Գաղտնիության քաղաքականություն

Գաղտնիության քաղաքականությունը սահմանում է «Ակտիվ քաղաքացի» հարթակին (այսուհետ՝ «Հարթակ») օգտվողների տրամադրած տեղեկատվության օգտագործման և պաշտպանության կարգը Հարթակի կողմից:

 

Անձնական ի՞նչ Տվյալներ են պահպանվում

Հարթակը պահպանում է Օգտատիրոջ մասին հետևյալ տեղեկատվությունը («Տվյալներ»)՝

  • անուն
  • ազգանուն
  • ծննդյան տարեթիվ
  • սեռ
  • տրամադրված կոնտակտային տվյալներ՝ էլ. փոստի հասցե և հեռախոսահամար
  • հանրային ծառայությունների համարանիշ (սոցիալական քարտի համար)
  • անձնագրային տվյալներ
  • նույնականացման քարտի տվյալներ

 

Ե՞րբ են հավաքվում անձնական Տվյալները

Տվյալները պահպանվում են, երբ օգտվողը գրանցվում է համակարգում՝ Օգտատեր ստեղծելու, առաջարկ ուղարկելու, մեկնաբանելու և/կամ քվեարկելու նպատակներով և տալով իր համաձայնությունը հարթակն Օգտագործելու պայմաններին:

 

Ինչու՞ են հավաքվում  անձնական Տվյալները

Հարթակին Տվյալներն անհրաժեշտ են քաղաքացու ինքնությունը հաստատելու, միայն իրական քաղաքացիներ գրանցելու, Հարթակում գործողություններ կատարելու թույլտվությունն իրական անձանց տրամադրելու նպատակով, ինչպես նաև գրանցմած Օգտատերերի հետ հետադարձ կապ հաաստատելու համար:

 

Ինչպե՞ս են օգտագործվում հավաքված անձնական Տվյալները

Օգտատերերի տվյալներն օգտագործվում են գրանցվելիս՝ անձի գոյությունը հաստատելու նպատակով, օգտատիրոջ հետ հետադարձ կապ պահպանելիս, վիճակագրություն ստանալու համար:

 

Ինչպե՞ս են պահպանվում հավաքված Տվյալները

Օգտատիրոջ Տվյալները փոխանցվում են ծածկագրված կապով և մատչելի են սահմանափակ թվով մարդկանց, որոնք ունեն համապատասխան համակարգ մուտք գործելու հատուկ իրավասություն և պարտավոր են պահպանել տեղեկատվության գաղտնիությունը:

 

Անվտանգություն

Առցանց հավաքած տեղեկատվության անվտանգությունն ապահովելու նպատակով, օգտվողի կողմից տվյալ մուտքագրելիս, տրամադրելիս կամ հաստատելիս, Հարթակն իրականացնում է մի շարք էլեկտրոնային և կառավարչական միջոցառումներ՝ միտված անձնական տվյալների անվտանգության պահպանմանն ու ապահովմանը:

 

"Cookie"-ների օգտագործում

Հարթակը չի օգտագործում "cookie"-ներ՝ օգտվողների քայլերին հետևելու նպատակով:

 

Երրորդ անձի գործոն

Հարթակը չի տրամադրում և/կամ չի վաճառում Տվյալները երրորդ անձի: 

 

Հղում այլ կայքերի

Հարթակը կարող է պարունակել այլ կայքերի կամ ծառայությունների հղումներ, որոնք ունեն իրենց գաղտնիության քաղաքականությունը: Հետևաբար, Հարթակը պատասխանատվություն չի կրում այդ կայքերի գործունեության և բովանդակության համար:

 

Google

Հարթակն օգտվում է Google Analytics համակարգից՝ այցելուների շարժը վերլուծելու և օգտվողների լսարանի մասին ամբողջական պատկեր ստանալու նպատակով: