Blockchain
Բլոկչեյն տեխնոլոգիայի կիրառումը բարձրացնում է քվեարկության նկատմամբ վստահության մակարդակը և երաշխավորում է քվեարկության արդարությունը և թափանցիկությունը, քանի որ յուրաքանչյուրը կարող է հետևել գործընթացին:
Ի՞նչ է Blockchain-ը
Blockchain-ը տվյալների ապակենտրոնացված պահպանման տեխնոլոգիա է, որը տարբերվում է դասական տվյալների բազաներից մի շարք հատկություններով և կառուցվածքով:
Blockchain-ը բլոկերի շղթա է, որտեղ յուրաքանչյուր բլոկ պարունակում է որոշակի տվյալներ, ինչպես նաև՝ հղում նախորդ բլոկին. երբ ինչ-որ տեղեկություն է ներմուծվում բլոկչեյն, այն այլևս անհնար է փոխել։
Blockchain-ը կարելի է պատկերացնել որպես համակարգում տեղի ունեցած բոլոր գործարքների հաշվառման գիրք, որը թափանցիկ է և հասանելի իր բոլոր օգտատերերին։
Որպես տվյալների նույնականացման միջոց օգտագործվում են հեշեր, որոնք կարևոր են հնարավոր փոփոխություններին հետևելու տեսանկյունից, քանի որ ելակետային տվյալներում չնչին փոփոխությունն անգամ բերում է այդ տվյալների հեշի փոփոխության:
Այլ մանրամասների համար հետևեք հղմանը:
Ի՞նչ խնդիր է լուծում Blockchain-ն «Ակտիվ քաղաքացի» հարթակում
Blockchain-ը «Ակտիվ քաղաքացի» հարթակում միաժամանակ լուծում է մի քանի կարևոր խնդիր.
- վստահություն,
- ներմուծված տվյալների անվտանգություն,
- գործընթացի թափանցիկություն։
Blockchain տեխնոլոգիայի շնորհիվ հնարավոր է գործարքների վերահսկումն իրականացնել առանց միջնորդների, ապակենտրոնացված։
Բոլոր տվյալները բաց են, կարելի է ստուգել ստացված ձայների ժամանակագրությունը և հաստատել դրանց իրականությունը:
Հնարավոր է տեսնել առաջարկների համար քվեարկությունների բաշխումը և իրական մարդկանց ձայները (կոդավորված անձնական տվյալներով):
«Ակտիվ քաղաքացի» հարթակի տվյալները Blockchain ցանցում պահպանում են 3 պարզ քայլով.
1. Հրապարակվող առաջարկները նախ արձանագրվում են blockchain ցանցում:
2. Քվեարկության ձայնը նախ արձանագրվում է blockchain ցանցում, ապա հասանելի է դառնում «Ակտիվ քաղաքացի» հարթակում:
3. Բոլոր արդյունքները իրական ժամանակում պահպանվում են blockchain-ցանցի անկախ դիտորդների ապակենտրոնացված հանգույցներում: