջանյան, Հայկ Սահակյան, Արմեն Մկրտչյան, Հարություն Մանվելյան, Գոհար Բալդրյան, Նելլի Ղարդյան, Լինա Ղշյան


Կենսագրական տվյալներ

Քըրք Քըրքորյանը ծնվել է 1917 թվականի հունիսի 6-ին, Կալիֆոռնիայի Ֆրեզնո քաղաքում՝ հայկական արմատներով ընտանիքում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է որպես ռազմաօդային ուժերի օդաչու։ Պատերազմից հետո սկսել է բիզնես գործունեություն՝ հատկապես օդաչուական ծառայությունների, ապա նաև հյուրանոցային և խաղային բիզնեսի ոլորտներում։Նա հիմնադրել է Tracinda Corporation ներդրումային ընկերությունը, և երկար տարիներ եղել է MGM Studios, MGM Grand և Chrysler Corporation ընկերությունների խոշոր բաժնետեր։ Քըրք Քըրքորյանը համարվում է ամերիկյան խոշոր ձեռնարկատերերից և գործարարներից մեկը, որն իր կյանքի ընթացքում գործել է առավելապես փակ և համեստ ոճով՝ հրաժարվելով հանրային ուշադրությունից։ Քըրք Քըրքորյանը 1988թ Սպիտակի երկրաշարժից հետո ակտիվորեն ներգրավվեց Հայաստանի աջակցման գործընթացում։ 1990-ականներին ստեղծեց «Լինսի» բարեգործական հիմնադրամը, որի միջոցով 2001–2011 թվականներին Հայաստանը ստացավ շուրջ մեկ միլիարդ ԱՄՆ դոլարի աջակցության փաթեթ։

Հիմնադրամի միջոցով իրականացվել են՝

ՀՀ մի շարք մարզերում և Երևանում ավելի քան 450 կմ ճանապարհների կապիտալ վերակառուցում,

Ավելի քան 300 դպրոցների և մանկապարտեզների հիմնանորոգում,

հիվանդանոցների, բուժկետերի, մշակույթի տների վերանորոգում  և   վերազինում,

սոցիալական տների կառուցում Ստեփանակերտում՝ արցախյան պատերազմի ընթացքում բնակարանազուրկ մնացածների համար,

ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական սարքավորումների մատակարարում բժշկական և կրթական հաստատություններին։

Քըրք Քըրքորյանը երբեք անձամբ չէր մասնակցում իր անունով որևէ հաստատության բացման արարողություններին, չէր խրախուսում իր անձի հրապարակային գովաբանումը և միշտ գործել է խիստ համեստությամբ։ Նա սիմվոլիկ կերպով ընդամենը մեկ անգամ է այցելել Հայաստան։

Մահացել է 2015 թվականի  հունիսի 15-ին՝ 98 տարեկան հասակում, ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում։

Երևան քաղաքի Աջափնյակ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում գտնվող Լենինգրադյան փողոցը մինչև օրս կրում է խորհրդային անցյալը խորհրդանշող անվանում։ Նկատի ունենալով, որ անգամ Ռուսաստանի Դաշնությունում արդեն տարիներ շարունակ Լենինգրադ անվանումը որպես վարչատարածքային միավոր գոյություն չունի (քաղաքն արդեն վերանվանվել է Սանկտ Պետերբուրգ):



Image Description

Քվեներ բլոկչեյնում


Icon քվեարկությունն ավարտված է

Image Description

Մեկնաբանություններ


ԱԱ
ԱՆԴՐԱՆԻԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Icon23.09.2025Icon18:40
Քրքորյանը Մեծ հայ էր։ Մեծարման արժանի։ Լենինգրադյան փողոցը կապ չունի այլևս մեր իրականության հետ։
Icon23.09.2025Icon18:40
ԱՄ
ԱՐԱՔՍԻՅԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ
Icon22.09.2025Icon14:49
Շատ գնահատելի է պարոն Քրքորյանի կատարած յուրաքանչյուր ներդում մեր երկրի զարգացման համար։ Հիանալի և ողջունելի նախաձեռնություն է։
Icon22.09.2025Icon14:49
ԱՄ
ԱՐՍԵՆ ՄԽԻԹԱՐՅԱՆ
Icon22.09.2025Icon13:20
Հետևում թողնենք մութ սովետական անցյալը:
Icon22.09.2025Icon13:20
ՏԲ
ՏԻԳՐԱՆ ԲԱԲԱՅԱՆ
Icon11.09.2025Icon16:00
Լենինի դարաշրջանը քառասոն տարի ա ավարտվել ա, իսկ մենք դեռ լենին ենք փայփայում
Միանշանակ Քրք Քրքորյան
Icon11.09.2025Icon16:00