Զբոսաշրջության զարգացում

Զբոսաշրջություն

24-09-2019

Լ. ԱՎԵՏՅԱՆ

Առաջարկներ՝ 5

Առաջարկ

Առաջարկում եմ Երևանի մասին կայք կամ հավելված ստեղծել անգլերեն: Տեղադրել բոլոր օգտակար ինֆորմացիաները: Հյուրանոցների, ռեստորանների, տաքսի ծառայությունների գները՝ կոնտակտային բոլոր տվյալներով: Կայքը գովազդել «Զվարթնոց» օդակայանի էկրաններով: Այդպես զբոսաշրջիկները խաբեության հետ քիչ կառչնվեն և ավելի լավ տպավորությամբ կհեռանան Հայաստանից: Իհարկե, կայքում կարելի է գովազդել նաև Երևանի պատմամշակութային վայրերը, բայց առավել կարևոր եմ համարում զբոսաշրջիկների հարմարավետությունն ապահովող ծառայությունների թափանցիկ լինելը:

Քվեարկության արդյունքում ձևավորվում է թոփ առաջարկների ցանկը:

Ձեր կարծիք չափազանց կարևոր է

Մուտք գործեք հարթակ քննարկումներին մասնակցելու և քվեարկելու համար:
ԼՈՒՍԻՆԵ ԱՎԵՏՅԱՆ

09-27-2019 21:36:05

Ձեր նշած կայքը շատ կարևոր տեղեկություններ է ներկայացնում Հայաստանի մասին, ես առաջարկել եմ լրիվ այլ բան Երևանի մասին: Ինչքան շատ ինֆորմացա լինի Հայաստանի մասին որոնողական համակարգերում, այքան ավելի լավ: Հետևաբար, Երևանի մասին կարևոր տեղեկություններով կայքը անհրաժեշտություն է:

ԱՄ
ԱՆԻ ՄՈՒՐԱԴՅԱՆ

09-27-2019 11:20:40

Նմանատիպ կայք կա: Կարելի է նրանց հետ աշխատել և լրամշակել կայքը:

https://armenia.travel/en 

Հարթակի հիմնական պայմանները

Առաջարկները պետք է լինեն՝

  • հանրօգուտ գաղափարներ և ոչ թե անձնական շահ հետապնդող,
  • ամբողջական և չպահանջեն շարունակական ծախսեր, քան պահպանման ծախսերն են,
  • ներկայացված կիրթ և գրագետ հայերենով,
  • այլ անձանց իրավունքները չոտնահարող,
  • իրականանալի և իրագործելի:

Յուրաքանչյուր առաջարկի իրականացման բյուջեն չպետք է գերազանցի 30 000 000 (երեսուն միլիոն) ՀՀ դրամը: 

Ամբողջական տեղեկությանը ծանոթացե՛ք Հարթակի պայմաններ բաժնում:

Այլ առաջարկներ

suggest image
Բնապահպանություն և առողջ ապագա

30-07-2019

ԱՐԿԱԴՅԱ ԳԵՎՈՐԳՅԱՆ

1. Աջափնյակ վարչական շրջանի Նորաշեն թաղամասի /16 թաղ/ առաջին շղթայի այգում ոռոգման համակարգը կատաստրոֆիկ վիճակում է, ինչի պատճառով մոտ 15 ծառ արդեն չորացել են, իսկ նույնքան ծառ էլ չորացման ճանապարհին են: Հարցի կապակցությամբ դիմել եմ քաղաքապետարան, որտեղից ստացված պատասխանի համաձայն ջրի ճնշումը չի բավականացնում և կձեռնարկեն միջոցներ, սակայն ծառերը շարունակում են չորանալ: Այգու ոռոգման համակարգը ավելի քան 30 տարեկան է, մաշված է թե ֆիզիկապես, թե բարոյապես: Ոռոգման խողովակաշարի բազմաթիվ հատվածներում առկա են ծակեր՝ ժամանակի ընթացքում տնկված ծառերը ջրելու համար, ինչի հետևանքով էլ ընկնում է ճնշումը և ավելի հեռու գտնվող ծառերին ջուր չի հասնում: Անհամաչափ ոռոգման պատճառռով այգու որոշ հատվածներ կորում են ջրի տակ, մինչդեռ որոշ հատվածներ անխնա չորանում են:

2. Նույն այգում առկա են խաղահրապարակներ և մարզահրապարակներ: Մարզահրապարակներում տեղադրված մի քանի մարզասարքեր /տուռնիկներ, զուգափայտեր և այլ մետաղյա կոնստրուկցիաներ/ չափազանց հին են և ֆիզիկապես մաշված: Ավելին, այդ մարզասարքերը չափազանց վտանգավոր են այն հարյուրավոր երեխաների կյանքի և առողջության համար, ովքեր ամեն օր բառի բուն իմաստով կախված են այդ մարզասարքերից: Վտանգավորություն ներկայացնում են ոչ միայն այդ մարզասարքերի ֆիզիկական մաշվածությունը և կոտրվելու մեծ հավանականությունը, այլ այդ մարզասարքերի դուրս ցցված բետոնյա  հիմքերն ու տեղադրված եզրաքարերը, որոնք ամեն վարկյան կարող են անդառնալի վնաս պատճառել այդ մարզասարքերից օգտվող անձանց:

3. Այգու լուսավորությունը: Լուսավորված է այգու մոտ 10-15 տոկոսը, ընդ որում ոչ խաղահրապարակները և ոչ էլ մարզահրապարակները լուսավորված չեն: Մութն ընկնելուն պես դատարկվում է այգին, խաղահրապարակն ու մարզահրապարակը, ինչը ցավոք սրտի նպաստում է, որ մեր երեխաները ավելի շուտ գամվեն հեռախոսներին ու պլանշետներին ինչի վնասակար հետևանքները բոլորիս են հայտնի:

suggest image
Քաղաքացի֊կամավոր

28-09-2019

ԳՈՒՐԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Նպատակը

Հաշվի առնելով ՀՀ պետբյուջեի դեռևս սուղ միջոցները և պետության առաջ ծառացած բազմաթիվ խնդիրները, առաջարկվում է մտցնել նոր մշակույթ՝ քաղաքացի֊կամավոր։ Դրա հիմնական նպատակն է՝ մեծ օբյեկտների (մետրոյի կայարաններ, մարզադաշտեր, գործարաններ և այլն) և ճանապարհների շինարարության, ռազմարդյունաբերության (զինվորական համազգեստի,  զինամթերքի և այլ պարագաների արտադրության), բնապահպանության (ծառերի տնկում, շրջակա միջավայրի աղտոտվածության վերացում) և այլ ոլորտներում քաղաքացիների ներգրավումը՝ որպես կամավորականներ։ Յուրաքանչյուր ոլորտում կամավորականների կողքին պետք է աշխատեն պրոֆեսիոնալ մասնագետներ՝ համապատասխան վարձատրությամբ։ Այս ամենը թույլ կտա զգալիորեն կրճատել ծախսերը, ունենալ նոր ենթակառուցվածքներ՝ դրանցից բխող բոլոր այլ դրական հետևանքներով, և քաղաքացիներին հնարավորություն տալ սեփական ձեռքերով կառուցել իրենց երկիրը։

Տեսնել բոլորը