Քվեարկություն Երևան քաղաքում Արամ Սաթունցի անվամբ փողոց անվանակոչելու վերաբերյալ

Քվեարկություն Երևան քաղաքում Արամ Սաթունցի անվամբ փողոց անվանակոչելու վերաբերյալ

Քվեարկությունն ավարտվել է
Icon
5
Icon
400
Icon

Հրապարակման օր՝ 01.09.2025

Icon

Քվեարկության ժամանակահատված՝ 02.09.2025-21.09.2025

Icon

Առաջարկի հեղինակ՝ Երևանի քաղաքապետարան

Առաջարկվում է Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Սիլիկյան 6-րդ փողոցն (սկսում է Սիլիկյան 8-րդ փողոցից հասնում Սիլիկյան 11-րդ փողոց) անվանակոչել նշանավոր հայ կոմպոզիտոր Արամ Սաթունցի անվամբ՝ «Արամ Սաթունցի փողոց»։

Նախագիծը ներկայացվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Քրիստինե Վարդանյանի կողմից:


Կենսագրական տվյալներ

Արամ Սաթունցը ծնվել է Թուրքմենստանի Մերվ (այժմ՝ Մարի) քաղաքում: Եղել է կոմպոզիտոր Աշոտ Սաթյանի եղբայրը: 1931-41թթ եղել է Բաքվի, Անդիջանի, Գռոզնիի ժողովրդական գործիքների անսամբլի դիրիժոր:

1938-41թթ սովորել է Բաքվի կոնսերվատորիայի, 1944-47թթ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի կոմպոզիտորական դասարաններում:

1941-44թթ մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին: 1945թ-ից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում՝ որպես երաժշտական բաժնի վարիչ, 1949-74թթ՝ Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեում՝ որպես երաժշտական խմբագրության գլխավոր խմբագիր, ապա երաժշտական ձևավորումների խմբագրության պատասխանատու խմբագիր: Գրել է «Ատամնաբույժն արևելյան» երաժշտական կատակերգությունը (ըստ Հ.Պարոնյանի, 1938թ.), «Զանգեզուր» սիմֆոնիկ պոեմը (1947թ.), «Վերածնված նաիրյան երկրի երգերը» վոկալ-սիմֆոնիկ շարքը (1979թ.), «Ժողովրդի սխրանքն անմահ է» կանտատը (1980թ.), «Տոնական պարային սյուիտ» փողային նվագախմբի համար (1967թ., Ալեքսանդրովի անվան մեդալ, 1974թ.), «Հայկական ֆանտազիա» (1960թ.) և «Օլիմպիական սպորտային պարային սյուիտ» (1980թ.)՝ էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի համար, կամերային-գործիքային երկեր (Սոնատ-պոեմ դաշնամուրի համար, 1946թ. և այլն), բազմաթիվ երգեր, ռոմանսներ, պարեր, քայլերգեր, երաժշտություն կինոնկարների և դրամատիկ ներկայացումների համար:

Հրատարակվել է կոմպոզիտորի երգերի 3 ժողովածու (1969թ., 1975թ., 1983թ.): Կազմել և խմբագրել է մանկական երգերի ժողովածուներ:

1975թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1985թ.՝ ժողովրդական արտիստի կոչման:

Մահացել է Երևանում: Արամ Սաթունցի հուշատախտակը տեղադրված է Երևանի Արամի փողոցի 80 հասցեում:


Image Description

Քվեներ բլոկչեյնում


Icon քվեարկությունն ավարտված է

Image Description

Մեկնաբանություններ


ԷԳ
ԷԴԳԱՐ ԳՅԱՆՋՈՒՄՅԱՆ
Icon19.09.2025Icon09:10
Հրաշալի նախաձեռնություն է
Icon19.09.2025Icon09:10
ԱԱ
ԱՆՆԱ ԱՍԱՏՐՅԱՆ
Icon12.09.2025Icon14:53
Հրաշալի նախաձեռնություն։ Կողմ եմ միանշանակ՝ նկատի ունենալով Արամ Սաթունցի ծանրակշիռ ներդրումը հայ երաժշտության մեջ եւ նրա ծավալած երաժշտական-հասարակական գործունեության կարեւոր նշանակությունը։
Icon12.09.2025Icon14:53
ԱԱ
ԱՆՆԱ ԱՍԱՏՐՅԱՆ
Icon12.09.2025Icon14:52
Հրաշալի նախաձեռնություն։ Կողմ եմ միանշանակ՝ նկատի ունենալով Արամ Սաթունցի ծանրակշիռ ներդրումը հայ երաժշտության մեջ եւ նրա ծավալած երաժշտական-հասարակական գործունեության կարեւոր նշանակությունը։
Icon12.09.2025Icon14:52
ԱԱ
ԱՆԱՀԻՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ
Icon10.09.2025Icon16:01
Միանշանակ կողմ եմ։ Արամ Սաթունցի անվան փողոց, կոմպոզիտոր արժանի հարգանքի։
Icon10.09.2025Icon16:01
ՆԱ
ՆՈՒՆԵ ԱՆԱՆԻԿՅԱՆ
Icon09.09.2025Icon23:30
Միանշանակ պետք է լինի Արամ Սաթունցի անվան փողոց, կոմպոզիտոր, հարգարժան սյունեցի, մարդ որը մեծ ներդրում է ունեցել ։
Icon09.09.2025Icon23:30