Առաջարկում եմ Երևանի տուրիստական գոտիներից մեկում տեղադրել նորարար տեխնոլոգիաներով կառուցված և ինտերակտիվ տեղեկատվական միջոցներով հագեցած Երևան քաղաքի մասշտաբային մանրակերտը:
Մանրակերտը՝ շինությունների մանրամասն դետալիզացիայով, ծառերով ու կանաչ տարածքներով, իսկ երեկոյան ժամերին նաև քաղաքային լուսավորության վերարտադրմամբ, թռչնի թռիչքի բարձրությունից կներկայացնի մեր թամանյանական վարդագույն հրաշքը:
Ինտերակտիվ ինֆորմացիոն տեխնոլոգիաների օգնությամբ, կարելի է հաղորդել նրան տուրիստական ինֆորմացիոն կենտրոնի և ուղեցույց-քարտեզի ֆունկցիոնալություն. օրինակ ընտրելով «թանգարաններ» կոճակը՝ ժամանակավորապես ընդգծել թանգարանների տեղը, կամ «ու՞ր գնալ այսօր» կոճակի սեղմումով ստանալ առաջարկ՝ կարճ ինֆորմացիայի և մանրակերտի վրա ճանապարհի և վայրի նշումով:
Մանրակերտի տեղադրման վայր կառաջարկեմ «Երևանի բանալու» մոտ՝ Հյուսիսային պողոտայի սկզբնամասում, 2,5-3մ տրամագծով պատվանդանի վրա:
Երևանում կունենանք ևս մեկ տեսարժան վայր, որտեղ միշտ խմբված կլինեն մարդիք, որտեղից մայրաքաղաքի հյուրերը կհեռանան հստակ իմանալով թե ուր և թե որ ճարտարապետական մշակույթի կոթողը գտնելու և հիանալու ու իհարկե թարմ սելֆիյով թայմլայնում: