ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆ

suggest image
Ծիրանին նվիրված հուշարձան Երևանում

16-09-2019

Բոլոր հրապարակումներում, զբոսաշրջային ուղեցույցերում և ֆիլմերում ծիրանը գովեստվում է որպես հայկական ամենատիպիկ միրգ, խորհրդանիշ, բրենդ: Անգամ լատինական անվանումներից է՝ Plinus Armeniaca /Հայկական սալոր/: Տեղին է հիշատակել նաև «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը և այլն: Առաջարկվում է Երևանի կենտրոնում տեղադրել 2-2.5 մետրանոց «Ծիրան» հուշարջան, որը կամրացնի և տեսանելի կդարձնի «Ծիրան» հայկական միրգ-բրենդը: Իսկ մրգերից բրենդը դա հենց ծիրանն է / օրինակ տարածված նուռը, որպես բրենդ բավականին վիճելի է՝ նույն Հունաստանը, Իրանը, Թուրքիան արտադրում են մի քանի հազար անգամ շատ նուռ և ունեն շատ ավելի մեծ թվով սորտեր/: Այսօր ծիրանի հուշարձան տեղադրել են Թուրքիայում և  Տաջիկստանում և բավականին լավ տարածում են այս փաստը /որպես խոշոր արտադրողներ զարգացնում և յուրացնում բրենդը/:Առաջարկվող հուշարձանը կարող է լինել մետաղական կամ հատուկ պլաստիկից, որը հնարավոր է նաև ներքին լուսավորմամբ գույները փոխի՝ կանաչից ծիրանագույն: Այս հուշարձանի ներքևում մեծ տառերով կգրվի «Plinus Armeniaca»: Այս գրվածքը կարելի է հետաքրքիր համակցել «I Love», « Armenia, Apticot» բառերի հետ: Վստահաբար  քաղաքի հյուրերը կուզեն նկարվել նման գեղեցիկ հուշարձանի մոտ և այս հուշարձանը կնպաստի Երևանի զբոսաշրջային հեղինակությանը:

suggest image
Անվտանգ ճանապարհ դեպի դպրոց

15-07-2019

Երևանի բավականին մեծ թվով ներբակային տարածքներում տեղաբաշխված դպրոց-մանկապարտեզներին մոտեցող ճանապարհները մայթ չունեն և հատկապես առավոտյան ժամերին երեխաները, ծնողներն ու մեքենաները միմիանց խառնված չափազանց վտանգավոր կերպով տեղ են հասնում:

 

Առաջարկվում է իրականացնել ծրագիր դպրոցներին և մանկապարտեզներին  հարող տարածքների երթևեկելի և հետիոտն մասերի տարանջատիչ անվտանգության հատվածների կազմակերպման համար։

 

Այս ծրագիրը իրականացվում է շատ քաղաքներում և պայմանականորեն կոչվում է «անվտանգ ճանապարհ դեպի դպրոց»: Շուրջ 30 միլիոն դրամի շրջանակներում հնարավոր է ընտրված մի շարք դպրոցների /մանկապարտեզների/ հարակից տարածքներում աշխատանք իրականացնել: Շահառուները՝ երևանի բնակիչները, իսկ անմիջական շահառուներ՝ 150-200 հազար քաղաքացի: Հարցը ուղղակի վերաբերվում է երեխաների անվտանգությանը՝ անգամ եթե պատահարների վիճակագրությունը մեծ չէ: Հաշվի առնելով, որ մանկապարտեզներ երեխաները ինքնությույն չեն հաճախում, ծրագիրը նախապատվելի է սկսել հիմնական դպրոցների համար:

suggest image
«ԵՐԵՎԱՆ» տուֆակերտ հուշաքարի տարածքի վերակառուցման նախագիծ

13-08-2019

Երևան- Սևան M4 մայրուղու «ԵՐԵՎԱՆ» տուֆակերտ հուշաքարի տարածքի վերակառուցման նախագիծ:

Երևան–Սևան մայրուղու վրա Կոտայքի մարզի տարածքում գտնվող տուֆակերտ «ԵՐԵՎԱՆ»  հուշաքարը Երևան քաղաքի այցեքարտն էր ժամանակին և Երևանի զբոսաշրջային գրքույկների առաջին էջերում զետեղվում էր այս խորհրդանշի լուսանկարը։

Առանձնահատուկն այն էր, որ զբոսաշրջիկները նախընտրում էին այս հուշարձանի մոտ նկարվել, «հաստատելու» համար Հայաստան կամ Երևան իրենց այցելությունը, քանի որ «Երևան» գրվածքը բազմալեզու է:  Գրվածքով այլ հավաքական հուշարձան-խորհրդանիշ իրականում չկա:

Ներկայումս այս հուշարձանի շրջակա տարածքը, մեղմ ասած, շատ անմխիար վիճակում է։ Համացանցում անգամ մեկ լուսանկար որևէ անձի կողմից արված դժվար է գտնել:

Տարածքը, ռելյեֆը բավականին նմանացնում է Արցախի «Մենք ենք մեր սարերը» կամ, ժողովրդական լեզվով ասած՝ «տատն ու պապը» հուշարձանը և նորոգումից ու տարածքի բարեկարգումից հետո այս տարածքը կարող է նմանվել հենց «տատ ու պապին» և զբոսաշրջային օրինակելի ճամփեզրային վայր լինել՝ վայել 2800-ամյա մայրաքաղաքին: Շահառուները՝ ՀՀ ազգաբնակչությունը և հյուրերը: Վստահաբար, վերակառուցումից հետո Հուշարձանը կդառնա «պարտադիր» կանգառի և լուսանկարվելու տեղ:

suggest image
Հրազդանի կիրճը՝ հանրային հանգստի գոտի

09-08-2019

Երևան քաղաքը չունի իր վարչական տարածքում ընտանեկան հանգստի գոտի։ Միակ նման հատվածը Հրազդանի կիրճն է, բայց «վայրի» ձևով՝ բազմաթիվ ռեստորանների արանքների ամենաթեք և անհարմար հատվածներում:։ Շատ ողջունելի կլինի բնակիչների կողմից Հրազդանի կիրճում հանրային հանգստի գոտու կազմակերպումը տաղավարներով, մաղալներով, աղբամաններով, զուգարանով, սառը ցնցուղներով:

Նման գոտու լավ օրինակ կա Թբիլիսիում։

30 միլիոն դրամի շրջանակներում հնարավոր է իրականացնել ծրագրի հիմնական հատվածը և հետագայում Երևանի բյուջեյում նախատեսել սպասարկման գումար:

Երևանի բազմաթիվ քաղաքացիներ, որոնց սիրված ընտանեկան հանգստի վայրերից էր Հրազդանի կիրճը ծրագրի արդյունքում կվերագտնեն այս գոտին և շատ կարճ ժամանակահատվածում այն կդառնա ներքաղաքային օրինակելի պիկնիկային գոտի (ինչպես օրինակ արվեց Սևանի հանրային լողափերի հաջողված ծրագիրը): Այս գոտին ինտենսիվ կաշխատի վաղ գարնանից մինչ ուշ աշուն: Շահառուները կլինեն երևանցիները: Ծրագիրը նաև սոցիալական նշանակություն կունենա՝  շատ ընտանիքների համար  պիկնիկային հանգստի հնարավորություն կլինի (քաղաքում «քաղաքից դուրս») նվազագույն ծախսերով: