Հաճախ տրվող հարցեր

Հարգելի՛ օգտատեր,

«Ակտիվ քաղաքացի» ծրագիրը նախատեսված է այն ՀՀ քաղաքացիների և բնակիչների համար, որոնք անտարբեր չեն Երևանի խնդիրների նկատմամբ և ցանկանում են մասնակցել քաղաքի կառավարմանը։ 

1. Գրանցվելով «Ակտիվ քաղաքացի» հարթակում՝ օգտատերերը սահմանված ժամկետներում մայրաքաղաքի բարելավմանն ու զարգացմանը միտված գաղափարներ և ծրագրեր են ուղարկում Երևանի քաղաքապետարան:

2. Հեղինակը, ուղարկելով առաջարկը, տալիս է իր համաձայնությունն առ այն, որ իր կողմից ներկայացված գաղափարը կարող են իրականացնել իր հետ կապ չունեցող այլ անձը կամ անձինք: Առանց այս պայմանին համաձայնություն տալու՝ առաջարկներ չեն ընդունվում:

3. Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: Առաջարկը չպետք է պարունակի հակաօրինական և հակասոցիալական տարրեր, պետք է լինի իրագործելի, համապատասխանի Հարթակի կանոննորին, այլապես այն չի կարող հավակնել իրականցման:

4. Հարթակի կանոններին համապատասխանելու դեպքում՝ առաջարկները հրապարակվում են activecitizen.am կայքում: Առաջարկների հրապարակումը կարող է տևել  մինչև մի քանի օր:

5. Քվեարկությունը մեկնարկում է տվյալ տարվա առաջարկների ընդունման ավարտից հետո և տևում է սահմանված ժամանակահատվածում: Տվյալ տարվա ժամանակացույցին կարող եք ծանոթանալ հետևելով հղմանը

6. «Ակտիվ քաղաքացի» հարթակի քվեարկություններին իրավունք ունեն մասնակցել համակարգում գրանցված, ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի, Երևանի Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող և  քվեարկության օրը 18 տարին լրացած Երևան համայնքի բնակչության ռեգիստրում գրանցված Օգտատերերը: Այլ մանրամասների համար հետևեք հղմանը:

7. Առաջարկները, քվեարկությունը և քվեարկության արդյունքներն ամրագրվում են բաշխված ռեգիստրում Blockchain տեխնոլոգիայի միջոցով՝ դրանով իսկ հաստատելով տվյալների հավաստիությունը:

8. Մեծամասնության հավանությունը ստացած առաջարկները անցնում են հաջորդ փուլ և վերլուծվում փորձագիտական խմբի կողմից՝ դրանք առավել կառուցողական դարձնելու և մրցույթին նախապատրաստելու նպատակով:

9. Ծրագրի ընդհանուր բյուջեն կբաշխվի ըստ նախագծերի կատարմանն անհրաժեշտ գումարների:

10. Յուրաքանչյուր նախագծի իրականացման համար կհայտարարվի բաց մրցույթ:

Հարգելի՛ օգտատեր,

 «Ակտիվ քաղաքացի» հարթակում կարող են գրանցվել ՀՀ բնակչության ռեգիստրում գրանցված անձինք, որոնք ունեն

  • Հանրային ծառայության համարանիշ (սոցիալական քարտի համար), 
  • Անձնագիր և/կամ նույնականացման քարտ:

Գրանցման ընթացքում անհրաժեշտություն կլինի նաև լրացնել և հաստատել

  • բջջային հեռախոսահամարը,
  • էլ. փոստի հասցեն:

Հարգելի՛ օգտատեր,

հարթակում գրանցվելիս Դուք անցնում եք նույնականացման գործընթաց: Ձեր անձնական տվյալներն անհրաժեշտ են

  • քաղաքացու ինքնությունը հաստատելու,
  • միայն իրական քաղաքացիներ գրանցելու,
  • կեղծարարությունից խուսափելու,
  • հարթակում գործողություններ կատարելու թույլտվությունն իրական անձանց տրամադրելու, 
  • գրանցմած Օգտատերերի հետ հետադարձ կապ հաստատելու համար:

Ավելին կարող եք իմանանալ Օգտվելու պայմաններ և Գաղտնիություն բաժիններում:

Հարգելի՛ օգտատեր,

ծրագրի մասնակիցները կարող են առաջարկել Երևանի բարելավմանը նպաստող ցանկաված գաղափար:

Ցանկալի է, որ այդ առաջարկների լուծումը լինի Երևանի քաղաքապետարանի իրավասության տիրույթում:

«Ակտիվ քաղաքացի» հարթակի ստեղծման հիմնական նպատակն է՝ Երևանում նոր և հետաքրքիր գաղափարների իրականացումը:

 

Առաջարկվող թեմաներն են.

  • Առողջություն և բժշկություն
  • Բնապահպանություն
  • Գիտություն և նորարարություն
  • Զբոսաշրջություն
  • Կանաչ քաղաք և բարեկարգում
  • Կառավարության ծառայություններ
  • Կրթություն
  • Մշակույթ և ժառանգություն
  • Շինարարություն
  • Սոցիալական ոլորտ
  • Սպորտ
  • Տնտեսություն և բիզնես
  • Տրանսպորտ
  • Քաղաքային միջոցառումներ
  • Այլ

Յուրաքանչյուր օգտատեր կարող է ուղարկել անսահմանափակ թվով առաջարկ:

Հարգելի՛ օգտատեր,

«Ակտիվ քաղաքացի» հարթակին ուղարկվող առաջարկը պետք է լինի կիրթ, գրագետ հայերենով, չպետք է պարունակի ոչ պարկեշտ կամ վիրավորական արտահայտություններ, ինչպես նաև` գովազդային տարրեր և ծառայությունների նկարագրեր:

Առաջարկը կարող է մերժվել նաև, եթե.

  • նախագծի իրականացումը գնահատվի ավելի, քան 30 000 000 ՀՀ դրամ,
  • արտահայտի անձնական կամ խմբային շահ,
  • պահանջի շարունակական ծախսեր (բացի պահպանման ծախսերից),
  • պարունակի հակաօրինական և հակասոցիալական տարրեր,
  • լինի անիրագործելի:

Առաջարկների հրապարակման կանոններին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ Հարթակի կանոններ բաժնում:

Եթե վստահ եք, որ Ձեր առաջարկը համապատասխանում է Հարթակի կանոններին, խնդրում ենք կրկին ուղարկել այն:

Հարգելի՛ օգտատեր,

նախ համոզվեք, որ բջջային հեռախոսահամարը ճիշտ եք նշել:

Հեռախոսահամարի մուտքագրման ձևաչափն է՝ կոդն առանց 0-ի և հեռախոսահամարի 6 նիշերը (օրինակ՝ 77 000 000):

Հաղորդագրությունը ստանալու համար որոշակի ժամանակ է անհրաժեշտ:

Հնարավոր է նաև, որ Ձեր հեռահաղորդակցության օպերատորի մոտ, կարճ հաղորդագրություն ուղարկելու ընթացքում եղել են տեխնիկական խնդիրներ:

Համենայնդեպս, եթե հաղորդագրությունը չեք ստացել, ապա 1 րոպեից կրկին փորձեք:

Հարգելի՛ օգտատեր,

հեռախոսահամարի ակտիվացման կոդը ստանալու և ուղարկելու կոճակները նույն օրվա ընթացքում 5 անգամ կիրառելուց հետո արգելափակվում են 24 ժամով՝ ելնելով անվտանգության նկատառումներից:

Օգտատերն ակտիվացման կոդի հարցում կարող է անել 15 անգամից ոչ ավել:

15 ապարդյուն փորձից հետո Օգտատիրոջ հաշիվն արգելափակվում է:

Արգելաբացման համար անհրաժեշտ է կապ հաստատել Հարթակի Ադմինիստրացիայի հետ:

Հարգելի՛ օգտատեր,

նախ համոզվե՛ք, որ նամակը չի հայտնվել «Junk mail»  և «Spam» թղթապանակներում, որտեղ հավաքվում են կասկածելի հաղորդագրությունները:

Ձեր համացանցային կապի մատակարարը կարող է կանգնեցնել այն կամ էլ նրա մոտ կարող են լինել տեխնիկական խնդիրներ:

Նկատի ունեցեք, որ նամակն ստանալու համար որոշ ժամանակ է անհրաժեշտ:

Հնարավոր տարբերակ կարող է լինել նաև այն, որ էլ. փոստի հասցեն սխալ է նշվել. խնդրում ենք ստուգել հասցեն:

Նամակը ի վերջո չստանալու պարագայում կապ հաստատեք մեզ հետ:

Հարգելի՛ օգտատեր,

հավանաբար Դուք սխալ եք մուտքագրել Ձեր էլ. փոստի հասցեն կամ գաղտնաբառը:

Գաղտնաբառը մուտքագրելիս համոզվե՛ք, որ

  • մուտքագրվող գաղտնաբառը լատինատառ է,
  • միացված չէ մեծատառերով գրելու կոճակը (Caps Lock),
  • չկան ավելորդ բացատներ:

Եթե մոռացել եք գաղտաբառը, ապա կարող եք այն վերականգնել՝ հետևելով հղմանը:

Հարթակի Կանոնները և Օգտվելու պայմանները միտումնավոր խախտող Oգտատերերի մուտքը «Ակտիվ քաղաքացի» կայք կարող է արգելափակվել Հարթակի ադմինիստրացիայի կողմից:

Եթե համարում եք, որ տեղի է ունեցել թյուրիմացություն, խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ:

Հարգելի՛ օգտատեր,

էլ․ հասցեն և/կամ հեռախոսահամարը  փոխելու համար ուղարկեք նամակ ac@yerevan.am հասցեին՝ նշելով

  • Ձեր անունը և ազգանունը,
  • Ակտիվ քաղաքացու Ձեր ID-ն,
  • Ձեր հանրային ծառայության (սոցիալական քարտի) համարը,
  • նաև կցելով Ձեր հանրային ծառայության (սոցիալական քարտի) պատճենը:

Հարգելի՛ օգտատեր,

«Ակտիվ քաղաքացի» հարթակի քվեարկություններին իրավունք ունեն մասնակցել համակարգում գրանցված, ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի, Երևանի Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քվեարկության իրավունք ունեցող և քվեարկության օրը 18 տարին լրացած Երևան համայնքի բնակչության ռեգիստրում գրանցված 

  • մինչև քվեարկության օրն առնվազն 6 ամսվա հաշվառում ունեցող ՀՀ քաղաքացիները,
  • մինչև քվեարկության օրն առնվազն մեկ տարվա հաշվառում ունեցող ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք, եթե վերջիններս ունեն հանրային ծառայության համար (սոցիալական քարտի համար),
  • մինչև քվեարկության օրն առնվազն 6 ամսվա հաշվառում չունեցող ՀՀ այն քաղաքացիները, որոնք Երևան համայնքում հաշվառվել են պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելու կամ ազատազարկման ձևով պատիժը կրելուց ազատվելու հանգամանքներով պայմանավորված: (!) Տվյալ կետին համապատասխանող քաղաքացիներին խնդրում ենք կապ հաստատել հարթակի ադմինիստրացիայի հետ՝ համապատասխան ճշտումներ անելու համար: 

«Ակտիվ քաղաքացի» հարթակի քվեարկություններին իրավունք չունեն մասնակցել համակարգում գրանցված և քվեարկության օրը 18 տարին լրացած Երևան համայնքի բնակչության ռեգիստրում գրանցված այն անձինք, որոնք դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ճանաչվել են անգործունակ, ինչպես նաև դիտավորությամբ կատարված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել են և կրում են պատիժ:

Հարգելի՛ օգտատեր,

քվեարկելուց հետո խնդրում ենք սպասել որոշ ժամանակ (սովորաբար մինչև 1 րոպե) և կրկին թարմացնել տվյալ առաջարկի էջը:

Քանի որ քվեարկության արդյունքներն ամրագրվում են բաշխված ռեգիստրում՝ Blockchain տեխնոլոգիայի միջոցով, հաստատելու տվյալների հավաստիությունը և բացառելու կեղծումները, Ձեր քվեն անցնում է համապատասխան ստուգում՝ նախքան արդյունքներում հայտնվելը:

Հարգելի՛ Օգտատեր,

Հարթակի ժամանակացույցին կարող եք ծանոթանալ՝ հետևելով հղմանը:

Հարգելի՛ օգտատեր,

Բլոկչեյն տեխնոլոգիաի կիրառումը բարձրացնում է քվեարկության նկատմամբ վստահության մակարդակը և երաշխավորում է քվեարկության արդարությունը և թափանցիկությունը, քանի որ այժմ յուրաքանչյուր ոք կարող է հետևել գործընթացին:

Ի՞նչ է Blockchain-ը

Blockchain-ը տվյալների ապակենտրոնացված պահպանման տեխնոլոգիա է, որը տարբերվում է դասական տվյալների բազաներից մի շարք հատկություններով և կառուցվածքով:

Blockchain-ը բլոկերի շղթա է, որտեղ յուրաքանչյուր բլոկ պարունակում է որոշակի տվյալներ, ինչպես նաև՝ հղում նախորդ բլոկին. երբ ինչ-որ տեղեկություն է ներմուծվում բլոկչեյն, այն այլևս անհնար է փոխել։

Blockchain-ը կարելի է պատկերացնել որպես համակարգում տեղի ունեցած բոլոր գործարքների հաշվառման գիրք, որը թափանցիկ է և հասանելի իր բոլոր օգտատերերին։

Որպես տվյալների նույնականացման միջոց, օգտագործվում են հեշեր, որոնք կարևոր են հնարավոր փոփոխություններին հետևելու համար, քանի որ ելակետային տվյալներում չնչին փոփոխությունն անգամ բերում է այդ տվյալների հեշի փոփոխության:

Այլ մանրամասների համար հետևեք հղմանը:

Հարգելի օգտատե՛ր,

Blockchain-ը «Ակտիվ քաղաքացի» հարթակում միաժամանակ լուծում է մի քանի կարևոր խնդիր.

  • վստահություն,
  • ներմուծված տվյալների անվտանգություն,
  • գործընթացի թափանցիկություն։ 

Blockchain տեխնոլոգիայի շնորհիվ հնարավոր է գործարքների վերահսկումն իրականացնել առանց միջնորդների և ապակենտրոնացված։

Բոլոր տվյալները բաց են և կարելի է ստուգել ստացված ձայների ժամանակագրությունը և հաստատել դրանց իրականությունը:

Հնարավոր է տեսնել առաջարկների համար քվեարկությունների  բաշխումը և իրական մարդկանց ձայները (կոդավորված անձնական տվյալներով):

 

«Ակտիվ քաղաքացի» հարթակի տվյալները Blockchain ցանցում պահպանում են 3 պարզ քայլով.

1. Հրապարակվող առաջարկները նախ արձանագրվում է blockchain ցանցում:

2. Քվեարկության ձայնը նախ արձանագրվում է blockchain ցանցում, ապա հասանելի է դառնում «Ակտիվ քաղաքացի» հարթակում:

3. Բոլոր արդյունքները իրական ժամանակում պահպանվում են  blockchain ցանցի անկախ դիտորդների ապակենտրոնացված հանգույցներում: