Առաջարկում եմ Մաշտոցի պողոտա և Թումանյան փողոցների հատման խաչմերուկում ստեղծել առաջին խաչաձև հետիոտնային անցումը Հայաստանում: Դրա համար, լուսացույցների ներկա կարգավորման պարագայում, իմ հաշվարկով պահանջվելու է ընդամենը համապատասխան խաչմերուկը գծանշումով և հետիոտնային անցման լուսացույցով կահավորելու աշխատանքներ: