ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

suggest image
Street Workout մարզահրապարակներ բոլոր վարչական շրջաններում

28-09-2019

Բարև ձեզ, 
Երևանում շատ արագ տեմպով աճում են սպորտային ակումբները, ֆիթնես մարզասրահները, բայց բնակիչների զգալի մասը ժամանակի, գումարի կամ հեռավորության պատճառով չի կարողանում իրեն թույլ տալ այցելել մարզասրահներ:
Շատ եվրոպական երկրներում և Ռուսաստանում արագ տեմպերով զարգանում է բակային պայմաններում մարզվելու մշակույթը, խոսքը բացօթյա մարզահրապարակների մասին է, որոնք անվճար են և բաց բոլորի համար:
Երևանում այս պահին կառուցված է ընդամենը 2 նմանատիպ մարզահրապարակ, որը ցավոք սրտի շատ քիչ է Երևանի միլիոնանոց բնակչության համար:
Կառուցելով  մեկական բացօթյա մարզահրապարակ յուրաքանչյուր վարչական շրջանում գտնվող կենտրոնական այգիներից մեկում՝ Երևանի բնակիչները հնարավորություն կունենան անվճար պայմաններում զբաղվել սպորտով և ֆիզիկական կուլտուրայով: 

Մարզահրապարակը դառնում է սպորտային և առողջ ժամանցի վայր: Այդտեղ կարող են մարզվել և երեխաները, և դեռահասներն ու երիտասարդները, և մեծահասակները:
Երևանի Աջափնյակ վարչական շրջանում (Արմենիա ՀԲԿ-ի հարակից այգում ) 2012թ.-ից գործում է Street Workout-ի մարզահրապարակ, որն իր շուրջ է հավաքել մոտակայքում ապրող բնակիչներին և մարզահրապարակը օրվա ցանկացած ժամի լի է մարզվող մարդկանցով: Այսինքն այդ մարզահրապարակը վառ օրինակ է, որ գաղափարը իրոք աշխատում է և իրոք կա նման մարզահրապարակների պահանջարկ Երևանի բոլոր վարչական շրջաններում: